Երևանը որոշել է սառեցնել համագործակցությունը փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում. ՌԴ ԱԳՆ
Երևանը, Արևմուտքի ճնշման ներքո, որոշել է սառեցնել համագործակցությունը ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում. այս մասին News.ru պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ աշխատանքային խումբը, որը զբաղվում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմամբ, իրականացրել է ռիթմիկ աշխատանք և հասել զգալի արդյունքների։