ՀՀ-ում զանգվածային ձերբակալությունների ֆոնին քար լռություն է, իսկ Վրաստանի դեպքում ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա՝ ցուցարարների պատճառով. Զախարովա

Դա ինքնիշխան պետության ներքին գործն է. այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել ՀՀ-ում սկսված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ու բողոքի ակցիաները:

Ընդ որում նա համեմատել է Արևմուտքի արձագանքները Վրաստանում, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ սկիզբ առած բողոքի ակցիաներին և Հայաստանում սկսված շարժմանը:

«Գիտեք՝ մենք միշտ ասում ենք, որ այս կամ այն երկրում ներքաղաքական կյանքը, ինքնիշխան պետության ներքին գործն է: Սակայն տվյալ պարագայում Արևմուտքի արձագանքն ապշեցնում է իր կայունությամբ: Բանն այն է, որ խոսքը հերթական երկակի ստանդարտների մասին է, և այս օրինակը լավագույնս ցուցադրում է այդ ամենը: Տեսեք՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները բառացիորեն ամեն օր հարձակվում են Վրաստանի իշխանությունների վրա՝ իբրև թե ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար... Իսկ ի՞նչ ենք տեսնում Հայաստանի դեպքում. Արևմուտքի քար լռությունը երկրում տեղի ունեցող զանգվածային ձերբակալությունների ֆոնին, այնտեղ նաև կոշտ ուժ է կիրառվում: Կարծես թե Արևմուտքը մի կոճակն անջատել է»,-ասել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ «արևմտյան հայտնի լրատվամիջոցները հրահանգով թեժացնում են Վրաստանում ցույցերի թեման, այնպիսի մակարդակի ռեպորտաժներ են պատրաստում, որ ցուցարարներին ներկայացնում են որպես հերոսներ, որպես ցուցարարներ, որոնք գործում են օրենքի շրջանակում, ներում են նրանց ամեն իրավախախտում և նրանց ցանկացած հակաօրինակ գործողություն արդարացնում են»:

«Ինչ վերաբերում է Հայաստանում բազմահազարանոց բողոքի ակցիաներին, ապա արևմտյան առաջատար ԶԼՄ-ները կարծես թե դրանք ստվերում են թողնում՝ ձևացնելով, թե այնտեղ ոչինչ տեղի չի ունենում: Կամ էլ Հայաստանում տեղի ունեցող այս զարգացումներն արևմտյան ԶԼՄ-ները մատուցում են որպես հայ ժողովրդի կամքը չարտահայտող և իբրևէ թե դրսից համակարգվող իրադարձություն»,-ասել է Զախարովան:

Սղբյուրը՝ tert.am

դիտվել է 333 անգամ
Լրահոս
16,8 մլն դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրա Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների Ավինյանը փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից եւ ՔՊ-ից Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին Հայրենիքը «հեռվից սիրած» ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը ատելությո՞ւն է սերմանել ցուցարարների նկատմամբ ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցեն Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան ժամը 8-ին, մեկ մարդու պես դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ․ Գևորգ Թամամյան Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձն այսօր գեներալ-մայորի կոչում է ստացել Մեր մնացած Հայրենիքն այլևս ներսից են ուտում՝ դրսի օգնությամբ․ Սենոր Հասրաթյան «Ոստիկաններին» ասելիք չունեմ, իրենց շփոթված հայացքներն արդեն ամեն ինչ ասում էին․ Դանիելյան Ֆրանսիան պատասխանեց, թե որքան հեռու է պատրաստ գնալ ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության հարցում. Փափազյան Ստրկության ու նվաստացման գարշահոտ է գալիս․ մենք այդ ճանապարհով չենք գնալու․ Տարոն Տոնոյան Եկեղեցու շնորհիվ է դարեր ի վեր հայը հայ մնացել. Հայ Առաքելական եկեղեցին մենք ենք․ Հենրիխ Դանիելյան Տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ գրությամբ դիմելու ենք եվրոպական երկրների ղեկավարներին, միջազգային կառույցներին․ Ռումանիոյ հայոց թեմ Փորձ է արվում նuեմացնելու Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում․ Թաթոյան Ով էր համակարգում Ամենայն Հայոց Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու գործողությունը Քարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետեւանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ news.am Այսօր կայացել է «Առաջ» կուսակցության հիմնադիր համագումարը. կուսակցությունը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ․ Նարեկ Մանթաշյան ՀՀ–ում ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Կապանի օդանավակայան, Մեղրի և Ագարակ համայնքներ Մեր խորհրդանիշերի նկատմամբ կա կեղտոտ հարձակում, սա հերթական քայլն էր․ Նարինե Թուխիկյանը՝ ոստիկանների կողմից Վեհափառի մուտքը Հուշահամալիր խոչընդոտելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am