Բագրատ Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ. ոստիկանական մեծ ուժեր են բերվել
news.am-ը հայտնում է, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը իր համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, նախատեսված է բողոքի ակցիա Օպերայի շենքի մոտ:
Օպերային հարակից հատվածներում ոստիկանականմեծաթիվ ուժեր են կենտրոնացված: Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը:
Հիշեցնենք, որ նախօրեին Սրբազանը կոչ էր արել ժամը 16-ին լինել Օպերայի հրապարակում, որտեղ ժամը 17-ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:
Որոշվել էր, որ ժամը 15:30-ին չորս կետերից երթով շարժվելու են դեպի Օպերայի հրապարակ դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը։