Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը մայիսի 14-ին միաձայն (74 կողմ ձայն՝ 74 ներկա պատգամավորներից) հավանություն է տվել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է DiarioArmenia-ն։

Նշվում է, որ այս նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին, ուստի, եթե Գործադիրի կողմից որևէ դիտարկում չլինի, այն որպես օրենք կհրապարակվի առաջիկա օրերին։

Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր»՝ ռադիոյի և բաց հեռուստատեսության տեսալսողական բովանդակության հեռարձակման, բաժանորդների համար՝ հեռուստատեսության սեփական ազդանշաններով և հեռուստատեսային ծառայություններով։

Նախագիծը ներկայացրել են խորհրդարանականներ Նազմի Կամարգոն, Մարիա Եվգենիա Ռոսելոն, Խուան Մարտին Ռոդրիգեսը և Միկաելա Մելգարը:

Պատգամավորներ Պեդրո Ջիսդոնյանը, Կառլոս Վարելան, Ռաֆայել Մենենդեսը, Իվան Պոսադան, Մարիա Եվգենիա Ռոսելոն, Ֆելիպե Ալգորտան, Ուգո Կամարան, Ուբալդո Այտան և Խուան Մարտին Ռոդրիգեսը մասնակցել են խորհրդարանական բանավեճին՝ հօգուտ նախագծի։

Իրենց ելույթների ընթացքում նրանցից մի քանիսը դատապարտել են այն ձևը, որով Թուրքիայի ժխտողականությունը և նրա անպատժելիությունը խթանել են Ադրբեջանի հանցագործությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների նկատմամբ վերջին տարիներին, ներառյալ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:

Ըստ աղբյուրի՝ երկու պալատների կողմից հաստատված նախագիծը հիմնված է Ավետարանական եկեղեցու դոկտոր Գուստավո Վանեսկահյանի նախաձեռնության վրա, որը հրապարակային դառնալուց հետո ստացել է հայ համայնքի տարբեր հաստատությունների, այդ թվում՝ Ուրուգվայի Հայ դատի խորհրդի աջակցությունը:

դիտվել է 127 անգամ
Լրահոս
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միության հիմնական խնդիրը ոչ թե օկուպացված հայկական տարածքներում մեր ժառանգության պահպանումն է, այլ Արցախի պետական ինստիտուտների ոչնչացումը Սրանք պատերազմ են հայտարարել մեր ինքնության վերջին հենասյունին․ Նարեկ Գալստյան 99,9% համոզված եմ, որ Ալիևի ոտքերը լիզող Նիկոլը Բաքվի այս շանտաժ֊պահանջն էլ կկատարի. Գագիկ Համբարյան Փաշինյանին այսօր երկրորդ փորձությունն է սպասվում Աղանդավոր Նիկոլը շարունակում է իր հակաեկեղեցական արշավը. Գագիկ Համբարյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Իշխանությունների բիրտ ուժն ու վայրագ կեցվածքը որևէ կերպ չի կասեցնում վերջնարդյունքին հասնելու մեր պայքարը Մենք հետևում ենք Հայաստանի վերջին իրադարձություններին, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի. Ալիև Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ Սրբազանին Մեծ թվով ոստիկաններ՝ ՆԳՆ շենքի մոտ Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորմանը. Թուրքիայի ԱԱԽ Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը ՀՐԱՏԱՊ. Անահիտ Մանասյան, ես անասուն չեմ, ես մարդ եմ. Հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանն ահազանգում է 16,8 մլն դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրա Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների Ավինյանը փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից եւ ՔՊ-ից Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին Հայրենիքը «հեռվից սիրած» ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը ատելությո՞ւն է սերմանել ցուցարարների նկատմամբ ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցեն Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան ժամը 8-ին, մեկ մարդու պես դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ․ Գևորգ Թամամյան Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձն այսօր գեներալ-մայորի կոչում է ստացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am