Մայիսի 8-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Պարոնյան փողոցի 40 հասցեի մոտ «Դվին» հյուրանոցի դիմաց կռիվ է: Հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 01։15-ի սահմաններում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Նարեկ Մ․-ն, Երևանի բնակիչներ 33-ամյա Լևոն Ն․-ն, 31-ամյա Էդգար Ս․-ն, 25-ամյա Սուրեն Մ․-ն, 33-ամյա Գագիկ Ս․-ն, իսկ ժամը 02։20-ի սահմաններում Սիմոն Վրացյան փողոցի 90 հասցեի մոտից ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 40-ամյա Ռուբեն Մ․-ն:
Ոստիկանների ու պարեկների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում նշված հասցեում անձնական հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ վերջիններս խախտել են հասարակական կարգը, հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը