Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այս օրերին հանրային միջոցներով անդրծովյան վոյաժների մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն ԱՄՆ, ըստ մեր աղբյուրների, տապալվել է: Նա, մեղմ ասած, անհարմար իրավիճակում է հայտնվել՝ ԱՄՆ հայ համայնքն ուղղակի բոյկոտել է եւ հրաժարվել է մասնակցել նրա հետ նախատեսվող հանդիպումներին: Համայնքի հետ հարաբերություններն այդպես էլ չկարգավորած դեսպան Լիլիթ Մակունցը ոչինչ անել չի կարողացել՝ փաստացի ձախողել է այցի նախապատրաստական աշխատանքը: Մեր տեղեկություններով, իրավիճակն այնքան ամոթալի է եղել, որ ամերիկահայ համայնքի հետ սկսել են բանակցել ԱՄՆ պետքարտուղարությունից:

Արդյունքում հաջողվել է կազմակերպել ԱՄՆ-ում Հայոց արեւմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ու Գլենդելի հայազգի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ Խաչատուրյանի հանդիպումը: Իսկ իշխանությունների նկատմամբ քիչ թե շատ լոյալ տրամադրված ամերիկահայերի մի փոքր խմբի հետ նա կարողացել է հանդիպել միայն հյուրանոցում, որտեղ իջեւանել է: Բոյկոտն այնքան տոտալ է եղել, որ նա անգամ հյուրանոցից դուրս գալու հնարավորություն չի ունեցել:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարները եւս փաստում են, որ Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների, Կաթոլիկ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի, Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամների ու Ռամկավար ազատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետի հետ հանդիպումներն անցել են նույն վայրում: Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 15․ 05․ 24 թ համարում։

դիտվել է 251 անգամ
Լրահոս
Սրանք պատերազմ են հայտարարել մեր ինքնության վերջին հենասյունին․ Նարեկ Գալստյան 99,9% համոզված եմ, որ Ալիևի ոտքերը լիզող Նիկոլը Բաքվի այս շանտաժ֊պահանջն էլ կկատարի. Գագիկ Համբարյան Փաշինյանին այսօր երկրորդ փորձությունն է սպասվում Աղանդավոր Նիկոլը շարունակում է իր հակաեկեղեցական արշավը. Գագիկ Համբարյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Իշխանությունների բիրտ ուժն ու վայրագ կեցվածքը որևէ կերպ չի կասեցնում վերջնարդյունքին հասնելու մեր պայքարը Մենք հետևում ենք Հայաստանի վերջին իրադարձություններին, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի. Ալիև Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ Սրբազանին Մեծ թվով ոստիկաններ՝ ՆԳՆ շենքի մոտ Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորմանը. Թուրքիայի ԱԱԽ Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը ՀՐԱՏԱՊ. Անահիտ Մանասյան, ես անասուն չեմ, ես մարդ եմ. Հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանն ահազանգում է 16,8 մլն դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրա Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների Ավինյանը փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից եւ ՔՊ-ից Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին Հայրենիքը «հեռվից սիրած» ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը ատելությո՞ւն է սերմանել ցուցարարների նկատմամբ ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցեն Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան ժամը 8-ին, մեկ մարդու պես դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ․ Գևորգ Թամամյան Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձն այսօր գեներալ-մայորի կոչում է ստացել Մեր մնացած Հայրենիքն այլևս ներսից են ուտում՝ դրսի օգնությամբ․ Սենոր Հասրաթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am