Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան

Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից։

Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը․

«Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ գործը: Չեն գիտակցում, թե ինչ ազգային կոդ է պահվում Մայր Աթոռի սրտում:

Արցախի Հանրապետությունը ոչնչացրած, իսկ Հայաստանի Հանրապետությունը արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից, քանի որ այն հենվում է պատմության, արժեքային համակարգի և հավատքի վրա: Շարժումն ազգային է, իսկ իրենք` ապազգային:

Սարսափում են նաև Սրբազանի կերպարից: Նա կիրթ է, մարդկանց հետ շփման և խոսքը տեղ հասցնելու երկար տասնամյակների փորձ ունի, վայելում է հանրության լայն շրջանակի վստահություն և չափազանց խարիզմատիկ է: Նման առաջնորդներն ի վիճակի են վերադարձնել հասարակությանը ոտնահարված արժանապատվությունը, պայքարելու կամքը, պահանջատեր լինելու ձգտումը: Իսկ հասարակության նման մոբիլիզացիան խառնում է ոմանց ծրագրերը:

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սպասավորը միշտ եղել է Հայաստանի հանրային կյանքի անբաժան մասը: Ո՛չ Սահմանադրության, ո՛չ էլ օրենսդրության մեջ չկա մի նորմ, որը կարգելի հոգևորականին ունենալ, արտահայտել և պաշպտպանել իր կարծիքը: Դեռ հակառակը, ըստ Սահմանադրության 18-րդ հոդվածի առաջին մասի.

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Նկատե՛ք, Հայաստանի ժողովուրդը Սահմանադրությամբ ոչ թե պարզապես արժևորել է ազգային եկեղեցու ավանդն ու վաստակը, այլ ապագային միտված ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է վերապահել: Այսինքն, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ունի ժողովրդի մանդատ և նշված հարցերին հետամուտ լինելու հանրային պատվեր: Եվ դա որևէ հակասություն չունի կրոնական կազմակերպությունների` պետությունից անջատ լինելու իրավակարգավորման հետ:

Կասկածից վեր է, որ այսօրվա իրականության մեջ վտանգված են և՛ հայ ժողովրդի հոգևոր կյանքը, և՛ ազգային մշակույթը, և՛ ազգային ինքնությունը: Հոգևորականներն, ինչպես յուրաքանչյուր գիտակից քաղաքացի, չեն կարող անմասն մնալ այդ անմիջական սպառնալիքներին առերեսվելով:

Երբ ոմանք ասում էին, որ եկեղեցին արխաիկ է, ես պատասխանում էի, որ այն պետք է պահպանողական լինի, երբ ասում էին, որ եկեղեցու կարիքը չեն զգում` Աստծո հետ անմիջական շփում ունենալով, արձագանքում էի, որ տկարամիտ են և չեն հասկանում ոչ միայն եկեղեցու լուսավորչական դերը, այլև չեն գիտակցում, որ ի դեմս Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործ ունենք աշխարհի հնագույն ինստիտուտի հետ, որ 1723 տարվա ուղի է անցել` առանց ընդհատումների: Միայն մտածեք մի պահ, որ չկա աշխարհում այսօր գործող որևէ ինստիտուտ, որ հին լինի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուց: Իսկ եթե ոմանք չեն հասկանում աշխարհի հնագույն ինստիտուտի հայրենիք լինելու բացառիկ նշանակությունն, այդ թվում անվտանգային օրակարգ ձևավորելու առումով, ապա նրանց որևէ բան բացատրելն անհույս է:

Երբ հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում զրկվում էր պետականությունից, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին անմիջապես առաջ էր գալիս` ապահովելով հայ ժողովրդի ազգային կյանքն ու կենցաղը: Մեր վանքերն ու տաճարները վերածվում էին դպրոցների և համալսարանների, հիվանդանոցների և համայնքային կենտրոնների, դատարանների և մշակութային օջախների: Այսօր ևս եկեղեցին այդ առաքելությունը պատվով կատարում է Սփյուռքում` փրկելով տարագիր հայությանը ուծացումից և ինքնության կորստից: Հենց եկեղեցու այդ ջանքերի շնորհիվ էր, որ ամեն անգամ պատմական փորձությունների շրջանից հետո, հայ ժողովրդը կարողանում էր վերգտնել իրեն, վերածնվել և շարունակել իր շենացնող երթը:

Խորհրդային տարիներին և՛ս մեր սուրբ եկեղեցին դարձավ ազգային շունչը խնամքով պահպանող, ողջ աշխարհից հայկական մշակույթը հայրենադարձնող, Հայաստանի և Սփյուռքի միջև կապն ապահովող ինստիտուտ: Հենց եկեղեցու ջանքերի շնորհիվ էր, որ Հայաստանը դարձավ խորհրդային երկու հանրապետություններից մեկը, որ օրենսդրորեն ամրագրել էր մայրենին որպես պաշտոնական լեզու:

Բոլոր ժամանակներում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականներն առաջինն են եղել նաև ազգային ազատագրական պայքարի, պատերազմների, ցեղասպանության դաժան տարիներին` ինքնապաշտպանության մարտերի դաշտերում:

Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ գործը: Չեն գիտակցում, թե ինչ ազգային կոդ է պահվում Մայր Աթոռի սրտում, չգիտեն, թե դեռ ինչ կենսական պահերի է մեր սուրբ եկեղեցին առաջ գալու` դառնալով ազգային փրկության, վերածննդի և առաջընթացի պահպանողական, բայցև անչափ առաջադեմ կենտրոն:

Սրբազա՛ն Հայր, Աստված օգնական»:

դիտվել է 355 անգամ
Լրահոս
Հստակ ուղերձներ են պետք նաև միջազգային մեր գործընկերներին. Դավիթ Շահնազարյանը՝ Շարժման մասին Իրանն ու Լիբանանը իսլամական պետություններին կոչ են արել հավաքվել ու քննարկել իրավիճակը Գազայում «Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի, հայ ժողովուրդն իր տարածքները և իր պետականությունը պահպանելու իրավունք ունի»․ Սերգեյ Պոտապկինը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում ԱՄՆ դեսպան, ոստիկանությունը «բարեփոխողներ», հսկայական գումարներ եք տալիս, որ ոստիկանը քաղաքացու նկատմամբ նման կերպ վարվի՞ ․ Բագրատ Սրբազան Ամսի 9-ին մեծ հանրահավաք է լինելու․ վաղը Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվում ենք ժամը 10։30․ կարևոր տեղ ունենք գնալու․ Բագրատ Սրբազան Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ճանապարհին «УАЗ»-ը կողաշրջվել է․ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Նույնիսկ փաստերի ստուգման հարթակն է ստում․ Ռաֆայել Վարդանյան Ջվախանց Լևոնը կամ Պետրարկայի բարդույթը․ Հայկազուն Ալվրցեան Իրանի խորհրդարանի ղեկավարն առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում Մեքենան ընկել է ձորակը, 43-ամյա վարորդը մահացել է Նիկոլ Փաշինյանին մեղադրանք- հարց տալու համար ձերբակալել են Ոսկեպարի լեգենդար հերոս Հրաչ Ալավերդյանի որդուն Կառավարության գաղտնի որոշմամբ վաճառքի է հանվել Գիտատեխնիական գրադարանի շենքը. 168.am Հոբարձի կարելի է գնալ Վարդաբլուր բնակավայրի այլընտրանքային ճանապարհով 77.761.545 ՀՀ դրամի չափով փողերի լվացման վարույթի նախաքննությունը, մեկ անձի մասով, ավարտվել է «Լազարյան ակումբը» պահանջում է ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերիներին Միջպետական ավտոճանապարհով երթևեկում են ադրբեջանցի զինյալների դեմ-դիմաց Իմացեք՝ դանդաղ, բայց կարեւորը վստահ քայլերով առաջ ենք գնում, հետքայլ չկա․ Մհեր Մելքոնյան․ «Հրապարակ» Ալիեւն Էրդողանին խանգարում է դիրքավորվել Անդրկովկասում Մեծ Բրիտանիայում հայտնում են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասին Սասուն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին. Ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք․ «Ազատության» Երևանում բախվել է 3 մեքենա․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Սպասվում է գեոմագնիսական փոթորիկ Գրոսսին հայտարարել է, որ Իրանը շարունակում է ավելացնել մինչև 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները 27-ամյա երիտասարդը տարիներ շարունակ «Telegram»-ի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ է զբաղվել Դանակահարություն Գրիբոյեդով գյուղում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am