Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դատարանում պարտվել է Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանին:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարին Ավանեսյանն աշխատանքից ազատել էր պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին, իսկ 2023 թվականի ապրիլին՝ Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանին։

2023 թ. օգոստոսին բոլոր երեք ատյաններում հաղթելով, Ծաղիկ Վարդանյանը վերականգնվել էր իր պաշտոնում, ստացել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի աշխատավարձը, ապա դիմում գրել հեռացել:

2023 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ առաջին ատյանի դատարանում հաղթել է նաև Արտակ Մանուկյանը։ Դատարանը նախարար Ավանեսյանին պարտավորեցրել էր Արտակ Մանուկյանին վերականգնել Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում եւ վճարել նրան հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի ողջ աշխատավարձը։

Բնականաբար, նախարարը չէր հաշտվել պարտության հետ եւ նախարարությունը այս որոշումը բողոքարկել էր վերաքննիչ, ապա վճռաբեկ դատարան, երկու ատյանն էլ, պարզվում է` առաջին ատյանի դատարանի որոշումը թողել են անփոփոխ՝ Արտակ Մանուկյանին վերականգնել պաշտոնում եւ վճարել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի աշխատավարձը։

Ուշագրավ է, որ Ավանեսյանն անգամ չի սպասել դատարանների որոշումների ուժի մեջ մտնելուն եւ Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարել, որը, փաստորեն, չի կարող տեղի ունենալ, իսկ տեղի ունենալու դեպքում կլինի անիմաստ։

Զարմանալի է, որ իր մամուլի ասուլիսի ժամանակ դատարանների աշխատանքից դժգոհող՝ մասնագիտությամբ իրավաբան-նախարար Ավանեսյանի ղեկավարած գերատեսչությունը հետևողականորեն պարտվում է «բոլոր ճակատներում»։

դիտվել է 251 անգամ
Լրահոս
Սարդարապատի հուշահամալիրի մոտ «սև և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանը Կոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմ Տեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHub Մի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. Շարմազանով Ոստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազան Մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Հենց հիմա ժողովուրդը Բագրատ Սրբազանի հետ ձեզ է սպասում, վախենու՞մ եք ժողովրդին մոտենալ․հարց՝ Նիկոլին (video) Վեհափառի դիմաց փակած ոստիկանները թլպատվա՞ծ են. Ռուբեն Մխիթարյան Փաշինյանի «սարդարապատյան» փախուստն ու փրկության զուր «ճիգերը». Մանուկյան Բագրատ Սրբազանը Նիկոլի Արամ ոստիկանապետին կոշտ տեղը դրեց․ «դագաղ դնողները լակոտներ չե՞ն» (video) Ապրիլի 19-ին արդեն զգուշացնում էին աղետի մասին. ո՞վ էր ասում աղետի հետ Նիկոլը կապ չունի. Արմինե Մելքոնյան Կենդանինե՛ր, դուք երեկ դիմել եք ամենաստոր քայլին՝ Սրբազանի խաչ եք պոկել․ Աննա Մկրտչյան (video) Մտածում եմ՝ ինչ կպատահեր, եթե այլ երկրում որեւէ մեկը փորձեր փակել Հռոմի Պապի առաջը եւ թույլ չտար առաջ շարժվել. Գևորգ Թամամյան Վահե Ղազարյանը պատրաստ է հանդիպել Բագրատ Սրբազանի հետ. ՆԳՆ խոսնակ (video) Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին «Գարդման-Շիրվան-Նախիջևան» միության հիմնական խնդիրը ոչ թե օկուպացված հայկական տարածքներում մեր ժառանգության պահպանումն է, այլ Արցախի պետական ինստիտուտների ոչնչացումը Սրանք պատերազմ են հայտարարել մեր ինքնության վերջին հենասյունին․ Նարեկ Գալստյան 99,9% համոզված եմ, որ Ալիևի ոտքերը լիզող Նիկոլը Բաքվի այս շանտաժ֊պահանջն էլ կկատարի. Գագիկ Համբարյան Փաշինյանին այսօր երկրորդ փորձությունն է սպասվում Աղանդավոր Նիկոլը շարունակում է իր հակաեկեղեցական արշավը. Գագիկ Համբարյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Իշխանությունների բիրտ ուժն ու վայրագ կեցվածքը որևէ կերպ չի կասեցնում վերջնարդյունքին հասնելու մեր պայքարը Մենք հետևում ենք Հայաստանի վերջին իրադարձություններին, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի. Ալիև Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ Սրբազանին Մեծ թվով ոստիկաններ՝ ՆԳՆ շենքի մոտ Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորմանը. Թուրքիայի ԱԱԽ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am