Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել

Նաիրա Հովսեփյանի լիազորությունները ԲԴԽ-ում սեփական դիմումի համաձայն դադարեցվելուց կարճ ժամանակ անց ԲԴԽ-ն կքննի նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, ԲԴԽ արդեն նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել ՀՀ արդարադատության նախարարությունը՝ դեռևս ապրիլի 22-ին։ Այսինքն՝ վարույթի հարուցումից երկու շաբաթ անց է Նաիրա Հովսեփյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացրել, երբ ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն դիմել էր ԲԴԽ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նրան։

Ավելին, կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ հարուցվել է դեռևս փետրվար ամսին, որի ժամկետը երկարացվել է 2024թ ապրիլի 10-ին։

Մայիսի 13-ի որոշման համաձայն՝ ԲԴԽ-ում միջնորդությունը կքննարկվի մայիսի 27-ին՝ ժամը 10,00-ին։

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարեցվել են մայիսի 2-ին՝ սեփական դիմումի համաձայն։

Թե ինչն է եղել դիմումի պատճառը՝ պաշտոնական պարզաբանում առ այս պահն առկա չէ, սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ Նաիրա Հովսեփյանը տարաձայնություններ է ունեցել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ, իսկ տարաձայնությունների պատճառը եղել է Նաիրա Հովսեփյանի դեմ բողոքները։ Մասնավորապես, փաստաբանական համայնքը բազմիցս ահազանգել է, որ Նաիրա Հովսեփյանի վարույթում գտնվող գործերով որոշումներն ամիսներ շարունակ, երբեմն՝ տարիներով չեն տրվում կողմերին, թեև նման խախտման համար մի շարք դատավորների լիազորություններ են դադարեցվել, այդ թվում՝ Նաիրա Հովսեփյանի քվեարկությամբ։

Չի բացառվում, որ հենց այս բողոքների հիմքով էլ հարուցվել է կարգապահական վարույթը, ինչն էլ դարձել է Կարեն Անդրեասյանի, ԲԴԽ անդամների և Նաիրա Հովսեփյանի միջև տարաձայնությունների առարկա։ Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն՝ Նաիրա Հովսեփյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև դատավորի պաշտոնից, սակայն ԲԴԽ անդամները համոզել են նրան հրաժարվել այդ դիմումից և բավարարվել են միայն ԲԴԽ-ում նրա պաշտոնից ազատվելով։

Հատկանշական է, որ Նաիրա Հովսեփյանը բավականին մոտ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, համենայն դեպս, հաճախ է նկատվում վերջինիս հետ թևանցուկ քայլելիս, թեև դատավորն ինքնին պարտավոր է քաղաքական զսպվածություն ունենալ։

Միևնույն ժամանակ կարծիք կար, որ դա էր, ի թիվս այլնի, նրան արտոնյալի կարգավիճակ ապահովում։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 268 անգամ
Լրահոս
Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան ժամը 8-ին, մեկ մարդու պես դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ․ Գևորգ Թամամյան Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձն այսօր գեներալ-մայորի կոչում է ստացել Մեր մնացած Հայրենիքն այլևս ներսից են ուտում՝ դրսի օգնությամբ․ Սենոր Հասրաթյան «Ոստիկաններին» ասելիք չունեմ, իրենց շփոթված հայացքներն արդեն ամեն ինչ ասում էին․ Դանիելյան Ֆրանսիան պատասխանեց, թե որքան հեռու է պատրաստ գնալ ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության հարցում. Փափազյան Ստրկության ու նվաստացման գարշահոտ է գալիս․ մենք այդ ճանապարհով չենք գնալու․ Տարոն Տոնոյան Եկեղեցու շնորհիվ է դարեր ի վեր հայը հայ մնացել. Հայ Առաքելական եկեղեցին մենք ենք․ Հենրիխ Դանիելյան Տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ գրությամբ դիմելու ենք եվրոպական երկրների ղեկավարներին, միջազգային կառույցներին․ Ռումանիոյ հայոց թեմ Փորձ է արվում նuեմացնելու Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում․ Թաթոյան Ով էր համակարգում Ամենայն Հայոց Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու գործողությունը Քարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետեւանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ news.am Այսօր կայացել է «Առաջ» կուսակցության հիմնադիր համագումարը. կուսակցությունը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ․ Նարեկ Մանթաշյան ՀՀ–ում ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Կապանի օդանավակայան, Մեղրի և Ագարակ համայնքներ Մեր խորհրդանիշերի նկատմամբ կա կեղտոտ հարձակում, սա հերթական քայլն էր․ Նարինե Թուխիկյանը՝ ոստիկանների կողմից Վեհափառի մուտքը Հուշահամալիր խոչընդոտելու մասին Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ տեսնելով հայրենիքի քանդումը․ Արամ Ա Փաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան» Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ 141 մարդ շարունակում է մնալ Սանահին կայարանում Չէ, նիկոլին մի քննադատեք, Պանթեոնի տեղի հարց կա: Ուղղակի ասեք ` մյաու Հինգ գործոն, որ նպաստեցին հայերի հաղթանակին Սարդարապատում. Օբյեկտիվ և անկեղծ դիտարկում 106 տարի անց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am