Ահազանգ․ քաղաքացուն անհիմն տուգանել են անհնազանդության ակցիային մասնակցելու համար
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներից մեկը Եղեգնաձորից ահազանգել է Հայելի ակումբ։
Մասնավորապես քաղաքացին նշել է, որ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը իրենք փակել են, առանց մեքենաների։
Այնուհետև ակցիայի ավարտին, երբ քաղաքացին մոտեցել է իր մեքենային, նստել, որպեսզի հեռանա, պարեկային ծառայությունը կանգնեցրել է վարորդին, ու ամրագոտին չգցելու պատրվակով ակտ գրել։
Ակցիայի մասնակիցը պնդում է, որ ինքն ամրագոտիով է եղել և այս հետապնդումը պայմանավորված է բացառապես իր ակտիվությամբ։
Քաղաքացին հրաժարվել է ստորագրել ակտն ու գրել է, որ սա ուղիղ հետապնդում է և այսկերպ տարբեր մարդկանց ճնշում են, որպեսզի նրանք չմասնակցեն խաղաղ անհնազանդության ակցիաներին։