Ոստիկանության մեքենան հարվածել է լրագրողի. նա հիմա հիվանդանոցում է
Ոստիկանության մեքենան այսօր հարվածել է Mediahub-ի Լրագրող Նարե Գևորգյանին, որը հետիոտնի համար նախատեսված վայրով անցնում էր փողոցը։ Այս պահին նա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ հետազոտության։
«Ոստիկանական մեքենան միտումնավոր քշել է լրագրողի վրա վերջինիս կողմից իր պարտականությունները իրականացնելու ժամանակ, ընդ որում՝ հետիոտնային անցման վրա և ակնհայտ է, որ այս գործողության մեջ միտում կա, քանզի փողոցը այդ պահին բավականին տեսանելի էր։
Նարե Գևորգյանն այս պահին գտնվում է բժշկական կենտրոնում, նրան հետազոտում են: Նրա առողջական վիճակի մասին տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ:
Խիստ դատապարտում ենք ոստիկանների բիրտ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների, այդ թվում նաև լրագրողների նկատմամբ և վերստին հորդորում ենք ՆԳՆ–ին՝ տե՛ր կանգնեք ձեր սանձարձակ աշխատակիցներին ու ոստիկանի կոչումն ու համազգեստը խայտառակող սույն անձնավորությանը պատժի հրավիրեք»,– ասվում է խմբագրության հայտարարության մեջ։