Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունների հետ խորհրդակցությունների մտադրության մասին՝ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթ հայտնելու գործընթաց սկսելու շուրջ։ Սրան զուգահեռ, Բագրատ Սրբազանի թեկնածությունից զատ, այս օրերին շրջանառվում են մի քանի այլ անուններ ևս: Բանն այն է, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու պարագայում պետք է առաջարկել վարչապետի նոր թեկնածու: Երեկ այս թեմայով իր տեսակետն է հայտնել նաև «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանը:

Նա իր ֆեյսբուքյան էջում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Հայաստանի Ազգային ժողովի երեք խմբակցություններին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնի համար առաջարկել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալմայոր Արշակ Կարապետյանի թեկնածությունը։

Ըստ Խաչիկ Ասրյանի, Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է օժտված լինի ազգային առաջնորդի հատկանիշներով, պետք է լինի՝ պետական կառավարման համակարգում ազնիվ ու անբասիր երկարամյա աշխատած – ծառայած և հատկապես՝ Հայրենիքի պաշտպանության գործում հստակ որոշումներ կայացրած ու այդ որոշումների համար ամբողջությամբ պատասխանատվություն կրած, թշնամու հետ բանակցություններում մեծ փորձ ունեցող, Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով բոլոր հարաբերությունները կատարյալ մակարդակի հասցնող, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ, բարոյական արժեքներով ապրող անձնավորություն։ Ըստ Խաչիկ Ասրյանի, վերոնշյալ չափանիշներին լիարժեքորեն համապատասխանում է գեներալ - մայոր Արշակ Կարապետյանը»:

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Հունիսի 1-ից փոխվում է D տեսակի վիզայի դիմում-հայտի համար նախատեսված գումարի չափը. Լեհաստանում ՀՀ դեսպանություն Խայտառակ բեմականացման բոլոր մեղավորները ենթարկվելու են խիստ պատասխանատվության. ՀՅԴ Բյուրո Կաթողիկոսի այցը նախապես համաձայնեցված էր և հայտնի էր պետական կառույցներին. Հովակիմ եպիսկոպոս Սրանք մարդկային ու բարոյական ոչինչ չունեն․ Գառնիկ Դավթյան Մի շարք հասարակական կազմակերպություններ դատապարտել են ոստիկանության գործողությունները Ըստ Փաշինյանի՝ Աննա Հակոբյանը խրախճանքով սփոփել է զոհվածների ծնողներին Ալիևի հայտարարությունը ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական հովանավորները․ Ստեփան Դանիելյան Արցախից բռնի տեղահանված 1437 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն․ ՆԳ փոխնախարար Ե՞բր է Էդոն ս․․․ր լինելու հարազատ Ադրբեջան Երուսաղեմի հայոց պատրիարքը դատապարտել է Կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության գործողությունները Լոռու մարզպետարանը նախապես տեղյակ էր վարարումների մասին․ Ահազանգ Նիկոլի պատճառով մարդկանց 6 ժամ պահել են քաղմասում․ Գեղամ Մանուկյան (video) ՇՏԱՊ․ 38 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին ուժով նստացնում են ինքնաթիռ (video) Դուք պիտի պարզաբանում տաք՝ ինչու՞ եք փակել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ․ հարց՝ փոխոստիկանապետին (video) Ուրեմն էդ փնթի «ղուշբազը» ինձ պիտի բարոյականություն սովորեցնի՞․ Արմինե Ադիբեկյան (video) Երեկ Նիկոլը Վեհափառին ասաց՝ վե՛րջ, ես չկամ (video) Այն, ինչ անում է Բագրատ Սրբազանը՝ հրաշք է․ Նիկոլի հարցը լուծելու են․ Հարութ Սասունյան (video) ԱԺ-ում իրավիճակն ավելի է լարվում․ «Ռեստորաններում տրճիկ չէին տալիս» (video) Ո՞վ է բորենիներին այդ հրամանը տվել․ Արմենուհի Կյուրեղյան (video) Ձեր երեխաներն անբուժելի հիվանդություններով են տառապելու․ Հովհաննես Շահինյան (video) «Հողատու Էդո»-ն հողատու բառից իրեն կորցրեց (video) Էս էլ մաման՝ պոտենցիալ զոհվածի մայր. Արմինե Ադիբեկյան (video) Խոջալուի դամբարանադաշտի և իսլամական դամբարանի «ավերման» մասին. monumentwatch.org ««Արա»–ն դու ես այ տղա», «Տո վափշե դու ինչ կարաս ասես»․ լարված դրություն ԱԺ–ում (video) Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23–ին տեղի ունեցած խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը, 5 անձի մասով, ավարտվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am