Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից

Տագնապային խանգարումը հոգեկան հիվանդության տեսակ է, որին բնորոշ է անհանգստության և վախի զգացումը։ Վախը կապված է ներկա իրադարձությունների հետ, իսկ անհանգստությունը՝ ապագայում կատարվելիքի հետ։ Այս հիվանդություն ունեցողին ուղեկցում են մշտական վախը և ցնցումները։ Ընդհանրացված տագնապային խանգարում ունեցողի մոտ երկարատև վախի և անհանգստության զգացումն օր-օրի աճում է։ Ախտանշանների թվում է հոգնածությունը, դյուրագրգռությունը, քնի խանգարումը։ Հիվանդը, համաձայն բժշկագիտության, կարող է դժվարություններ ունենալ որոշումներ ընդունելիս, իսկ կայացրած որոշումները չեն կարող լինել կշռադատված։ Հիվանդը կարող է անգիստ վիճակի պատճառով մոռանալ իր պարտականությունների կամ հանդիպումների մասին։ Այս մարդիկ մշտական սարսափի մեջ են և սարսափում են իրենց վախ ներշնչող առարկաներից, վայրից և հատկապես՝ անձանցից, ումից ամենաշատն են վախենում։ Նրանք չեն կարողանում հաղթահարել ու կառավարել այդ վախը։ Սա ասելուց ես պատկերացնում եմ մարդամեկին՝ երկրորդ նախագահից վախենալուց։

Այս խանգարումն ունեցած անձը շատ կասկածամիտ է, վախենում է քննադատվելուց, բայց ուրիշներին խիստ քննադատում է, հաճախ՝ անտեղի։ Նա ագրեսիվ է և խիստ մեծամիտ։ Սիրում է գոռգոռալ, որ դիմացինը վախենա և սիրում է, որ դիմացինը ևս վատ տրամադրություն ունենա։

Վախով արտահայտվող հիվանդությունները շատ են․ դրանցից մեկն էլ ագորաֆոբիան է․ սա այն դեպքն է, երբ հիվանդի համար անհնարին է թվում որևէ աղետից կամ իրավիճակից խուսափելը․ օրինակ՝ միշտ վախենում է իր կյանքի համար, վախենում է, որ հնարավոր է՝ իրեն գնդակահարության պատի տակ կանգնացնեն, և դրանից փախուստը թվում է անհնարին։ Ագորաֆոբիայով տառապող մարդիկ պետք է անընդհատ տեսադաշտում ունենան դուռ, ելք։ Կան մի շարք հիվանդություներ՝ վախի դրսևորմամբ, որոնք հիմնականում ծանր քրոնիկ բնույթ են կրում և սթրեսի դեպքում սրանում են։ Այս մարդիկ եթե ունեն ինչ-որ գործ, աշխատանք, դիրք, պաշտոն, կասկածամիտ են դառնում ու վախենում են, որ բոլորը ցանկանում են դա խլել՝ սկսած մերձավոր շրջապատից, կասկածանք են ունենում սեփական շրջապատի նկատմամբ։ Այս հիվանդությունը բուժվում է անպայման հոգեթերապևտի օգնությամբ․ և առաջին բանը, որ պահանջվում է հիվանդից, ապրելակերպը փոխելն է, այն գործը, որով զբաղվում ես, դրանից հրաժարումը։

Իհարկե՝ կան նաև բազմաթիվ հիվանդություններ, որոնք առաջանում են վախից։ Իսկ ինչ է վախը․ վախը մարդու կողմից ընկալվող իրավիճակ է, որ իր հանգստությունը, կյանքը, անվտանգությունը վտանգի տակ է։ Այս ամենը շատ լավ կբացատրեն բժիշկները։ Ուղղակի վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի վարչապետի, մեղմ ասած՝ ոչ ադեկվատ քայլերն ինձ ստիպեցին վերլուծել, պատճառահետևանքային կապ ման գալ ու հասա տագնապային խանգարում հիվանդության բացատրությանը։

Ակնհայտ է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ընդհանրապես և Հայաստանի վարչապետը՝ առանձնապես, սատանայական վախի մեջ են ապրում, և հատկապես այս նոր ձևավորված շարժումն այդ ամբողջ վախը ի ցույց է դնում։ Նևրոտիկ տագնապային վախերի մեջ է այդ մարդը։ Քաղաքացին փողոցով գնում է, բերման են ենթարկում, որովհետև Նիկոլը վախենում է, որ կարող ա հանկարծ ակցիա անի: Ասենք թե որոշում է գնալ որևէ համայնք․ նախապես ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հստակեցնում են ակտիվիստների ցանկը, և առավոտ բարլուսով նրանց տներ են այցելում, բերման ենթարկում, որ հանկարծ ակցիա չանեն։ Քաղաքացիներին փողոցից բռնում-տանում են ոստիկանության բաժին, ասում են՝ կասկածում ենք, որ մոտդ զենք կա․ ասում ա՝ զենք կա՝ ստուգեք տեղում․ բա չէ՝ պետք է տանենք բաժին․ տանում-պահում են էնքան, մինչև Նիկոլն այդ քաղաքից գնա, հետո ասում են՝ լավ, մոտդ զենք չկար, կարող ես գնալ։

Դուք հեռուստատեսությամբ, օրինակ՝ Հ1-ով կամ Նիկոլի ֆեյսբուքի էջով կադրեր եք նայում, որ գնացել է Էջմիածին, այսինչ դպրոցում ստուգել առաստաղի բարձրությունը կամ գնդակի փչվածության աստիճանը․ բայց դուք չեք տեսնում և գուցե չեք էլ իմանում, թե այդ մի այցը Էջմիածին ինչ արժեցավ մեր երկրի վրա, այդ թվում՝ պետական բյուջեի վրա․ քանի ԱԱԾ-ական մի շաբաթ առաջ ուղարկվեց համայնքներ, քանի թիկնապահ ոտքի հանվեց, քանի դիպուկահար դիրքավորվեց (ընդ որում, եթե Երևանում բարձրահարկերը շատ են, ու դիպուկահարները կարող են քիչ թե շատ աննկատ մնալ, մարզերում աչքիդ դեմն են հենց), քանի հոգու բերման ենթարկեցին, քանի հոգու հետ ու ոնց պայմանավորվեցին, որ Նիկոլին մոտենա, ասի մենք ձեզ վստահում ենք։ Նիկոլը պետք է գնար Գեղարքունիք, քաղաքացու ցուցակ էին կազմել, թե որ հատվածում ով պետք է հանդիպեն Նիկոլին ու ինչ ասեն․ հարևաններին պատմել էր, ծաղրել էին, անունը ցուցակից հանել էր տվել․ արդեն որովհետև ամոթա ա իրոք Նիկոլին սատարելը։ Ստիպված երեխաների էին կաշառել հեռախոս տալով, որ Նիկոլին տեսնելիս պարեն։ Բան չունեմ ասելու, երեխա են, ուրախացել են, թազա հեռախոսի վրա․ Սերժի վախտ որ Արարատ Միրզոյանին թազա հեռախոս տային, չէր պարի՞․ բա ինչ կաներ, մարդը իսկի տելեվիզր չէր կարողանում առներ ապառիկով։

Մեր երկրում այս օրերին տեղի ունեցող բուռն գործողությունները նոր սթրեսի մեջ են գցել իշխանությանը։ Էդ վախերի մեջ մենակ Նիկոլը չէ, ամբողջ թիմն է․ ինչի՞ց են վախենում․ անգիտակցաբար, բայց շատ հետաքրքիր բան է ասել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը․ ասել է, որ իրենք վախենում են կորցնել լափամանը․ բառը իրենն է։ Այդ լափամանը կորցնելու վախից է, որ ՔՊ-ականներն ինչ աբսուրդ հորինում են Շարժման, Բագրատ սրբազանի, քաղաքացիների մասին, վիրավորում են։ Իրենք սարսափի մեջ են, ձեզանից վախենում են, ժողովուրդ ջան և ատում են ձեզ։ Շեքսպիրն ասում է՝ վախկոտները մի քանի անգամ են մեռնում։ Դա ապացուցել է Փաշինյանը՝ ՔՊ նիստում ասելով՝ ՔՊ-ն մի քանի անգամ մահացել ու հարություն առել։

Այդ վախերն են ոստիկանության այսօրվա գործողությունների պատճառը՝ քաղաքացիներին բերման էին ենթարկում, անչափահասներին ծեծում, լրագրողներին հարվածում այնպես, որ ուշագնաց լինեն, քաշքշում ու վիրավորում նահատակ հերոսների հարազատներին։ Ես ոստիկաններին ասելու բան չունեմ․ լիուլի վարձատրվում են, փողին մունաթ, իրենց ծնողներին էլ երևի կքաշքշեն ու կվիրավորեն։ Մեկը ոստիկանների խոսակցություն էր գրի առել՝ թող էս ակցիաները շարունակվեն, լավ պրեմիա ենք ստանում։ Բագրատ սրբազանը ոստիկաններին ասում է՝ ձեզ փչացնում են։ Այո, սրբազան ջան, բայց դա իրենց ընտրությունն է․ փող են տալիս, փչացնում են․ օրինակներ չբերեմ, բայց կան մասնագիտություններ, ընդ որում՝ շատ հին, որ հենց դրա համար է, որ փող տան, փչացնեն․ այսօրվա ոստիկանը նման է դրանց։ Նրանք ամոթանք տալով չեն ուղղվում, այլ՝ հրամանով։

Կրկնում եմ էս սաղ էն բանի պատճառով է, որ մարդամեկը վախենում է, ունենում է տագնապային նոպաներ և սրացումներ։ Մի ամբողջ երկիր վարի ես տալիս, որովհետև վախենում ես։ Ադրբեջանից վախենում ես, Թուրքիայից վախենում ես, ռուսներից վախենում, պարսիկներից վախենում ես, ժողովրդից վախենում ես, նախկիններից վախենում ես․ դու ապրում ես վախերի մեջ։ Այդ վախերի պատճառով ես դու մեր երկիրը քանդել, որովհետև, ինչպես արդեն նշեցի, այդ վախերը թույլ չեն տալիս ադեկվատ որոշումներ կայացնել։

Կարճ ասած՝ ասորի գրող Սիրոսն ասում է՝ անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է։ Անխուսափելի է իշխանափոխությունը։ Գուցե ոչ հենց վաղը կամ մի շաբաթից, բայց անխուսափելի է։ Եթե էս համերաշխության ու միասնության կոչով Բագրատ սրբազանի մոտ բան չստացվի, հայտնի չէ, թե հետո ում ձեռքով իշխանափոխությունը կստացվի ու նա ինչ դիրքորոշում կունենա։ Քաղաքակիրթ, նորմալ ճնապարհով են տեղի ունեցել ձեզ հեռացնելու բոլոր շարժումները․ երբ մերժում եք ձեզ օգնության համար մեկնած ձեռքը, ընդամենը բարդացնում եք ձեր վիճակը․ ձեր նկատմամբ գեներացնում եք աննախադեպ մեծ բացասական էներգիա։ Բագրատ սրբազանը առաջարկել է համերաշխությամբ, սուրճ խմելով, իրար հետ պայմանավորվելով։ Կարծում եմ՝ ՔՊ-ի՝ այս վիճակից լավագույն ելքը, մեծագուն բեռը թոթափելու, ատելության արդյունքներից խուսափելու լավագույն հնարավորությունը հիմա է ու՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ։ Այս շարժումը քեզ քո վախերից ազատելու համար է, քո օգտին է։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

դիտվել է 2802 անգամ
Լրահոս
Իշխանության ներկայացուցիչներ, այդ թվում՝ վարչապետը, տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին․ Մայր Աթոռ ՇՏԱՊ․ «Մայիսի 26-ին՝ ժամը 16։00-ին՝ Հանրապետության հրապարակ»․ Բագրատ Սրբազանի պաշտոնական կոչը Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Ի տարբերություն մի շարք երկրների՝ Հայաստանյայց Եկեղեցին հարկեր վճարում է. Մովսես քահանա Սահակյան Ոչ մի դավաճան իր մահով չի գնացել. Գորիսի հոգևոր հովիվ․ News.am ԱԼփ Վելիկոլեպնայա, քեզ ե՞րբ են վերջին անգամ "генеральная уборка"-ի ենթարկել... Իրանում hnւղարկավորեցին նախագահին և արտգործնախարարին Միրզոյանն ու ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նիկոլի խոզանոցը (լուսանկար) Այո', կա նման բան, բայց ախոռում կամ հյուրատնում մոմ են վառում հենց Նիկոլի ընտրազանգվածը` մեծ մասամբ անգրագետ և թերուս... Քիչ առաջ իր բնակարանից ձերբակալեցին Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին․ Ռուբեն Մելիքյան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Սրեբրենիցայում ցեղասպանության մասին բանաձևը Խեղճ Արշակունիներ․․․Խեղճ Պապ․․․ Լյուքսեմբուրգի պատվիրակությունը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հետ միասին այցելել է Երասխ Մենք երկրորդ անգամ քրիստոնեություն ենք ընդունելու և դա լինելու է այս մոտ օրերի ընթացքում. Պողոսյան Մարդու որդին խաչի մատերիալից էր խոսում, որից վախենում է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Բագրատ Սրբազանին կարելի ա շնորհակալ լինել գոնե նրա համար, որ տեսնում ես քպ-ականների պանիկան Նորին կայսերական գերազանցություն, Արքայից արքա, Օվկիանոսների, Երկրի և երկնքի տիրակալը Նիկոլ Փաշինյանին «Ֆլայ Արնա»-ի աշխատակիցներն ահազանգում են՝ չեն ստացել խոստացված աշխատավարձը «Գիտությունն ու կրոնը հակասության մեջ չեն»․ Բագրատ Սրբազանը՝ ՏՏ ոլորտի մասնագետներին Ուկրաինան մեկ օրվա ընթացքում 1 700 զինծառայող է կորցրել․ ՌԴ ՊՆ Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու Երևան-Իջևան ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ողբերգություն. Կիրանց, մարդիկ քանդում և այրում են իրենց գույքը, որը Նիկոլը նվիրում է թուրքերին (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am