Իշխանությունների տրամաբանությամբ՝ հոգևորականը պետք է լուռ նստի ու սպասի, թե ինչպես է իր երկիրը կործանվում.Արգամ Հովսեփյան 168․am

Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 8-ին ՌԴ կատարած այցից հետո, պաշտոնական հայտարարություն եղավ, որ ռուս սահմանապահները դուրս կգան Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերից, «Զվարթնոց» օդանավակայանից, ռուս սահմանապահները կմնան միայն հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին։

Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Սյունիքի մարզից ռուս սահմանապահներն արդեն դուրս են եկել։ Ավելին՝ իշխանամերձ շրջանակները լուրեր էին տարածում, թե իբր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը միտված է նրան, որպեսզի ռուս սահմանապահները դուրս չգան ՀՀ տարածքից։

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանն ասաց՝ շարժումը նման կերպ քննադատողներն են իրենց հույսը դնում դրսի ուժերի վրա, իսկ իսկական ազգասեր մարդիկ իրենց հույսը դնում են միայն իրենց վրա։

«Սյունիքից ոչ բոլոր սահմանապահներն են դուրս եկել, նրանց մի մասը շարունակում է մնալ հայ-իրանական սահմանին։

Ես մեկ բան հաստատ գիտեմ՝ մեզ պետք է հզոր գերագույն գլխավոր հրամանատար, մենք մեր հույսը ոչ մեկի վրա չենք դնում, ուղղակի ուզում ենք հզորանանք ու ինքներս մեզ պաշտպանենք։ Պետք է ուժեղ, հզոր հրամանատար, որպեսզի այս ազգին առաջնորդի։

Հիմա մեկնարկել է երկրի փրկության համար շարժում, ու սյունեցին ամեն ինչ անելու է, որ այս երկիրը հզորանա, ու ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր սահմաններից դուրս շպրտվի թշնամին»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ Տավուշի թեմի առաջնորդի նախաձեռնությունը միայն գովասանքի է արժանի, քանի որ օրվա իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարում, որ երկիրը հասցրել են կործանման եզրին։

«Բոլորին քննադատում են, լավ՝ շարժումը որևէ հայրենասեր պետք է առաջնորդի՞, թե՞ ոչ, Բագրատ սրբազանն է վերցրել այդ պատասխանատվությունը։ Բա ի՞նչ անենք, գնանք-կործանվե՞նք։

Ովքեր պատմություն չգիտեն, թող լավ ուսումնասիրեն, մեր հազարամյա պատմության ընթացքում եկեղեցին միշտ փրկել է մեր պետականությունը։ Հիմա ինչո՞ւ են քննադատում Բագրատ սրբազանին, նա հայ չէ՞, մեր հայրենակիցը չէ՞։ Իշխանությունների տրամաբանությամբ՝ հոգևորականը պետք է լուռ նստի ու սպասի, թե ինչպես է իր երկիրը կործանվում, այդպիսի բան ինչպե՞ս է հնարավոր։

Ես հստակ չեմ կարող ասել, թե այս շարժումն ինչ զարգացում կարող է ունենալ, բայց հստակ մեկ բան գիտեմ՝ ժողովուրդն արդեն տեսնում է, թե երկիրն ուր են տանում իշխանությունները, տանում են դեպի կործանում, ոտքի է կանգնել, և հուսամ՝ այս երկիրը կփրկեն»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։

դիտվել է 271 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սարդարապատ Տեղումնառատ ցիկլոնն արդեն սկսել է թուլանալ. առաջիկա 5 օրերին մենք ակտիվ ցիկլոնային գործունեություն չենք սպասում․ Գագիկ Սուրենյան Արման Թաթոյանն իմ հարազատ եղբայրն է, շարժման սկզբից էլ, վերջից էլ ներկա է եղել․ Բագրատ Սրբազան Ավինյանի քաղաքապետարանի «նոու հաուն»՝ ճանապարհային փոսերի դեմ պայքարում Այս բախման ժամանակ պարտվեց Հայաստան պետությունը, հայ իրավապահը, հաղթեց տղամարդ Աշոտ Սիմոնյանը «Թուրքիային նոր սահմանադրություն է անհրաժեշտ»․ Էրդողան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի էսքիզներից. Աննա Հովհաննիսյան Էս կարմիր բերետը այսօր մարդկանց ծեծող ընկերներին զսպում էր, պաշտպանում անօրեն ու դաժան ծեծվողին․ Արշակ Զաքարյան Որ ճանապարհներով պետք է շրջանցել փակ հատվածները` Վրաստանի սահման ուղևորվելիս Ադրբեջանցիները պղծել են օկուպացված Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը Տիկին Մանասյան ո՞նց ես, չես արձագանքում տիկին. ոստիկանների կողմից ծեծի ենթարկված քաղաքացիները փնտրում են ՄԻՊ-ին «Reuters»-ի անդրադարձը՝ այսօրվա ակցիաներին․ Հայաստանի ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ավելի քան 130 ցուցարարի 200-ից ավելի բերման ենթարկվածներ՝ Երևանում․ BBC-ի պարսկալեզու ծառայության անդրադարձը Եթե անհրաժեշտություն լինի, մեր ընկերներից կգան օգնության, ես դեռ մարզում եմ մնալու. ԱԺ պատգամավոր․ «Հրապարակ» Բողոքի ցույցերը պարալիզացրել են Հայաստանի մայրաքաղաքի ու մյուս հատվածների ճանապարհները՝ պահանջելով վարչապետի հրաժարականը․ գրում է Associated Press գործակալությունը Ժողովրդական շարժման զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու գործընթացը, ակնհայտորեն, փակուղի է մտնում. Դավիթ Անանյան Ի՞նչի վրա է կառուցված մեր երկիրը, լոլիկի՞, վարունգի՞․ գողացվել է մեր երկրի բովանդակությունն ու խորհրդանիշները․ Բագրատ Սրբազան Պատգամավորի հետ միջադեպից հետո ոստիկանության ծառայակիցը հեռացվել Է աշխատանքից Մեղրի - Ծավ ճանապարհի մի հատվածը միակողմանի երթևեկելի է, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածը բեռնատարների համար փակ է Ոստիկանների կողմից ծեծվածին տեղափոխում են հիվանդանոց (տեսանյութ) 39-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խնջույքի ժամանակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am