Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում

24News-ի խմբագրությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Թումանյան փողոցի վրա ոստիկանության հատուկ դասակի մի քանի ծառայողներ (Կարմիր բերետներ), ինչպես նաև պարեկային ծառայության մի ոստիկան բռնություն են գործադրել 24News-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել ու արդեն հետո տեղափոխվել հիվանդանոց։

Մեր խմբագրությունը կարծում է, որ տեղի ունեցած վայրագությունը հատուկ է արվել՝ քաղաքական հանձնարարությամբ, որի հիմքում ընկած է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժումը լուսաբանող մեր լրատվամիջոցի նկատմամբ ճնշումներ գործադրելու իշխանության ցանկությունը։ Այս մասին մենք ունենք որոշակի տեղեկություններ։

Հատկապես ուզում ենք առանձնացնել Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու ԱԺ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի անունները, որոնք սկսել են վերջերս «անառողջ» հետաքրքրասիրությամբ հանդես գալ մեր լրատվամիջոցի նկատմամբ, միջնորդավորված սպառնալիքներ հնչեցնել։

Քանի դեռ այս ամենը կրում էր «բանավոր» բնույթ, մենք լուրջ չէին վերաբերվում նրանց սպառնալիքներին, սակայն հիմա կարծում ենք, որ Մերի Մանուկյանի նկատմամբ բռնությունը, իշխանական տելեգրամ ալիքներում մեր լրատվամիջոցի ու նրա ղեկավար Նարեկ Գալստյանի նկատմամբ գրվող արատավոր «տեղեկությունները» իշխանական նույն քաղաքականության հիմքն են։

Մեզ համար անընդունելի է այս մոտեցումը, «սիրո» և «հանդուրժողականության» հիմքի վրա եկած իշխանության գործողությունները չեն կարող լռեցնել ազատ մամուլի դերակատարությունը։ Հատկապես զազրելի է, որ լրագրողների նկատմամբ բռնություն են կիրառում այն ոստիկանները, որոնք «բարեփոխվել են» ԱՄՆ-ի ու Եվրամիության ֆինանսական ու քաղաքական աջակցության պատճառով։

Պահանջում ենք պատժել այդ ոստիկաններին, ինչպես նաև դադարեցնել քաղաքական ճնշումները լրատվամիջոցի նկատմամբ, որոնք ոչ մի ազդեցություն չեն թողնելու։

Կից նկարներով ներկայացնում ենք Մերի Մանուկյանի նկատմամբ հատուկ բռնություն գործադրած բերետավորների նկարները»։

դիտվել է 558 անգամ
Լրահոս
Սպառնու՞մ եք, դե ուժ կիրառեք, սա՞ եք ուզում. Սրբազանը` ոստիկաններին (video) Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է (video) Սկանդալային մանրամասներ ոստիկանների և նրանց կողմից կազմվող խմբերի մասին (video) Ինչպես է Փաշինյանն արդարացնում կնոջը՝ Լոռիում և Տավուշում աղետի օրերին «սև-սպիտակ փարթի» կազմակերպելու համար «Ամո՛թ, ամո՛թ»․ժողովուրդը խլացնում է ոստիկաններին (video) Սարդարապատում խայտառակ միջադեպի համար Փաշինյանը պարտավոր է անձամբ ներողություն խնդրել Վեհափառից. Վազգեն Մանուկյան Շատ կարևոր է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը բորբոքվի և դառնա իրական համաժողովրդական. Դավիթ Անանյան Էն մեկը տղամարդկությունը թողել է ուրիշ տեղ, Վահե Ղազարյան, պիտի բացատրություն տաք․ Բագրատ Սրբազան (video) Դագաղ դնողները լակոտ չե՞ն․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկանապետին Երևանում բախվել են «Toyota Corolla»-ն ու «Honda»-ն «Տականք դավաճան, բա ո՞վ ա ողբալու, եթե դու գունավոր շոր ես հագել»․ Փաշինյան (video) Ուրեմն հստակ ասում եմ՝ Ալիևը ոչ մի կերպով իշխանություն չունի այստեղ: Իրա միակ լծակը իր գործընկերն է, որի հետ թաքուն խոսում են, բանակցում են, քննարկում են. Բագրատ սրբազան Ալիև՛, քեզ խելո՛ք պահի, դու այստեղ մի գերի ու ստրուկ ունես․ Բագրատ Սրբազան (vidoe) Նիկոլը շուտով ներողություն է խնդրելու․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Արգելափակված 6 բնակավայրերում չկա սննդամթերքով, դեղորայքով սնուցման խնդիր․ Արեն Մկրտչյան Փաշինյանին փոխելու շարժումը ոչ թե մարում է, այլ նոր թափ հավաքում․ Հարութ Սասունյան Ավագանու ընդդիմադիր խմբակցությունը դատի էր տվել Ավինյանին․ դատական նիստը կկայանա այսօր Փաշինյանը կնոջ մասնակցությամբ «փարթիի» մեղքը «բարդեց» զոհված զինվորների ծնողների վրա (video) Իշխանությունն իր անպատվաբեր գործունեության մեջ դաշնակից է ընտրել Թուրքիային և Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան Փաշինյանն արձագանքել է Սրբազանի հանդիպման առաջարկին Լարված իրավիճակ․ Քաղաքացիները փակեցին Նալբանդյան փողոցը (video) Փաշինյանի ցինիկ բացատրությունը՝ Վեհափառի նկատմամբ ստորության վերաբերյալ (video) Շղթայական ավտովթար Երևանում. կա մեկ վիրավոր Գեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էր Նիկոլը հրահանգ էր իջեցրել վրեժ լուծելու, քանի օր է, իր պլանները ձախողվում են․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am