Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Եթե իշխանափոխություն չեղավ՝ հայրենիք ունենալու մասին մոռացեք. Արարատ Շեգունց

Ադրբեջանի ղեկավարը հերթական ռազմատենչ հայտարարությունն է արել Բաքվում՝ ասելով, որ «Առանց մեկ կրակոցի Ղազախի շրջանում Հայաստանն Ադրբեջանին զիջում է չորս գյուղ, սահմանազատումն իրականացվում է մեր պահանջների հիման վրա»։

Ապրիլի 19-ից Տավուշում ՀՀ իշխանությունների սկսած սահմանազատման գործընթացը մեծ դժգոհության ալիք բարձրացրեց բնակիչների շրջանում, քանի որ, նրանց խոսքով՝ գործընթացը ոչ թե սահմանազատում է, այլ հայկական տարածքների հանձնում Ադրբեջանին։

Բնակիչների բողոքի ակցիաներն աստիճանաբար թափ առան և վերածվեցին մեծ շարժման՝ «Տավուշը հանուն հայրենիքի», որը գլխավորում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։ Մայիսի 9-ից շարժումը խաղաղ անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ է իրականացնում Երևանում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որը կառավարության շենքում նստած՝ Ադրբեջանին է զիջում հայկական տարածքները։

Այս ամենին զուգահեռ՝ փորձագետներն ահազանգում են, որ հաջորդ գործընթացը իշխանությունները սկսելու են Սյունիքում, Գեղարքունիքում, Արարատում, Վայոց ձորում, որտեղից ՀՀ իշխանությունների որոշմամբ դուրս են բերվելու ռուս սահմանապահ զորքերը։

168.am-ի Տեղ համայնքի բնակիչ Արարատ Շեգունցը ևս չի բացառում, որ հաջորդ գործընթացը սկսվելու է Սյունիքում, բայց հույս ունի, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այնքան մեծ թափ կհավաքի, որ իշխանությունը հրաժարական կտա, և հետագա զիջումները կկանխվեն։

«Թշնամին հիմա եկել, Տեղ համայնքում մեր հողերը զավթել է, մերոնք ուզում են այս հատվածով փշալար քաշեն, ադրբեջանցի զինվորները չեն թողնում, ասում են՝ ավելի հետ գնացեք։ Այսինքն՝ թշնամին ուզում է սահմանն այն հատվածով քաշի, որտեղով իրեն հարմար է ու իր սրտով է։ Թշնամին որտեղ կանգնած է, այդ հատվածով էլ սահմանը գծելու է, հետ չի գնալու խաղաղ ձևով, մոռացեք»,- նշեց Արարատ Շեգունցը։

Տեղի բնակիչը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, ապա թշնամին սահմանը գծելու է այն տեղով, որով իրեն ձեռնտու է։

«Պարզ չէ՞, որ Փաշինյանը տալու է այն, ինչ Ադրբեջանը պահանջի։ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, որովհետև ինչ ուզում է՝ Փաշինյանից ստանում է։ Ինչպես զռռացնում է, Փաշինյանն այնպես զռռում է։

Հիմա ժողովուրդը ոտքի է կանգնել, իշխանափոխություն պետք է լինի, եթե չեղավ, ես չեմ կարող ասել, թե ինչ է լինելու մեր վերջը։ Փաշինյանը մաս-մաս կտա մեր երկիրը, վերջում էլ թուրքին կմտցնի Հայաստան. բոլորիս համար էլ պարզ է, որ այդպես է լինելու։ Եթե այդ անձը մնաց, մոռացեք երկիր ունենալու մասին, այսքանը միայն կարող եմ ասել»,- եզրափակեց Արարատ Շեգունցը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտի 30-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել են Տեղ համայնքին պատկանող դաշտեր և սկսել են դիրքավորվել, իսկ արդեն ապրիլի 11-ին նրանք կրակ էին բացել հայկական դիրքերի հատվածում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր։ Ադրբեջանական կողմի ներխուժման արդյունքում Տեղ համայնքի բազմաթիվ բնակիչներ կորցրել են իրենց դաշտերը, քանի որ դրանք անցել են ադրբեջանական զինուժի հսկողության տակ։

դիտվել է 9807 անգամ
Լրահոս
Գազամուղի մի մասը հայտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո․ Վահե Դավթյան Հունիսի 9-ին՝ ժամը 18։30-ին, կհավաքվենք Հանրապետության հրապարակում․ հատիկ առ հատիկ առաջ ենք գնում․ Բագրատ Սրբազան Ամռանն այս գործը կվերջացնենք, մարդիկ թեթևացած, սիրուն, սրտները հանգիստ կգնան հանգստանալու. Սրբազան Մեզ ոգեշնչում է Սրբազան Հոր գաղափարախոսությունը, մեր մասնակցությունն ենք բերում Սրբազան Պայքարին․ Հայտարարություն Ի՞նչ «կամուրջ» լինել, Ձեր գործը մարդու իրավունքները պաշտպանելն է․ Սրբազանը՝ ՄԻՊ-ին «Այս մարդը պետք է հեռանա՝ իր հետ տանելով իր բոլոր գոյանքները»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ Փաշինյանի հեռացումը հրատապ խնդիր է ՄԻՊ-ը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ․ Տիգրան Աբրահամյան ԵՄ պաշտոնյայի հետ հանդիպմանը Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները Այսօր առավոտյան Մեսրոպը որդի էր ունեցել, ու նույն ժամերին ոստիկանի ցուցմունքով ԱԳՆ շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նրան ձերբակալել են․ փաստաբան 21-ամյա երիտասարդը մտել է տուն և գողացել 2 հեռախոս, տանտիկինը քնած է եղել Ադրբեջանը հիմա Խnջալnւից է խոսում՝ լրացուցիչ զիջումներ կորզելու համար, հետո պարտադրելու է որոշ մարդկանց հանձնել միջազգային դատարան կամ` իրենց. Արթուր Խաչատրյան Էջմիածին-Մարգարա ճանապարհին մեքենա է այրվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի դեմ hետախnւզական տվյալներ է հավաքում․ Գալուզին Ակցիայի մասնակիցներին ծեծելուց հետո մեղադրանք են առաջադրել Վաղը Վարդենիս ենք գնալու․ Բագրատ Սրբազան 1․7 մլն դրամ․ հերթական կաշառքի դեպքը Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Գնել Սանոսյանի մոր` առանձնատուն կառուցելու փաստով. «Հետք» Արևմուտքը փորձում է Վրաստանում նոր «մայդան» իրականացնել․ Գալուզին ՄԻՊ-ը խուսափում է Բագրատ սրբազանի հետ բաց հանդիպումից ՀՀ-ին է մոտենալու հերթական ցիկլոնը. Սուրենյան Ահազանգ. Աճարկուտում մարդկանց գույքը քանդում են առանց նրանց համաձայնության Դանակաhարություն՝ Գեղարքnւնիքnւմ․ բազմաթիվ վնաuվածքներnվ տղամարդ է hիվանդանnց տեղափոխվել Քննչական կոմիտեն կար ու ձևո՞վ է զբաղված․․․ (video) Սամվել Բաբայան, ավելի լավ է՝ «հող ուտես» (video) Սրբազան շարժմանը շրջանից միացած մի կին ֆանտաստիկ բան ասաց․․․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am