Երբ ընտանիքում նախկին-ներկա են անում, տան կառավարումը վստահում են անկյունում իր փայ ոսկորը ագահաբար կրծող շանը...
Երբ ընտանիքում նախկին-ներկա են անում, տան կառավարումը վստահում են անկյունում իր փայ ոսկորը ագահաբար կրծող շանը...
Տունը ճաքեր է տալիս, պատերը փլվում, հարևանն էլ առիթից օգտվում ու իր պատերն է առաջ տալիս։
Շունը` ընտանիքի ոչ նախկին, ոչ ներկա ղեկավարը, հանգիստ իր արդեն ոսկեզօծ ոսկորն է գզում ու զարմացած նայում, թե ինչու են շուրջբոլորը վազում ու գոռում։
Ընտանիքի անդամները` զգալով, որ ինչ-որ բան այն չէ, որոշում են ապստամբել և շանը հեռացնել տան ղեկից։ Բայց դե կարևորը "ոչ նախկին, ոչ ներկա" է և որպես նոր ղեկավար ընտրում են բարուրում իր համար հանգիստ պարկած կարմրաթուշ երեխային...
Տունը շարունակում է փլուզվել, առաստաղի կտորները արդեն անդամների գլխներին են ընկնում, բայց իրենք այդպես էլ չեն հասկանում թե ինչն են սխալ արել...
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից