ՄԻՊ ներկայացուցիչը տեսակցել է ակցիայի ժամանակ վնասվածք ստացած երիտասարդին

Բողոքի ակցիայի մասնակից, վնասվածք ստացած Արմեն Բաղդասարյանին, նախքան բժշկական կենտրոն տեղափոխելը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը:


Ասված է ՄԻՊ գրասենյակի հայտարարության մեջ․

«Վնասվածք ստացած բողոքի ակցիայի մասնակցին ՄԻՊ ներկայացուցչի կողմից այցելելու վերաբերյալ սոցիալական հարթակներում և լրատվամիջոցներում տարածված տեղեկության առնչությամբ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը.

Բողոքի ակցիայի մասնակից, վնասվածք ստացած Արմեն Բաղդասարյանին, նախքան բժշկական կենտրոն տեղափոխելը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը:

ՄԻՊ ներկայացուցիչն առանձնազրույց է ունեցել նրա հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները: Ուսումնասիրվել են նրան բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

Պաշտպանի ներկայացուցիչը նաև զրուցել է Արմեն Բաղդասարյանին շտապ բժշկական օգնություն ցուցաբերած բժիշկների հետ և ստացել տեղեկատվություն վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ:

Հանդիպում է տեղի ունեցել նաև բերման ենթարկված անձանց տեղում իրավաբանական աջակցություն տրամադրող փաստաբանի հետ:

Այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

Հաշվի առնելով ՄԻՊ հաստատության կողմից զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ձևավորած համագործակցային միջավայրը, թափանցիկ աշխատանքը՝ լրատվամիջոցների մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց, ինչպես նաև հետևել պատասխանատու լրագրության սկզբունքներին: Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը լրատվամիջոցների հետ համագործակցում է բաց ու թափանցիկ ձևաչափով։

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով»:

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Իրանի հանդեպ հարազատության զգացում կա․ իմ ընտանիքը այնտեղից է ներգաղթել․ Բագրատ Սրբազան Նիկոլին հեռացնու՛մ ենք․ Օհանյան, Գառնիկ Դանիելյան (video) Խաչատուր Սուքիասյան, դե սկսիր ինձանից՝ սպանել, ունեզրկել․ քեզ բարի ժամանց․ Հայկ Մամիջանյան (video) ԵԿՄ սպանված անդամի հարազատները վստահ են՝ նրան խեղդել են. կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ Խաչատուր Սուքիասյան, քո ասածն անպատասխան չի՛ մնալու․ Սեյրան Օհանյանը զգուշացրեց Սուքիասյանին (video) Գույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում Իշխանությունն առաջին պլան է բերել մարդկային առումով կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին․ Տիգրան Աբրահամյան Դավաճան Նիկո'լ, դու նույնիսկ Վեստ Սարգիս չես...Ձգելով կարող ես հասնել մազութի Համոյին... Սրբազանը Նիկոլի «հարցը լուծեց»․ այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է, ասեմ` հարություն չի առնելու (video) Կառավարությունը որոշեց Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններ Լարված խոսակցություն․ «Դո՞ւ ես գալու երեխուս պահես»․ փոխքաղաքապետի և վարորդների միջև վեճ սկսվեց (video) Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները Սառը ցնցուղ ընդունեք, եկեք ու համբուրեք Սրբազանի աջը․ Գառնիկ Դանիելյանը` ՔՊ-ականներին (video) Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը» Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա» Սրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարություն Իշխանության ներկայացուցիչները համոզված են ընդդիմադիր շարժման հաջողության մեջ․ Վիգեն Հակոբյան ԱԼփը գիտի վեղարն ի՞նչ է... «Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին» Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում Ե՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ «Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am