«Չի բացառվում՝ Փաշինյանի կողմից հերթական ծուղակը հայ ժողովրդի գլխին, որը կարող է գործարկվել, օրինակ, երբ ներքաղաքական լարվածությունը հասնի իր գագաթնակետին». Արմեն Աշոտյան. 168.am

Քաղաքացի Վազգեն Հարությունյանը «5 հարց Արմեն Աշոտյանին» նախագծի շրջանակներում քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվել էր մայիսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողության և դրան հաջորդած «պառադին» Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բացակայության մասին։ Քաղաքացին հարցրել էր. «Ո՛չ Նիկոլը, ո՛չ Ալիևը չեն մեկնելու երդմնակալության և «պառադի» արարողություններին, բայց մայիսի 8-ին հանդիպելու են Պուտինի հետ, սա ի՞նչ խաղ է, ի՞նչ հետևանքներ կունենա էս ամենը»։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Մոսկվայում կայացած երկկողմ հանդիպման արդյունքների և հետևանքների մասին տեղեկատվությունը չափից խիստ դոզավորված է, բայց կարող ենք որոշ կարևոր արձանագրումներ անել։ Անվտանգության տեսակետից ամենավտանգավորն այն է, որ Նիկոլն Ադրբեջանի հետ սահմանակից մարզերից ոչ միայն հեռացնում է հայկական զորքերը, այլև այնտեղ Նիկոլի խնդրանքով ժամանակին տեղակայված ռուսական ռազմական միավորները։

Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանը դառնում է թշնամու զորքի համար խիստ խոցելի, գրեթե «էստի համեցեք» վիճակ է ստեղծվում, ինչը, չի բացառվում, լինի Փաշինյանի կողմից հերթական ծուղակը հայ ժողովրդի գլխին, որը կարող է գործարկվել, օրինակ, երբ ներքաղաքական լարվածությունը հասնի իր գագաթնակետին։

Ի դեպ, չեմ բացառում, որ սահմաններից ռուսական զորքի դուրսբերումը համաձայնեցված է նաև ԵՄ դիտորդական առավելության հետ։ Ակնհայտ է, որ փաշինյանական քաղաքականությունը սինխրոնիզացված է Ալիևի հետ, և նրանք երկուսով առաջ են տանում Հայաստանի համար կործանարար «կարգավորում՝ առանց միջնորդների» բանաձևը, որն իրականում մեր դեպքում նշանակում է «կարգավորում»՝ առանց երաշխիքների, առանց միջազգային իրավունքի, առանց արդարության, առանց հայկական շահերի։


Հատկանշական է, որ այս ամենի ֆոնին բոլոր նրանց, ովքեր մատնանշում են Նիկոլի նման պռավալները, իշխանական փտած քարոզչամեքենան փորձում է ներկայացնել՝ որպես «ռուսի չեմպիոն»:

Զավեշտալի է, իհարկե, խալխի, տվյալ դեպքում՝ թուրքի շահը բացահայտ կերպով սպասարկողների կողմից ազգային մտածելակերպով մարդկանց պիտակավորումը՝ որպես «ռուսի մարդ»։ Կրկնակի զավեշտալի է այդպիսի կոյուղային գարշահոտության տարածումն այն իշխանությունների կողմից, որոնք իրենք իրենց հրապարակավ կոչում էին «ամենառուսամետ իշխանություններ», որոնք Սիրիա ապօրինի զորք էին ուղարկում (երբ անգամ Բելառուսը չէր ուղարկում), որոնց ղեկավարության մի մասը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո սեփական ժողովրդից թաքնվում էր հենց Մոսկվայում (օրինակ՝ Ալեն Սիմոնյանը)»։

դիտվել է 1480 անգամ
Լրահոս
ՔՊ-ականները հրաժարվում են Խաչատուր Սուքիասյանից (video) Ձերբակալվել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը Փաշինյանն ընկած հոգեբաններ է փնտրում (video) «Հայփոստ»-ի գրասենյակում կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղը և հափշտակել գումարը Իրանի նախագահի մահը մեծ ազդեցություն կունենա տարածաշրջանում․ Սրբազան (video) Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի. Վարազդատ Հարությունյանը՝ Փաշինյանին Հիմա, որ տրանսպորտ չլինի, լավ կլինի՞․ լարված զրույց Ավինյանի ու գործադուլ անող վարորդների միջև (video) Իրանի հանդեպ հարազատության զգացում կա․ իմ ընտանիքը այնտեղից է ներգաղթել․ Բագրատ Սրբազան Նիկոլին հեռացնու՛մ ենք․ Օհանյան, Գառնիկ Դանիելյան (video) Խաչատուր Սուքիասյան, դե սկսիր ինձանից՝ սպանել, ունեզրկել․ քեզ բարի ժամանց․ Հայկ Մամիջանյան (video) ԵԿՄ սպանված անդամի հարազատները վստահ են՝ նրան խեղդել են. կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ Խաչատուր Սուքիասյան, քո ասածն անպատասխան չի՛ մնալու․ Սեյրան Օհանյանը զգուշացրեց Սուքիասյանին (video) Գույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում Իշխանությունն առաջին պլան է բերել մարդկային առումով կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին․ Տիգրան Աբրահամյան Դավաճան Նիկո'լ, դու նույնիսկ Վեստ Սարգիս չես...Ձգելով կարող ես հասնել մազութի Համոյին... Սրբազանը Նիկոլի «հարցը լուծեց»․ այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է, ասեմ` հարություն չի առնելու (video) Կառավարությունը որոշեց Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններ Լարված խոսակցություն․ «Դո՞ւ ես գալու երեխուս պահես»․ փոխքաղաքապետի և վարորդների միջև վեճ սկսվեց (video) Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները Սառը ցնցուղ ընդունեք, եկեք ու համբուրեք Սրբազանի աջը․ Գառնիկ Դանիելյանը` ՔՊ-ականներին (video) Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը» Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա» Սրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am