Խնդրահարույց հարցերը սկսում են քարտեզների և արձանագրությունների գաղտնիության հանգամանքից, ինչը մեղմ ասած, հիմնազուրկ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և իրավական բազայի հիման վրա է իրականացվում դելիմիտացիայի գործընթացը, արդյո՞ք դրա հիմքում ընկած է սովետական շրջանի վերջին դելիմիտացիա/դեմարկացիայի փաստաթուղթը (1984-88 թթ․)։

Խնդրահարույց հարցերը սկսում են քարտեզների և արձանագրությունների գաղտնիության հանգամանքից, ինչը մեղմ ասած, հիմնազուրկ է։ Խիստ վիճարկելի է նաև իշխանության մոտեցումն առ այն, որ թեմայի արծարմումն ինքնին խնդիրներ է առաջացնում բանակցային գործընթացում:

Սա այն պարագայում, երբ ադրբեջանցիները նույն քարտեզներին տիրապետում են և ստացվում է, որ գաղտնիության տարրերը տարածվում են բացառապես ՀՀ քաղաքացիների վրա:

Ինձ որևէ հիմնավոր բացատրություն չտրվեց, թե ինչու են 1988 թթ․ փաստաթղթերը գաղտնի, և ինչ փաստաթղթի հիման վրա են գաղտնի դիտարկվում։

Տարօրինակ է, եթե այսօր օրենքի մակարդակով ՀՀ սահմանը գաղտնի չէ, ապա ինչպե՞ս կարող է գաղտնի լինել 1988 թ․ սահմանը։ Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ ըստ Փաշինյանի, 1988 թ․ փաստաթղթերը իրավական ուժ չունեն։

Այստեղ տեղին եմ համարում շեշտել, որ 1988 թ․ փաստաթղթերը ուժի մեջ մտնելու վերաբերյալ որևէ հավելյալ դրույթ չեն պարունակում, դրանք ֆիքսել են երկու խոհրդային հանրապետությունների միջև սահմանները քարտեզ-սխեմաների տեսքով, և որ ամենակարևորն է, դրանց հիման վրա անցկացվել է ամբողջ սահմանի դեմարկացիա։

Հաջորդ հանգամանքը, որ ՊՆ պաշտոնյայի ու նրա դիտարկումների հետ կապ չունի` քաղաքական մակարդակում է․ չկա որևէ երաշխիք, որ կոնկրետ թելադրվող հատվածներում ադրբեջանական պատկերացումներով «դելիմիտացիայի» անցկացումից հետո, հնարավոր կլինի սահմանազատում և սահմանագծում իրականացնել բոլոր այն տեղամասերում, որտեղ Ադրբեջանը մխրճումներ ունի:

Հայաստանի կառավարիչները իրենց միակողմանի զիջումները փորձ է անում «սղցնել» պատերազմի շանտաժի շրջանակներում:

Նրանք փորձում են առաջ տանել այն անիմաստ թեզը, թե մենք հանձնում ենք Ադրբեջանի պահանջած հատվածները, որպեսզի ագրեսորի կարգավիճակից դուրս գանք ու հետո լեգիտիմ պահանջներ ներկայացնենք Ադրբեջանին:

Ակնհայտ է, որ նման մոտեցումը կարող է հանգեցնել միայն Հայաստանի կողմից հետագա զիջումների։

Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին են հանձնում այն տարածքները, որոնք, այսօր, ըստ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի, այսինքն՝ դե յուրե, ՀՀ տարածք են:

Ասածս բխում է ոչ թե քարտեզներից, որոնք ձեռքիս տակ չկան, այլ օրենքի նկարագրական մասից, որն ավելի շատ խոսում է այն մասին, որ դրանք ՀՀ տարածք են, քան հակառակը»:

դիտվել է 420 անգամ
Լրահոս
ՔՊ-ականները հրաժարվում են Խաչատուր Սուքիասյանից (video) Ձերբակալվել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը Փաշինյանն ընկած հոգեբաններ է փնտրում (video) «Հայփոստ»-ի գրասենյակում կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղը և հափշտակել գումարը Իրանի նախագահի մահը մեծ ազդեցություն կունենա տարածաշրջանում․ Սրբազան (video) Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի. Վարազդատ Հարությունյանը՝ Փաշինյանին Հիմա, որ տրանսպորտ չլինի, լավ կլինի՞․ լարված զրույց Ավինյանի ու գործադուլ անող վարորդների միջև (video) Իրանի հանդեպ հարազատության զգացում կա․ իմ ընտանիքը այնտեղից է ներգաղթել․ Բագրատ Սրբազան Նիկոլին հեռացնու՛մ ենք․ Օհանյան, Գառնիկ Դանիելյան (video) Խաչատուր Սուքիասյան, դե սկսիր ինձանից՝ սպանել, ունեզրկել․ քեզ բարի ժամանց․ Հայկ Մամիջանյան (video) ԵԿՄ սպանված անդամի հարազատները վստահ են՝ նրան խեղդել են. կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ Խաչատուր Սուքիասյան, քո ասածն անպատասխան չի՛ մնալու․ Սեյրան Օհանյանը զգուշացրեց Սուքիասյանին (video) Գույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում Իշխանությունն առաջին պլան է բերել մարդկային առումով կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին․ Տիգրան Աբրահամյան Դավաճան Նիկո'լ, դու նույնիսկ Վեստ Սարգիս չես...Ձգելով կարող ես հասնել մազութի Համոյին... Սրբազանը Նիկոլի «հարցը լուծեց»․ այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է, ասեմ` հարություն չի առնելու (video) Կառավարությունը որոշեց Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններ Լարված խոսակցություն․ «Դո՞ւ ես գալու երեխուս պահես»․ փոխքաղաքապետի և վարորդների միջև վեճ սկսվեց (video) Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները Սառը ցնցուղ ընդունեք, եկեք ու համբուրեք Սրբազանի աջը․ Գառնիկ Դանիելյանը` ՔՊ-ականներին (video) Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը» Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա» Սրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am