Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Կոմիտեից նշում են, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:50-ի սահմաններում, զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Նազարյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, և ժամը 13:15-ին, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին, արձանագրվել է նրա կենսաբանական մահը:

Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայողի՝ հրազենային մահացու մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները:

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն զորամասի զինծառայող Գ.Ե.-ն, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, գտնվելով մարտական դիրքի կացարանում, վերցրել է նշված զորամասի մեկ այլ զինծառայողին ամրակցված ԱԿՄՆ տեսակի ինքնաձիգը, դրա վրա ամրացրել փամփուշտներով լիցքավորված պահեստատուփ, լիցքավորել և փողն ուղղել ծառայակից Նարեկ Նազարյանի ուղղությամբ:

Այդ կապակցությամբ վիճաբանություն է առաջացել նրանց միջև, որի ժամանակ Գ.Ե.-ն, սեփական անձի առավելությունն ընդգծելու շարժառիթով, կրակոց է արձակել և Ն.Նազարյանին գլխի շրջանում՝ պատճառելով հրազենային գնդակային, միջանցիկ գանգուղեղային վնասվածք: Ստացած վնասվածքից վերջինս մահացել է զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին:

Ձեռք բերված փաստերի հիման վրա նշված զինծառայողին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 239 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանը հավակնում է Նիկոլից ավելի Նիկոլ լինել Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախումբը կրկին Եվրոպայում է. կքննարկվի արցախցիների Արցախ վերադարձի հարցը Լուսինե Բադալյանը ֆինանսական աճ է գրանցել` պետական ֆինանսական ֆոնդից օգտվելու շնորհիվ Վարչապետի աշխատակազմը շուրջ 29 մլն դրամով շենքերի վերանորոգման աշխատանքներ է գնել 2023թ. գրանցված ոչ պատահական ՍՊԸ-ից․ 168.am Ուկրաինայում խաղաղությունը չի նշանակում, որ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին․ Բայդեն Վթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ Ջոկովիչը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը «Ռոլան Գարոս»-ում «Ինձ «սուտ հանելու» հանձնարարականը կատարելիս, քպականները տարբեր հարթակներից պնդում են, որ բոլոր գերիները վերադարձել են»․ Նաիրա Կարապետյան «Սրբազան շարժումն ապացուցել է ամենակարևորը». Էդուարդ Շարմազանով Արևմուտքի կողմից քաջալերվող դեմոկրատիան, աստիճանաբար վերածվում է կեղծ կատեգորիայի․ Արտակ Զաքարյան Թուրքիան Լեհաստանին է մատակարարել 2 տասնյակից ավելի անօդաչու թռչող սարք Բագրատ Սրբազանը հայտնեց՝ որոնք են լինելու Անցումային Կառավարության գործառույթները Հայաստանը պատասխանել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին Ահազանգ Գեղարքունիքից. մարզպետը տնօրեններին հրահանգել է՝ բացառել աշխատակիցների հանդիպումը Սրբազանի հետ Գազամուղի մի մասը հայտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո․ Վահե Դավթյան Հունիսի 9-ին՝ ժամը 18։30-ին, կհավաքվենք Հանրապետության հրապարակում․ հատիկ առ հատիկ առաջ ենք գնում․ Բագրատ Սրբազան Ամռանն այս գործը կվերջացնենք, մարդիկ թեթևացած, սիրուն, սրտները հանգիստ կգնան հանգստանալու. Սրբազան Մեզ ոգեշնչում է Սրբազան Հոր գաղափարախոսությունը, մեր մասնակցությունն ենք բերում Սրբազան Պայքարին․ Հայտարարություն Ի՞նչ «կամուրջ» լինել, Ձեր գործը մարդու իրավունքները պաշտպանելն է․ Սրբազանը՝ ՄԻՊ-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am