Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ սկսվում էր «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, ակնհայտ էր, թե իրենց ինչպես են պահելու Նիկոլ Փաշինյանը և մնացած նիկոլփաշինյանները, այսինքն՝ քպականները և մատների վրա հաշված սատելիտ «քաղաքական ուժերն» ու անհատները: Նրանց պարագայում ամեն ինչ պարզ է, անհայրենիքությունն ուղենիշ դարձրած մարդկանցից այլ բան սպասել չի կարելի: Նրանք չունեն կարմիր գծեր, նրանց մտահոգության միակ առարկան իշխանությունն է, այսինքն՝ այն կորցնելու սարսափը: Իսկ կորցնելու բան ունեն: Ընդ որում, խոսքը միայն պատասխան տալու մասին չէ, նշյալների մեծ մասի համար գլխավոր անհանգստությունը բարեկեցությունը կորցնելու վտանգն է: Իսկ Հայրենիք, պետություն, ժողովուրդ հասկացությունները պարզապես երկրորդական, երրորդական հասկացություններ են:

Կրկնենք՝ ֆեյքաշինության հսկայածավալ գործընթացի մեջ մտած, մի մատի հրահանգով «շեֆին» աստվածացնող, ստի ու կեղծիքի հորձանուտ բացած այս «թիմից» որևէ այլ բան սպասել պետք չէ: Շատ ավելի ցավալի է տեսնել նրանց, որոնք Նիկոլ Փաշինյանին դեմ լինելով (կամ գոնե այդպես ցույց տալով)՝ ուղղակիորեն ջուր են լցնում անհայրենիքության ջրաղացին, երբ խայթում, անվանարկում կամ հեգնում են «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն ու Բագրատ Սրբազանին: Ընդ որում, հաճախ նույնիսկ չճանաչելով վերջինիս, ծանոթ չլինելով նրա անցած ճանապարհին, արած գործերին: Բոլորը պարտավոր չեն ճանաչել նրան, բայց փաստը մնում է փաստ, որ նա առաջնորդում է անհայրենիքության դեմ պայքարը, նա կարողացավ սկսել առաջին հայացքից այլևս անհնար թվացող գործընթաց:

Գործընթաց, որը նաև միասնականության հույսեր է բացել: Ու ցանկացած թեկուզ փոքր «հարված» արդ շարժմանն ու Բագրատ Սրբազանին նշանակում է փայտ դնել անիվների տակ, այսինքն՝ նպաստել անհայրենիքության հաղթանակին: Իսկ այն, որ շարժման ընթացքից իշխանություններն ու նրանց սատելիտները լրջորեն անհանգստացած են, ցույց են տալիս հենց նրանց ջղաձիգ շարժումները, որակումներն ու արձագանքները: Այդպիսին են լինում վախի աչքերը: Հարցրեք ցանկացած հոգեբանի, և նա դա կհաստատի:

դիտվել է 392 անգամ
Լրահոս
Մինչ հունիսի 24-ը Կիրանցի 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են Ադրբեջանին Ինչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212 Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին «Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում» Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել Ընտանիքը կառավարության բջիջն է Մի վնասիր` «Do no harm»․ Արսեն Խառատյան Նիկոլ Փաշինյան, Պապ թագավորի մասին խոսելուց առաջ հիշի՛ր. Էդուարդ Շարմազանով Երկու օր է՝ կյանքը եռում է խորհրդարանում. Մենք ոչ մի բան չենք արել, ոչինչ, իրենք եռում են. Բագրատ սրբազան Մեր երկրի ամենամեծ սողանքն ու վտանգը ձեր իշխանությունն է Այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է, հարություն էլ չի առնելու․ Սրբազանը՝ Պապ թագավորի հետ համեմատվող Փաշինյանի մասին Ոստիկանների մի հատված ծառայության փոխարեն Փաշինյանի կեղտոտ քաղաքականությունն է իրացնում. դիտարկում Մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է․ ամեն կանգառում մեծ թվով քաղաքացիներ սպասում են հասարակական տրանսպորտին «Երկու ձև կար Կիրանց մտնելու․ մեկը՝ հրեշտակի թևով, մյուսը՝ ոստիկանության համագործակցությամբ․ Ընտրեք՝ որն է ձեզ հարմար»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց Տավուշի ոստիկանապետին Վախենում են՝ թող խաչակնքվեն․ Սերժ Սարգսյանը՝ նախկին իշխանությունների վերադարձից գործող իշխանության վախերի մասին Հրավեր չեմ ստացել, բայց Բագրատ Սրբազանի հետ առիթ ունեցել եմ հանդիպելու․ Սերժ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am