Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիրանցից մեկնարկած «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն արդեն կարելի է ասել՝ ստանում է համազգային, համաժողովրդական բնույթ: Այն գործնականում կարելի է վերաորակել որպես բոլորը՝ հանուն Հայրենիքի շարժում: Ճիշտ է, այստեղ մի վերապահում, այնուամենայնիվ, պետք է անել՝ ելնելով մեր հիմնական սկզբունքից, որն է՝ հարգանքը ճշմարտության նկատմամբ: Բոլորը՝ հանուն Հայրենիքի, չհաշված Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած ՔՊ-ն, ներառյալ վերջինիս սատելիտներն ու ֆեյքերը: Մայիսի 9-ին Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթի մուտքը մայրաքաղաք, Երևանի կենտրոնական փողոցներով ու պողոտաներով բազմահազարանոց ընթացքը, Հանրապետության հրապարակում հիրավի գերմարդաշատ հանրահավաքը, արդեն երեկ ծավալված իրադարձությունները ինքնին խոսուն են: Թե կոնկրետ վերջնարդյունքը ինչպիսին կլինի, այս դեպքում տեղին է ասել՝ երևի միայն Աստված գիտի: Բայց ընթացքն առավել քան տրամադրող ու արտահայտիչ է:

Իհարկե, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը վստահ է, որ հանուն Հայրենիքի ու պատվի այս շարժումը չի կարող չհաջողել: Սրբազանը, հասկանալի է, քաղաքական գործիչ չէ: Նրա մոտեցումներն էլ, նույն պատճառներով, հիմնականում զերծ են քաղաքական պայմանականություններից: Տեսեք, Բագրատ Սրբազանը, կարելի է ասել, արտացոլելով այդ պահին հրապարակում հավաքված ահռելի բազմության ընդհանուր տրամադրությունը, բարձրաձայնեց Փաշինյանի հեռանալու պահանջը, ժամանակ տվեց նրան՝ դա կամովին անելու համար: Ցանկացած քաղաքագետ, քաղաքական փորձառություն ունեցող գործիչ կասի, որ նման դեպքերում առհասարակ խորհուրդ չի տրվում որոշակի ժամկետներ նշել: Դա քաղաքականապես կաշկանդում է՝ հետագա գործողությունների առումով, ձևավորում է որոշակի սպասումներ, որոնք կարող են հակառակ էֆեկտ ունենալ և այլն: Բայց... հիմա մենք գործ ունենք ոչ դասական վիճակի հետ, ու այն, ինչ կատարվում է Հայաստանի փողոցներում, ինքնին քաղաքական լինելով՝ վեր է հենց քաղաքականությունից, վեր է զուտ հրաժարականի պահանջից, վեր է սոսկ փողոցային պայքարից:

Խոսքը գոյութենական պայքարի մասին է, ու հենց այս ասպեկտով էլ պետք է դիտարկել բոլոր գործընթացները: Իհարկե, Սրբազանի վստահությունը լավ է: Կարևոր է, որ այդ վստահությունը, ինքնավստահությունը փոխանցվի հնարավորինս շատ հայրենակիցների: Բանն այն է, որ սեղանին չափազանց շատ ու չափից լուրջ բաներ են դրված. երկրի լինել-չլինելու խնդիրն է, Հայոց եկեղեցու հեղինակությունն է, հայության՝ որպես պետականակիր ժողովուրդ մնալու խնդիրը, վերջապես՝ հանրության՝ սեփական ուժերի նկատմամբ վստահությունը: Բայց այստեղ կան նաև այլ, ոչ պակաս կարևոր հանգամանքներ: Մայիսի 9-ի և երեկվա հանրահավաքները, բացի ահռելի մարդաշատությունից, շատ հետաքրքրական էին հենց ներսից: Այստեղ իսկապես կարելի էր տեսնել մեր ժողովրդի բացարձակապես բոլոր շերտերի ներկայացուցիչներին, նաև՝ այսպես ասած՝ «ապաքաղաքական» մարդկանց, որ այլ պարագաներում միգուցե հրապարակ չէին ելնի:

Սա ցույց տվեց, որ մեր երկրի համար ամեն ինչ կորած չէ: Սա ցույց տվեց, որ հայրենատեր մարդիկ կան, ու այդ մարդիկ շատ ավելին են, քան հույս ունեին Նիկոլ Փաշինյանը, քպականները, սատելիտներն ու Իլհամ Ալիևը: Սա ցույց տվեց, որ անհայրենիքներն իսկապես մեր երկրում փոքրամասնություն են կազմում: Սա նաև ազդակ էր ողջ աշխարհին, որ Հայաստանը ՔՊ-ն չէ, հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանն ու քպականները չեն, որ հայ ժողովուրդը պարտվողականության, զիջողականության կողմնակիցը չէ, անթասիբ չէ, անսկզբունք չէ... Իսկ թե որքան կշատանա ոտքի ելած հայրենատեր մարդկանց քանակը հրապարակներում ու փողոցներում, որոշակիորեն կախված է դեպքերի հետագա ընթացքից: Հասկանալի է, որ ինչ-ինչ պատճառներով պայմանավորված՝ շատ հայրենակիցներ անմիջականորեն ներկա չէին, բայց ներկաները արդեն իսկ որոշակի հանուր տրամադրություն ու վերաբերմունք են արտահայտում: Եվ արտահայտեցին:

Այդ իշխանությունն է ուզում նվաստացնել Հայաստանն ու տանել շարունակական կորուստների, թշնամու շվիի տակ պարելու: Բայց ժողովուրդը, հազարավոր, հարյուր հազարավոր, միլիոնավոր մարդիկ (այդ թվում՝ Սփյուռքում) դա չեն ցանկանում: Հակառակը՝ ուզում են երկիր ու պետություն ունենալ: Ի դեպ, ոչ պակաս հատկանշական դրվագ. թե՛ նախորդ օրը, թե՛ երեկվա «դասադուլային» երթի ընթացքում կարելի էր տեսնել ամենատարբեր քաղաքական ուժերի, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչների, որոնց այլ պարագաներում, այսպես ասենք՝ «սովորական իրավիճակներում», անհնար էր պատկերացնել կողք կողքի, նույն ուղղությամբ ու նույն բանի համար քայլելիս: Սա, ինչ խոսք, կարևոր հանգամանք է: Այսինքն, Բագրատ Սրբազանի գլխավորած այս շարժումը կարող է դառնալ կամ արդեն դարձել է միասնականության հարթակ, մեր հավաքական կամքի դրսևորման հնարավորություն:

Ինչպես նշել ենք մի առիթով, այս շարժումը մերան է: Եվ մեր հանուր ներուժն ու կամքը մերվում է միանգամայն հստակ ու ընկալելի բանաձևով՝ Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված: Ու ստացվում է, որ աթոռից կառչած մնալով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները դեմ են Հային, Հայաստանին, Հայրենիքին, Եկեղեցուն ու... Աստծուն: Դե, այն, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ատելով ատում են Հայ առաքելական եկեղեցին ու ամեն կերպ ցանկանում են կործանել ավելի քան 1700 տարվա մեր ազգային ինքնության այս հիմնասյունը, ամենևին նորություն չէ: Ի դեպ, ՔՊ-ի մասին, ավելի ճիշտ, այն հիստերիայի, որն արդեն քանի օր, իսկ մայիսի 9-ի առավոտից առավել մոլեգին դրսևորվեց Փաշինյանի ուղղակի ենթակայության տակ գտնվող պատժիչ մարմինների իրարահաջորդ սպառնալիք-հայտարարություններով, քպականների սոցցանցային ջղաձգումներով:

Երբ ակնհայտ դարձավ, թե ինչ հուժկու բազմություն է հավաքվել հրապարակում, քպականները, մեկը մյուսից պատճենած ֆրազներ սկսեցին տարածել սոցցանցերում, թե՝ «մեր լեգիտիմագույն վարչապետ Փաշինյան», «ընտրված վարչապետ...», «դու մենակ չես» (հուզվեցինք) ու նման բաներ: Դա բավականին ծիծաղելի ու, մեր մեջ ասած, խղճուկ տպավորություն էր թողնում և թողեց: Դա, ի լրումն ամենի, մատնեց այն վախերը, այն խորը տագնապը, որ համակել է «լեգիտիմաց լեգիտիմ, վարչապետաց վարչապետ» Փաշինյանին ու նրա գլխավորած խմբին...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 443 անգամ
Լրահոս
Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել Ընտանիքը կառավարության բջիջն է Մի վնասիր` «Do no harm»․ Արսեն Խառատյան Նիկոլ Փաշինյան, Պապ թագավորի մասին խոսելուց առաջ հիշի՛ր. Էդուարդ Շարմազանով Երկու օր է՝ կյանքը եռում է խորհրդարանում. Մենք ոչ մի բան չենք արել, ոչինչ, իրենք եռում են. Բագրատ սրբազան Մեր երկրի ամենամեծ սողանքն ու վտանգը ձեր իշխանությունն է Այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է, հարություն էլ չի առնելու․ Սրբազանը՝ Պապ թագավորի հետ համեմատվող Փաշինյանի մասին Ոստիկանների մի հատված ծառայության փոխարեն Փաշինյանի կեղտոտ քաղաքականությունն է իրացնում. դիտարկում Մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է․ ամեն կանգառում մեծ թվով քաղաքացիներ սպասում են հասարակական տրանսպորտին «Երկու ձև կար Կիրանց մտնելու․ մեկը՝ հրեշտակի թևով, մյուսը՝ ոստիկանության համագործակցությամբ․ Ընտրեք՝ որն է ձեզ հարմար»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց Տավուշի ոստիկանապետին Վախենում են՝ թող խաչակնքվեն․ Սերժ Սարգսյանը՝ նախկին իշխանությունների վերադարձից գործող իշխանության վախերի մասին Հրավեր չեմ ստացել, բայց Բագրատ Սրբազանի հետ առիթ ունեցել եմ հանդիպելու․ Սերժ Սարգսյան «Տեսախցիկների առջև առյուծ են կտրել, ամոթ է»․ Բագրատ Սրբազանը՝ խորհրդարանում ՔՊ-ականների բառապաշարի մասին Խորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր Վանեցյան Վախենում են՝ թող խաչակնքվեն․ Սերժ Սարգսյանը՝ նախկին իշխանությունների վերադարձից գործող իշխանության վախերի մասին Սիրելի՛ անտարբերներ, եթե համաձայն եք մեր հիմնը լինի ջուջալարը, շարունակեք մնալ անտարբեր. Դավիթ Ամալյան Օդաչուն կարգադրել է ամպերից վեր բարձրանալ, 30 վայրկյան անց ուղղաթիռն անհետացել է. Իրանի նախագահի գրասենյակը նոր մանրամասներ է հայտնել Էդմոն ջան դուք նախկին էլ եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը թերակատարվել են․ «Լույս» հիմնադրամ Սահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am