Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան

2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, այլևս չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում կամ համարժեք Նախագահի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում.

1) Այլևս չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում կամ համարժեք Նախագահի պաշտոնում, այլ ընտրվում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, որից ձևավորվում է խորհրդարանական մեծամասնություն: Հետևաբար 2021 թվականի ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում:

2) Չի ընտրվում անձ, այլ ընտրվում է ԾՐԱԳԻՐ, իսկ դրանից շեղումը չի կարող չունենալ առնվազն քաղաքական հետևանքներ:

3) Յուրաքանչյուր բավարար քվե ստացած Կուսակցությունից ձևավորված խմբակցության պատգամավոր՝ ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով: Սահմանադիրը որևէ պատգամավորի չի պարտադրում կաշկանդվել 2021 թվականի ընտրությունների արդյունքներով, առավելևս, եթե նախընտրական ԾՐԱԳՐԻՑ առկա է անուղղելի խզում:

4) Սահմանադրության ԱՆՓՈՓՈԽԵԼԻ 2-րդ հոդվածի համաձայն՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Հ.Գ. Կոնկրետ որևէ անձին վարչապետի պաշտոնում չընտրելու հարցի վերաբերյալ առկա է նաև հստակ դիրքորոշում, որ արտահայտվել էր Սահմանադրական դատարանում հենց 2021 թվականի ընտրությունների արդյունքների քննության շրջանակներում, որի հղումը դնում եմ մեկնաբանության մեջ»:

դիտվել է 328 անգամ
Լրահոս
ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին անհայտ անձիՆք ոստիկան ներկայանալով բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբ Հանրայնացրել է ոչ հրապարակային քննարկումները. Արևիկ Պետրոսյանին հեռացրել են Արցախի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցությունից Հանրապետությունում հունիսը ևս տեղումնառատ է լինելու. Գագիկ Սուրենյանը եղանակի մասին Գոռ Պետրոսյանին առանց ապացույցի, միայն հին ձևերով, այն է՝ ոստիկանի ցուցմունքով, ցանկանում են տանել կալանքի. Ռուբեն Մելիքյան Էդ թուրք հատուկջոկատայինները Նիկոլի համար մտնեն մեր երկի՞ր․ քաղաքացին ՌԴ-ից միացել է շարժմանը (video) Կիրանցի երկու բնակչի վերջնաժամկետ է տրվել. Նրանց սեփականությունը հանձնում են Ադրբեջանին «Իր բոլոր աշակերտները լացելով պետական քննություն են հանձնել»․ Երաժշտական դպրոցի տնօրենը՝ ջրահեղձ եղած աղջկա մասին Ամենասարսափելի բանն է, որ այսօր տեղի է ունենում մեր կյանքում․ խոսելու եմ դրա մասին․ Բագրատ Սրբազան (video) Կիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. Սրբազան ՄԻՊ-ը «չկարողացավ դուրս գալ Բագրատ Սրբազանի հարցերի տակից» (video) Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Գնել Սանոսյանի մոր առանձնատուն կառուցելու փաստով․ «Հետք» Ադրբեջանցի գիտնականը 300 տարով հետ է տարել պատմական հայտնի իրադարձությունը՝ կատարելով կեղծում Դատախազի ընկերուհի ՄԻՊ-ը ո՞նց կարող է քաղաքացիների իրավունքները պաշտպանել․ Էդգար Ղազարյան (video) Վահագն Խաչատուրյանը ուրախ-զվարթ բաներ էր ասում այս վարչապետի հասցեին, ձեռք էին առնում. Սրբազան Հովհաննես Ազոյանն ո՞վ ա … վայ, լավ էլի, նման անուններ մի’ տվեք․ Սրբազանը՝ լրագրողին (video) Այս շարժումը ձեր «տապանաքարերի վրա գրելու է մահվան թվերը»․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Հենց երեկ ԱԱԾ-ն «վառեց Նիկոլին»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանը Սրբազանին (video) Բագրատ Սրբազանը մանրամասներ է հայտնում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից (video) «Ով դեմ է Հայաստանում ընդերքի շահագործմանը, ուզում է մեր պետությանը լրջագույն վնաս տալ» ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի ներկայացուցիչ (տեսանյութ) Ու՞ր եք դուք․․․ Էլինար Վարդանյանը «մերկացնում է» ՄԻՊ Անահիտ Մանասյանին (video) Մոլեռանդ նիկոլական Թաթուլ Ասիլյանը «պայթեց» (video) Ինչպես են ՔՊ-ականները նորից փորձում ստերով կերակրել (video) Մեզ «պիղծ, թուրք եք ասում»․ լարված զրույց Արծվիկ Մինասյանի ու Արարատ Միրզոյանի միջև (video) Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից կաշառք ստանալու մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am