Ես կայացրել եմ իմ որոշումը. Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին եւ գործադուլին` օգտագործելով իմ սահմանադրական իրավունքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ արյունաբանության եւ մանկական ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, Իմունաուռուցքաբանության հետազոտական կենտրոնի տնօրեն, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի ընտրված նախագահ, Մանկական ուռուցքաբանության արևելյան եւ միջերկրածովյան խմբի ընտրված նախագահ Գեւորգ Թամամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իմ պարտականությունները, պատշաճ կերպով, ժամանակավորապես կփոխանցվի համապատասխան անհատներին։ Անհրաժեշտության դեպքում, հասանելի եմ ցանկացած պացիենտի համար, գիշեր թե ցերեկ, ինչպես որ միշտ է եղել։
Սրբազանն իմ ճանաչած ազնվագույն եւ ամենապայծառ անհատներից է, Մարդ ումից լույս ու բարություն է ճառագում, եւ լույսը հաղթելու է խավարին։
Կոչեր չեմ անում, որովհետեւ ամեն մարդն ինքը պետք է կայացնի իր որոշումը։
Ինձ համար Հայաստանի Հանրապետությունը գերագույն արժեք է, եւ ես համոզված եմ, որ Սրբազանի ղեկավարած շարժումը բերելու է մեր պետականությունը նոր վերելքի»:
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը