Բաքուն ջնջում է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հիշողությունը

Monument Watch-ը ահազանգում է․

Ադրբեջանի հայատյացության քաղաքականության մեջ իր հստակ տեղն ունի Արցախի անկախության շրջանի հուշարձանների, հաղթանակը խորհրդանշող հուշահամալիրների, խաչքարերի ու հերոսների հուշակոթողների ոչնչացումը։ Այս քաղաքականությունն ակտիվացավ 2020 թվականի պատերազմից հետո, որին հետամուտ արդեն իսկ ոչնչացվել են բազմաթիվ հուշարձաններ։ Ժառանգության ոչնչացման այս մեխանիզմը ակտիվորեն կիրառվում է հատկապես Շուշիի ազատագրման հաղթական հիշողության խորհդանիշերը ջնջելու, հայ ժողովրդին բարոյալքելու և հոգեբանական տրավմայի ենթարկելու նպատակով։

Շուշին ազատագրվեց 1992 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի առավոտյան: Բացի ռազմական կարևոր նշանակությունից հաղթանակը պետք է սերունդներին կրթեր հայրենասիրական ոգով, որը հնարավոր էր դառնում մշակութային ժառանգության միջոցով։

Արցախի մշակութային լանդշաֆտը հագեցած էր Շուշիի ազատագրումը փաստող, այն փառավորող հուշարձաններով։ Դրանցից էր տանկ- հուշարձանը․ հենց այն առաջին մեքենան, որ ազատագրված բերդաքաղաք մտավ 1992 մայիսի 8-ին։

Տանկն Արցախի ազատագրական պայքարի սիմվոլն էր, հաղթանակի խորհրդանիշը, Շուշիի ազատագրման խորհրդանշական հուշարձանը, որտեղ հարգանքի տուրք էին մատուցում Շուշիի ազատագրական պայքարում նահատակված հերոսների հիշատակին։ Այն նաև սրբատեղի էր շատերի համար, հերոսների սխրանքը հիշելու և հավերժացնելու վայր։ Բայց, 2023 թվականի սեպտեմբերին պարզ դարձավ, որ Ադրբեջանը ապամոնտաժել, ապա ոչնչացրել է Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհին տեղադրված տանկը, ժառանգության ոչնչացմամբ վտանգելով նաև հաղթանակի հիշողությունը սերունդներին փոխանցելու հնարավորությունը։

Շուշիի ազատագրումից հետո առաջին վայրը, ուր գնացին հայկական հաղթանակած բանակի զինվորները՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչոցոց եկեղեցին էր, ուր մատուցվեց Սուրբ պատարագ։ Այս իմաստով, Ղազանչեցոցը Շուշիի ազատագրման հաղթական ավարտի կարևոր խորհրդանիշն էր, քանզի շատերն էին փափագում հաղթական դրոշը տեղադրել հենց Ղազանչեցոցի բարձունքին։ Եվ պատահական չէր, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից առաջին հարվածն ուղղվեց հենց եկեղեցուն, Հաագայի և Ժնևի կոնվենցիաների, ինչպես նաև Միջազգային հումանիտար օրենքների կոպիտ խախտումներով այն երկու անգամ թիրախավորվեց, էական վնաս հասցնելով կառույցի գմբեթին, արտաքին ու ներքին հատվածներին։

Պատերազմի ավարտին Ադրբեջանը ձեռնամուխ եղավ եկեղեցու իսկության և ամբողջականության սկզբունքների կեղծմանը և անօրինական վերականգնումներով սկսեց եկեղեցու վերափոխման աշխատանքներ։ Եկեղեցու խոշտանգումը շարունակվում է մինչ օրս, պատճառ դառնալով երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտի և դրանից վեր գտնվող պատկերաքանդակի ոչնչացմանը: Պատկերաքանդակը գտնվում էր եկեղեցու Արևմտյան ճակատին՝ ներկայացնելով «Խաչակիր Քրիստոսը» թեման և համապատասխան արձանագրությունը:

Անկախության տարիներին Շուշիի ազատագրման տոնական միջոցառումներից էր մայիսի 9-ի առավոտյան կազմակերպվող քայլերթը։ Այն մեկնարկում էր Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակից և շարժվում դեպի եղբայրական գերեզմանոց, այնուհետև դեպի լեգենդար տանկ-հուշարձան և ապա դեպի սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշակոթող։

2020 թվականի պատերազմից 4 տարի անց, մենք ունենք մի իրականություն, երբ Ադրբեջանի կողմից հետևողականորեն ոչնչացված է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթական երթի ողջ ճանապարհային ուղին։

Այսպես․ Իլհամ Ալիևի անմիջական մասնակցությամբ 2024 թվականի մարտ ամսին Ստեփանակերտի «Վերանծննդի» հրապարակը վերանվանվեց Խանքենդիի «Հաղթանակի» հրապարակ, վնասելով քաղաքի հայկական ինքնությունն ու սերունդների մշակութային իրավունքները։ Քաղաքի անվանափոխումը , Ստեփանակերտ քաղաքի ինքնության և պատմության «ադրբեջանականացումը» Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ապացույցներից է: Բացի դա, պատերազմից անմիջապես հետո սրբապղծվեց և ոչնչացվեց Վազգեն Սարգսյանի անվան պուրակում գտնվող Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հուշարձանը։

Վերջին շրջանում ոչնչացվել էր նաև Շուշիի ազատագրական պայքարում մեծ դեր ունեցած, Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշակոթողը։ Ոչնչացվել է նաև Արցախյան ազատամարտին մասնակցած Սլավիկ Սարգսյանին և Արցախյան ազատամարտում զոհված հերոսներին նվիրված խաչքարը, որը գտնվում էր Հադրութի Առաքել գյուղում։

Ադրբեջանական վանդալիզմի թիրախ է դարձել նաև Արցախի ազատագրական պայքարին մասնակցած Թևան Ստեփանյանին նվիրված հուշակոթողը, որը գտնվում էր Հադրութի շրջանի Տումի գյուղում

Ադրբեջանը ոչնչացնում է նաև մայիսի 9-ի մեկ այլ նշանավոր հաղթանակի գաղափար՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի հիշողությունը։ Այս քաղաքականությանը հետամուտ Ադրբեջանը ոչնչացնում է Հայրենական պատերազմին և Արցախյան ազատամարտին նվիրված հուշահամալիրները, որոնք շատ հաճախ մշակութային մեկ միասնական լանդշաֆտում են գտնվում։ Ոչնչացված են Շուշիում գտնվող հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը, ադրբեջանի զինվորականը կրակահերթի տակ էր հայտվել և ոչնչացվել Հադրութի հուշահամալիրը, ոչնչացվել է Արցախի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը։ Ոչնչացված է նաև Գետավանի հուշարձանը, Ազատամարտիկների միության շենքը։ Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը։

Կարևոր է նշել, որ հուշարձանների ոչնչացմամբ չեզոքանում է նաև Մայիսի 9-ի տոնի խորհուրդն ու ռեալիզացման խարիսխը։ Տոնը կենդանի պահելու արցախահայ համայնքի ջանքերը, առանց այն խորհրդանշող ժառանգության մեծ մարտահրավեր են դարձել։

Մշակութային բացառիկ ժառանգության այս արժեքների ոչնչացումը ևս մեկ անգամ ցուցում է Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացության քաղաքականության պետական ու համակարգված բնույթը, ինչը բռնի տեղահանության և պատերազմական հանցագործությունների հետ մեկտեղ կարող է համարվել որպես մարդկության դեմ ծանր հանցագործություն։

դիտվել է 290 անգամ
Լրահոս
Վարչապետի աշխատակազմը շուրջ 29 մլն դրամով շենքերի վերանորոգման աշխատանքներ է գնել 2023թ. գրանցված ոչ պատահական ՍՊԸ-ից․ 168.am Ուկրաինայում խաղաղությունը չի նշանակում, որ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին․ Բայդեն Վթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ Ջոկովիչը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը «Ռոլան Գարոս»-ում «Ինձ «սուտ հանելու» հանձնարարականը կատարելիս, քպականները տարբեր հարթակներից պնդում են, որ բոլոր գերիները վերադարձել են»․ Նաիրա Կարապետյան «Սրբազան շարժումն ապացուցել է ամենակարևորը». Էդուարդ Շարմազանով Արևմուտքի կողմից քաջալերվող դեմոկրատիան, աստիճանաբար վերածվում է կեղծ կատեգորիայի․ Արտակ Զաքարյան Թուրքիան Լեհաստանին է մատակարարել 2 տասնյակից ավելի անօդաչու թռչող սարք Բագրատ Սրբազանը հայտնեց՝ որոնք են լինելու Անցումային Կառավարության գործառույթները Հայաստանը պատասխանել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին Ահազանգ Գեղարքունիքից. մարզպետը տնօրեններին հրահանգել է՝ բացառել աշխատակիցների հանդիպումը Սրբազանի հետ Գազամուղի մի մասը հայտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո․ Վահե Դավթյան Հունիսի 9-ին՝ ժամը 18։30-ին, կհավաքվենք Հանրապետության հրապարակում․ հատիկ առ հատիկ առաջ ենք գնում․ Բագրատ Սրբազան Ամռանն այս գործը կվերջացնենք, մարդիկ թեթևացած, սիրուն, սրտները հանգիստ կգնան հանգստանալու. Սրբազան Մեզ ոգեշնչում է Սրբազան Հոր գաղափարախոսությունը, մեր մասնակցությունն ենք բերում Սրբազան Պայքարին․ Հայտարարություն Ի՞նչ «կամուրջ» լինել, Ձեր գործը մարդու իրավունքները պաշտպանելն է․ Սրբազանը՝ ՄԻՊ-ին «Այս մարդը պետք է հեռանա՝ իր հետ տանելով իր բոլոր գոյանքները»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ Փաշինյանի հեռացումը հրատապ խնդիր է ՄԻՊ-ը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ․ Տիգրան Աբրահամյան ԵՄ պաշտոնյայի հետ հանդիպմանը Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am