Եթե Հայաստանում չփոխենք իշխանություն, ամիսների ընթացքում ունենալու ենք լիարժեք թուրքական վերահսկողություն ու դատարկված Հայաստան․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․

«Անկեղծանամ։ Ես շատ կուզեի գլուխս կախ զբաղվել իմ գործով՝ թյուրքագիտությամբ։ Ամեն օր առանց տագնապի գրեի հոդվածներ, դասավանդեի ու վերլուծական տեղեկանքներ կազմեի, որոնք կօգնեին իմ պետությանը դիմադրել թշնամիներին։ Այսօր ես չունեմ նման հնարավորություն։ Որովհետև մեր պետության ղեկին գտնվող մարդկանց հետաքրիր են ոչ թե մեր պետության շահերը, այլ իրենց սեփական իշխանությունը։

Ու մեր՝ հասարակ քաղաքացիներիս բոլոր ջանքերը ջուրն են ընկնում։ Բոլորիս վճարած հարկերով մեր ու մեր ծնողների արած գործերը զրոյացվում են։ Մեր սարքած տներն ու լաբորատորիաները, մեր կառուցած դպրոցներն ու ճանապարհները անցնում են թշնամուն։

Հնարավոր չէ զբաղվել մենակ սեփական գործով՝ չնկատելով, որ այն ամենը, ինչ մենք կառուցում ենք, թղթով հանձնվում է թշնամուն։ էս պահին՝ Տավուշի 30 տարվա ամրացված սահմանները, երեկ՝ 30 տարի շենացված Արցախը, վաղը՝ Արարատն ու Սյունիքը։ Ուստի սեփական գործով զբաղվելուց զատ, պետք է անել ևս մեկ բան. պայքարել սեփական հողում սեփական գործով զբաղվելու իրավունքի համար։ Սա կոչվում է քաղաքականություն։ Սա կոչվում է հայրենատիրություն։ Եթե Հայաստանում չփոխենք իշխանություն, ամիսների ընթացքում ունենալու ենք լիարժեք թուրքական վերահսկողություն ու դատարկված Հայաստան՝ առանց մեր տանը սեփական գործով զբաղվելու հնարավորությամբ։ Սա ասում եմ որպես Թուրքիան և Ադրբեջանը լավ ճանաչող մարդ։ Իրենց արվող զիջումները բերելու են նոր պատերազմ ու երաշխավորված պարտություն թուրքերից։ Մինչդեռ դիմադրությունը հնարավորություն է հաղթելու և զարգանալու։ Ընտրությունը քո ձեռքերում է, հարգելի՛ ընթերցող։ Ընդամենը պետք է չլռել ու դուրս գալ պայքարի մի քանի օր։ Ու էս մղձավանջը կվերջանա, ու բոլորս նորից կզբաղվենք մեր գործով՝ իմանալով, որ պետություն ունենք, ու մեր ջանքերը գնում են էդ պետության պաշտպանությանը։ Կհանդիպենք Հանրապետության հրապարակում։

Հուսով եմ, որ քեզ էլ կտեսնեմ այնտեղ»։

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Վարչապետի աշխատակազմը շուրջ 29 մլն դրամով շենքերի վերանորոգման աշխատանքներ է գնել 2023թ. գրանցված ոչ պատահական ՍՊԸ-ից․ 168.am Ուկրաինայում խաղաղությունը չի նշանակում, որ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին․ Բայդեն Վթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ Ջոկովիչը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը «Ռոլան Գարոս»-ում «Ինձ «սուտ հանելու» հանձնարարականը կատարելիս, քպականները տարբեր հարթակներից պնդում են, որ բոլոր գերիները վերադարձել են»․ Նաիրա Կարապետյան «Սրբազան շարժումն ապացուցել է ամենակարևորը». Էդուարդ Շարմազանով Արևմուտքի կողմից քաջալերվող դեմոկրատիան, աստիճանաբար վերածվում է կեղծ կատեգորիայի․ Արտակ Զաքարյան Թուրքիան Լեհաստանին է մատակարարել 2 տասնյակից ավելի անօդաչու թռչող սարք Բագրատ Սրբազանը հայտնեց՝ որոնք են լինելու Անցումային Կառավարության գործառույթները Հայաստանը պատասխանել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին Ահազանգ Գեղարքունիքից. մարզպետը տնօրեններին հրահանգել է՝ բացառել աշխատակիցների հանդիպումը Սրբազանի հետ Գազամուղի մի մասը հայտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո․ Վահե Դավթյան Հունիսի 9-ին՝ ժամը 18։30-ին, կհավաքվենք Հանրապետության հրապարակում․ հատիկ առ հատիկ առաջ ենք գնում․ Բագրատ Սրբազան Ամռանն այս գործը կվերջացնենք, մարդիկ թեթևացած, սիրուն, սրտները հանգիստ կգնան հանգստանալու. Սրբազան Մեզ ոգեշնչում է Սրբազան Հոր գաղափարախոսությունը, մեր մասնակցությունն ենք բերում Սրբազան Պայքարին․ Հայտարարություն Ի՞նչ «կամուրջ» լինել, Ձեր գործը մարդու իրավունքները պաշտպանելն է․ Սրբազանը՝ ՄԻՊ-ին «Այս մարդը պետք է հեռանա՝ իր հետ տանելով իր բոլոր գոյանքները»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ Փաշինյանի հեռացումը հրատապ խնդիր է ՄԻՊ-ը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ․ Տիգրան Աբրահամյան ԵՄ պաշտոնյայի հետ հանդիպմանը Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները Այսօր առավոտյան Մեսրոպը որդի էր ունեցել, ու նույն ժամերին ոստիկանի ցուցմունքով ԱԳՆ շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նրան ձերբակալել են․ փաստաբան 21-ամյա երիտասարդը մտել է տուն և գողացել 2 հեռախոս, տանտիկինը քնած է եղել Ադրբեջանը հիմա Խnջալnւից է խոսում՝ լրացուցիչ զիջումներ կորզելու համար, հետո պարտադրելու է որոշ մարդկանց հանձնել միջազգային դատարան կամ` իրենց. Արթուր Խաչատրյան Էջմիածին-Մարգարա ճանապարհին մեքենա է այրվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի դեմ hետախnւզական տվյալներ է հավաքում․ Գալուզին Ակցիայի մասնակիցներին ծեծելուց հետո մեղադրանք են առաջադրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am