Եթե շարժումը հարթակ հանի մարդկանց, որոնց ժողովուրդը չի ընդունում, անհաջողության է մատնվելու․ Լևոն Զուրաբյան

Այս բողոքը հասունացել է հայ ժողովրդի մեջ, այլ հարց է, թե բողոքի ալիքը ճիշտ կտանեն, թե սխալ, դա վճռվելու է այս օրերին։


Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Դժգոհությունը շատ մեծ է, ժողովրդի զանգվածային ընդվզման նախադրյալերը շատ մեծ են, ամեն ինչ կախված է այսօրվա նախաձեռնողներից, նրանց քաղաքական ուղերձներից, քայլերից։ Միայն իշխանափոխության պահանջը չէ, ճիշտ ուղերձ է նաև այն, թե ինչի համար ես քննադատում Նիկոլ Փաշինյանին։ Ինչ-որ մեկը կարող է գա ասի՝ ուզում ենք Վիլսոնյան Հայաստանը վերականգնենք, եթե չես անում, քեզ քննադատում ենք, կամ այն ինչ արեց պառլամենտական ընդդիմությունը, երբ ասաց՝ եկեք 1993թ-ի ճակատային գծով անենք սահմանազատումը, ինչը հիմարություն է։


Եթե այդ տեսակետից պետք է սկսեն քննադատել Նիկոլ Փաշինյանին, դրանով միայն կուժեղացնեն նրան։ Իսկ, եթե խոսքը գնա նորմալ, ռեալ պահանջների մասին, օրինակ մերժել այս անգլուխ հատվածային սահմանազատումը, առաջարկել ամբողջական սահմանազատում, բայց չմերժելով սահմանազատման գաղափարը կամ Ադրբեջանի հետ հաշտության գնալու գաղափարը։ Եթե մոտեցումները այսպիսին լինեն, ժողովուրդ կհավաքվի»,- ասաց նա։

Զուրաբյանի խոսքով՝ շարժումը չպետք է ունենա արկածախնդրային օրակարգ, հակառակ պարագայում այն անհաջողության է մատնվելու։

«Եթե ամեն ինչ ճիշտ արվի, կարելի է հասնել արդյունքի, բայց չենք կարող ոչինչ երաշխավորել։ Հարցերը պետք է լուծել ընտրություններով, ուրիշ տարբերակ չկա։ ՀԱԿ-ը ունի շատ կոշտ քննադատություն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը ու համերաշխ ենք բողոքի ալիքի հետ, բայց ամեն ինչ կախված է քաղաքական մեսիջներից։ ՀԱԿ-ի բառապաշարում միանալ բառ չկա, մենք կամ առաջնորդում ենք կամ հետևում ենք ու տալիս ենք գնահատական։

Եթե այս շարժումը հարթակ հանի մարդկանց, որոնց ժողովուրդը չի ընդունում, եթե հարթակը սխալ ձևավորվի, դա խնդիր է, և շարժումը անհաջողություններ կունենա»,- ընդգծեց Զուրաբյանը։

Նրա խոսքով առայժմ ձևավորված հարթակ ինքը չի տեսնում։

դիտվել է 187 անգամ
Լրահոս
21-ամյա երիտասարդը մտել է տուն և գողացել 2 հեռախոս, տանտիկինը քնած է եղել Ադրբեջանը հիմա Խnջալnւից է խոսում՝ լրացուցիչ զիջումներ կորզելու համար, հետո պարտադրելու է որոշ մարդկանց հանձնել միջազգային դատարան կամ` իրենց. Արթուր Խաչատրյան Էջմիածին-Մարգարա ճանապարհին մեքենա է այրվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի դեմ hետախnւզական տվյալներ է հավաքում․ Գալուզին Ակցիայի մասնակիցներին ծեծելուց հետո մեղադրանք են առաջադրել Վաղը Վարդենիս ենք գնալու․ Բագրատ Սրբազան 1․7 մլն դրամ․ հերթական կաշառքի դեպքը Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Գնել Սանոսյանի մոր` առանձնատուն կառուցելու փաստով. «Հետք» Արևմուտքը փորձում է Վրաստանում նոր «մայդան» իրականացնել․ Գալուզին ՄԻՊ-ը խուսափում է Բագրատ սրբազանի հետ բաց հանդիպումից ՀՀ-ին է մոտենալու հերթական ցիկլոնը. Սուրենյան Ահազանգ. Աճարկուտում մարդկանց գույքը քանդում են առանց նրանց համաձայնության Դանակաhարություն՝ Գեղարքnւնիքnւմ․ բազմաթիվ վնաuվածքներnվ տղամարդ է hիվանդանnց տեղափոխվել Քննչական կոմիտեն կար ու ձևո՞վ է զբաղված․․․ (video) Սամվել Բաբայան, ավելի լավ է՝ «հող ուտես» (video) Սրբազան շարժմանը շրջանից միացած մի կին ֆանտաստիկ բան ասաց․․․ քաղաքացի (video) Բագրատ Սրբազանին չհանդիպելու հրահա՞նգ եք ստացել․ հարց ՄԻՊ-ին (video) Ինչո՞ւ Հայաստանում տեղի չունեցավ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում (video) «Դոկտոր մահ»-ը հիմա էլ հարձակվել է եկեղեցու վրա․․․ այ «սատանի՛ստ», քեզ ի՞նչ ասեմ․ Ավետիսյան (video) Կտեսնե՛ք՝ կվիճեմ ու կապացուցեմ․ Սուրեն Պետրոսյան (video) Ճամբարակից Երևան եկած աշակերտները նկարվեցին Բագրատ Սրբազանի հետ (video) Ոստիկանները մարդու գլուխ են ջարդում, ու՞ր է ՄԻՊ-ը․ Գառնիկ Դանիելյան (video) Գուրգեն Արսենյանի հետ խոսելիս հունից դուրս եկան (video) Կրա՞կն ընկանք, որ ԼԳԲՏ համայնքից չենք․ լարված զրույց ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց (video) Սուրեն Պետրոսյանը պատասխանում է նիկոլական ստերին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am