Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հաղթական անցյալի ներշնչանքով, և լուսավոր ապագայի հույսով, բայց նաև ծանր զգացումներով ենք այսօր դիմավորում Հաղթանակի և խաղաղության տոնը, տոնը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի:

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ իր խոսքն է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Այս տարի խորհրդանշական զուգադիպությամբ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնախմբում է նաև մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Համբարձումը և Հայրապետական Աթոռի Սուրբ Էջմիածնում վերահաստատվելու հիշատակի օրը: Ազգային, պետական ու եկեղեցական կարևորագույն այս տոների համընկնումով Մայիսի 9-ը ամբողջացնում է խորհուրդը հաղթանակի:

Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրավում են գոյաբանական ծանրագույն փորձություններ:

Անհուն զրկանքների ու զոհողությունների գնով ազատագրված Արցախը բռնազավթված է ու հայաթափված, մեր սրբավայրերն ու շիրիմները՝ լքված ու ավերակված: Վտանգված են Հայաստանի սահմանները, և սպառնալիքների տակ՝ հայրենաբնակ մեր ժողովրդի կյանքը, կորսված է մեր անդորրը, և խոցոտված՝ մեր ազգային արժանապատվությունը:

Ցավալի կորուստների և դառը պարտությունների մեջ մենք վերստին դառնում ենք դեպի Կյանքի Աղբյուրը, դեպի Ամենախնամն Աստված, որ հազարամյակների փորձությունների ու մաքառումների, արհավիրքների ու աղետների մեջ կյանքի ու հարատևության շնորհով օրհնեց մեզ և ոգեշնչեց՝ ասելով. «Քաջալերվեցեք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16.33): Մենք ժառանգներն ենք մի ժողովրդի, որ մահվան ու տառապանքների դեմ գոտեմարտում երբեք չկորցրեց իր հավատն առ Աստված, պահեց հավատարմությունը իր հոգևոր-ազգային արժեքներին և չհրաժարվեց իր ինքնությունից: Մենք հետնորդներն ենք մեր հերոս նախնյաց, որոնց փառապանծ գործերով հզորացել ու պայծառացել է ազգն ու հայրենիքը, դպրությունը, գիտությունն ու մշակույթը։ Հայրենի հողը շենացնելու, հայոց պետականությունը վերականգնելու նվիրական տեսիլքը վառ պահելու համար մեր հայրերը 1441 թվականին Սսից Սուրբ Էջմիածին փոխադրեցին Հայոց Հայրապետական Աթոռը:

Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր տունն է, հայոց անկախ պետականության կերտման դարբնոցը, մեր ժողովրդի հաղթանակների ու հարատևության խորհրդանիշը և ազգային մեր անաղարտ ինքնության ջահակիրն ու պահապանը: Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների: Հաղթանակ՝ փորձությունների դեմ, հաղթանակ՝ ինքնության ու արժանապատվության համար մղվող պայքարում, հաղթանակ՝ առ հայրենին ու առ սրբազան արժեքները հավատարմության: Մեր հաղթանակները չունեն թշնամանքի ու ատելության կնիք, այլոց արժանապատվությունը նսեմացնելու, սրբությունները ոտնահարելու և ինքնությունը ոչնչացնելու չարորակ նկրտում: Մեր հաղթանակները ամրապնդում են կամքն ու վճռականությունը՝ հասնելու խաղաղության, անվտանգ պահելու մեր ժողովրդին, վերահաստատելու համազգային սերն ու համերաշխությունը:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով անհանգստացած աշխարհասփյուռ Մեր զավակների։ Այդ տագնապներով են նաև այս օրերին իրենց ընդվզումի ձայնը բարձրացնում «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման մասնակիցները։ Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները, և մեր ժողովուրդը պատվով հաղթահարի մեզ պատուհասած արհավիրքները։ Արդ, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև, հիշենք մեր նախնիների սխրանքները, թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան: Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ՝ Աստծո օրհնությամբ անկասելի դարձնելու մեր ժողովրդի ընթացքը դեպի նոր հորիզոնները մեր լուսավոր գալիքի։

Աղոթենք միասնաբար, որ Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, նոր կորուստներից ու աղետներից հեռու պահի մեր հայրենիքն ու ազգը և Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո շնորհի անվտանգ կյանք ու ստեղծարար հաջողություններ այսօր և միշտ. ամեն»,- ասել է նա։

 

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Ավագանու ընդդիմադիր խմբակցությունը դատի էր տվել Ավինյանին․ դատական նիստը կկայանա այսօր Փաշինյանը կնոջ մասնակցությամբ «փարթիի» մեղքը «բարդեց» զոհված զինվորների ծնողների վրա (video) Իշխանությունն իր անպատվաբեր գործունեության մեջ դաշնակից է ընտրել Թուրքիային և Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան Փաշինյանն արձագանքել է Սրբազանի հանդիպման առաջարկին Լարված իրավիճակ․ Քաղաքացիները փակեցին Նալբանդյան փողոցը (video) Փաշինյանի ցինիկ բացատրությունը՝ Վեհափառի նկատմամբ ստորության վերաբերյալ (video) Շղթայական ավտովթար Երևանում. կա մեկ վիրավոր Գեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էր Նիկոլը հրահանգ էր իջեցրել վրեժ լուծելու, քանի օր է, իր պլանները ձախողվում են․ Գառնիկ Դանիելյան (video) Հենց հիմա Փաշինյանը ցայտնոտի մեջ է․ Բագրատ Սրբազան (video) ԱԱԾ նախկին տնօրենը` ՆԳՆ Վահե Ղազարյանին. Գտեք ելքը հանգուցալուծման, պարզապես վստահ եմ, որ այն պատկերացնում եք Սարդարապատի հուշահամալիրի մոտ «սև և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանը Կոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմ Տեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHub Մի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. Շարմազանով Ոստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազան Մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Հենց հիմա ժողովուրդը Բագրատ Սրբազանի հետ ձեզ է սպասում, վախենու՞մ եք ժողովրդին մոտենալ․հարց՝ Նիկոլին (video) Վեհափառի դիմաց փակած ոստիկանները թլպատվա՞ծ են. Ռուբեն Մխիթարյան Փաշինյանի «սարդարապատյան» փախուստն ու փրկության զուր «ճիգերը». Մանուկյան Բագրատ Սրբազանը Նիկոլի Արամ ոստիկանապետին կոշտ տեղը դրեց․ «դագաղ դնողները լակոտներ չե՞ն» (video) Ապրիլի 19-ին արդեն զգուշացնում էին աղետի մասին. ո՞վ էր ասում աղետի հետ Նիկոլը կապ չունի. Արմինե Մելքոնյան Կենդանինե՛ր, դուք երեկ դիմել եք ամենաստոր քայլին՝ Սրբազանի խաչ եք պոկել․ Աննա Մկրտչյան (video) Մտածում եմ՝ ինչ կպատահեր, եթե այլ երկրում որեւէ մեկը փորձեր փակել Հռոմի Պապի առաջը եւ թույլ չտար առաջ շարժվել. Գևորգ Թամամյան Վահե Ղազարյանը պատրաստ է հանդիպել Բագրատ Սրբազանի հետ. ՆԳՆ խոսնակ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am