Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք. հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է. Սերժ Սարգսյանի ուղերձը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ.

Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, ազգովին կվերադարձնենք մեր հաղթանակները, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալն ու ազգադավների կողմից մսխված համազգային պայքարի մեր ձեռքբերումները, եթե այսօր մեզնից յուրաքանչյուրն առաջին հերթին հաղթի իր ներսի անտարբերությանը, կործանարար հուսահատությանն ու համազգային ներուժի նկատմամբ թերահավատությանը:

Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ ՍԻՐԵՆՔ մեր Հայրենիքը, ՀԱՎԱՏԱՆՔ մեր ուժերին, ՀՈՒՍԱՆՔ, որ չարի դեմ մեր արդար պայքարում ԱՍՏՎԱԾ մեզ հետ է, մեզ՝ ապավեն:

Մեր հայրերն ու պապերը գրեթե ութ տասնամյակ առաջ հաղթանակ տարան համամարդկային չարիքի՝ ֆաշիզմի, բռնատիրության, այլատյացության դեմ պայքարում, իմ սերունդը ավելի քան երեք տասնամյակ առաջ Արցախում հաղթանակ կռեց Ադրբեջանի հայատյացության, բարբարոսության, զավթողականության դեմ պայքարում: Մենք պաշտպանում էինք մեր Հող հայրենին, մեր օջախները, մեր արժանապատվությունը, ազատ ու անկախ ապրելու աստվածապարգև մեր իրավունքը, և մենք հաղթեցինք:

Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատագրական պայքարի մարտիկների սխրանքները երբեք չեն մոռացվի:

Խոնարհվում եմ կյանքը Հայրենիքի ազատության զոհասեղանին դրած բոլոր հերոսների հիշատակի առջև:
Հավերժ փա՛ռք նրանց:

դիտվել է 271 անգամ
Լրահոս
Ոստիկանական ավտոբուսների կուտակում՝ Դեմիրճյան փողոցում (video) Հայտնաբերե՛ք Սուրեն Պապիկյանին, հարցրե՛ք` ինչ էր ինձ նա առաջարկում․ Բագրատ Սրբազան (video) Ամեն ինչի էլ պատրաստ ենք, Սրբազանը ոնց ասի՝ էդպես էլ անելու ենք. Շարժման մասնակից (video) Քաղաքացիների լուսանկարներ են հայտնվել Տարոն Չախոյանի ֆեյք կայքերում՝ քաղաքական նպատակով. Մանուկյան (video) Ոստիկանական նոր ուժեր, փշալարեր են բերվում ԱԺ շենքի մոտ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության գվարդիայի ստեղծման մասին նախագիծը Ովքեր ասում էին՝ նորմալ առաջնորդ չկա, որ կողքը կանգնենք, հիմա առաջնորդը կա ու ավելի, քան նորմալ է Թուրքիան աջակցում է արտերկրի իր քաղաքացիներին, մինչդեռ Հայաստանը վանում է իր Սփյուռքը․ Հարութ Սասունյան Փաշինյանի «բանտակից» ընկերը խայտառակ մանրամասներ հայտնեց Նիկոլի բանտային կյանքից (video) Ինչպես «հրաշքով» աճում էր, այնպես էլ «հրաշքով» աճն անհետացավ Քուչեքից հավաքագրված ժեխի վախը տեսանք ԱԺ-ում․ Արմինե Ադիբեկյան (video) Անկարայի հանդեպ Պուտինի ինքնավստահությունը պայմանավորված է ոչ միայն ուկրաինական ճակատում գործերով, այլ նաև Ալիևի հետ որոշակի պայմանավորվածություններով. Հակոբ Բադալյան Սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին՝ մեքենայում մենակ թողնելով նրա մանկահասակ երեխային․ իրավապաշտպան Հավաքին ընդառաջ ՆԳՆ-ն ևս զգուշացնում է Նիկոլը նոր «Մարտի 1»-ա ուզում սարքի, պետք ա զգոն լինենք․ Շարժման մասնակից (video) Սուրեն Պապիկյանի կինը «ջրից չոր է դուրս եկել» Ամբողջությամբ մնում է գերագույն հրամանատարի քմահաճույքը, ցանկությունը՝ կհանձնարարի, թե չի հանձնարարի Քրեական հեղինակություն Ֆազի սպանության և ևս մեկ անձի սպանության փորձի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն մանրամասնում է ՇՏԱՊ․ Նիկոլն ԱԺ-ում շիշ ու զենք է փնտրում․ Լարիսա Ալավերդյան (video) Շարժման մասնակիցները ոստիկաններին սուրճ են հյուրասիրում (video) Բագրատունյաց փողոցում բախվել են «Ford», «Opel» և «Nissan Tida» մեքենաները. ապա «Ford»-ն արմատախիլ է արել ծառը ՀՐԱՏԱՊ․ Օպերայում ջրցան մեքենաներ ու փշալարեր են տեղադրված․ Նաիրա Զոհրաբյան (video) Սպանված «Ֆազը», երկու տարի առաջ կալանավորվել, ապա՝ ազատ էր արձակվել՝ դատարանի բակում «Չաղ Ռուստամի» հետ ծեծկռտուքի գործով Այսօ՛ր՝ 15։00-ին հավաքվում ենք․ 96 ժամն այն սարսափն է, որ այդ խորհրդարանի ամբիոնից պայթել է․Սրբազան (video) Քաղաքացիների լուսանկարներ են հայտնվել Տարոն Չախոյանի ֆեյք կայքերում՝ քաղաքական նպատակով. Գեղամ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am