ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը նամակ է հղել ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում Իսրայելի ներկայացուցչին, Իսրայելի հետ հարաբերությունների գծով Եվրախորհրդարանի պատվիրակության անդամներին, ԵՄ-ի և Բելգիայի հիմնական հրեական կազմակերպություններին` անդրադառնալով Երուսաղեմի պատմական հայկական թաղամասին սպառնացող տագնապալի վիճակին: Նամակի հասցեատերերին կոչ է արվում օգտագործել իրենց լծակները՝ ճնշում գործադրելու Իսրայելի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս համապատասխան քայլեր ձեռնարկեն և դադարեցնեն Երուսաղեմում խիստ մտահոգիչ և կործանարար զարգացումները։

Երուսաղեմում հայկական ներկայությունը առկա է 4-րդ դարից և ունի պատմական մեծ նշանակություն։ Սակայն,այն ներկայումս վտանգված է ծայրահեղականների, վերաբնակիչների և գործարարների ագրեսիվ գործողությունների պատճառով, որոնք ուզում են յուրացնել թաղամասի մի մասը: Վերջին միջադեպը Ավստրալիայի իսրայելցի գործարար Դենի Ռուբենշտեյնի հետ կապ ունեցող անձանց կողմից հայ համայնքի վրա իրականացված հարձակումն էր, որի հետեւանքով վիրավորվել և ձերբակալվել են հայ բնակիչներ։ Չնայած բողոքներին և պաշտպանության կոչերին՝ Իսրայելի իշխանությունները վճռական քայլեր չեն ձեռնարկել հայկական թաղամասն այս ագրեսիվ ներխուժումներից պաշտպանելու համար։ Նամակին կարող եք ծանոթանալ այստեղ՝ (Letter sent to the Head of the Mission of Israel to the EU and NATO Ambassador H.E. Mr. Haim Regev - EAFJD)

Այս զարգացումների շրջանակներում ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում Իսրայելի իշխանություններին՝ պաշտպանել Երուսաղեմի ստատուս քվոն և ձեռնպահ մնալ Երուսաղեմի ժողովրդագրական կազմը, ինստիտուցիոնալ կառուցվածքը և ֆիզիկական, մշակութային և պատմական բնույթը փոխելուց: Զուգահեռներ անցկացնելով երկու ազգերի՝ հայերի ու հրեաների պատմության ընթացքում կրած տառապանքների միջև, ստիպված լինելով պայքարել ռասայական ատելության դեմ՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ընդգծում է, որ Իսրայելի իշխանությունները պարտավոր են կանխել և հետագայում խուսափել նման դեպքերից Երուսաղեմում։

Որպես ԵՄ քաղաքացիներ՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը և նրա հանձնախմբերը Եվրոպայի 14 երկրներում, կոչ են անում ԵՄ շահագրգիռ կողմերին օգտագործել իրենց ազդեցությունը Երուսաղեմում հայկական թաղամասի պահպանման գործում: Անհրաժեշտ է, որպեսզի պահպանվել Երուսաղեմի պատմական թաղամասերը, և Իսրայելը միջոցներ ձեռնարկի՝ կանխելու հայկական թաղամասի ներսում հետագա կործանիչ գործողություններն ու ահաբեկումները։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը հետևողականորեն շարունակելու է Երուսաղեմի հայ համայնքի իրավունքների և ժառանգության պաշտպանության իր գործունեությունը:

 

դիտվել է 287 անգամ
Լրահոս
Հանրայնացրել է ոչ հրապարակային քննարկումները. Արևիկ Պետրոսյանին հեռացրել են Արցախի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցությունից Հանրապետությունում հունիսը ևս տեղումնառատ է լինելու. Գագիկ Սուրենյանը եղանակի մասին Գոռ Պետրոսյանին առանց ապացույցի, միայն հին ձևերով, այն է՝ ոստիկանի ցուցմունքով, ցանկանում են տանել կալանքի. Ռուբեն Մելիքյան Էդ թուրք հատուկջոկատայինները Նիկոլի համար մտնեն մեր երկի՞ր․ քաղաքացին ՌԴ-ից միացել է շարժմանը (video) Կիրանցի երկու բնակչի վերջնաժամկետ է տրվել. Նրանց սեփականությունը հանձնում են Ադրբեջանին «Իր բոլոր աշակերտները լացելով պետական քննություն են հանձնել»․ Երաժշտական դպրոցի տնօրենը՝ ջրահեղձ եղած աղջկա մասին Ամենասարսափելի բանն է, որ այսօր տեղի է ունենում մեր կյանքում․ խոսելու եմ դրա մասին․ Բագրատ Սրբազան (video) Կիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. Սրբազան ՄԻՊ-ը «չկարողացավ դուրս գալ Բագրատ Սրբազանի հարցերի տակից» (video) Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Գնել Սանոսյանի մոր առանձնատուն կառուցելու փաստով․ «Հետք» Ադրբեջանցի գիտնականը 300 տարով հետ է տարել պատմական հայտնի իրադարձությունը՝ կատարելով կեղծում Դատախազի ընկերուհի ՄԻՊ-ը ո՞նց կարող է քաղաքացիների իրավունքները պաշտպանել․ Էդգար Ղազարյան (video) Վահագն Խաչատուրյանը ուրախ-զվարթ բաներ էր ասում այս վարչապետի հասցեին, ձեռք էին առնում. Սրբազան Հովհաննես Ազոյանն ո՞վ ա … վայ, լավ էլի, նման անուններ մի’ տվեք․ Սրբազանը՝ լրագրողին (video) Այս շարժումը ձեր «տապանաքարերի վրա գրելու է մահվան թվերը»․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Հենց երեկ ԱԱԾ-ն «վառեց Նիկոլին»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանը Սրբազանին (video) Բագրատ Սրբազանը մանրամասներ է հայտնում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից (video) «Ով դեմ է Հայաստանում ընդերքի շահագործմանը, ուզում է մեր պետությանը լրջագույն վնաս տալ» ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի ներկայացուցիչ (տեսանյութ) Ու՞ր եք դուք․․․ Էլինար Վարդանյանը «մերկացնում է» ՄԻՊ Անահիտ Մանասյանին (video) Մոլեռանդ նիկոլական Թաթուլ Ասիլյանը «պայթեց» (video) Ինչպես են ՔՊ-ականները նորից փորձում ստերով կերակրել (video) Մեզ «պիղծ, թուրք եք ասում»․ լարված զրույց Արծվիկ Մինասյանի ու Արարատ Միրզոյանի միջև (video) Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից կաշառք ստանալու մեջ Նիկոլի Սասուն Խաչատրյանը չկարողացավ «դուրս գալ Սերժ Սարգսյանի գործի տակից» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am