Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն օրերս հրավիրվել է ԱԱԾ։ Մայր Աթոռից տեղեկությունը չեն հերքում։

Հիշեցնենք, որ «168 Ժամ» լրատվականը գրել էր, որ իշխանությունների կողմից հետապնդումների պատճառն Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ակտիվությունն է, նրա կոշտ դիրքորոշումներով, քննադատական ելույթները, հարցազրույցները, և հատկապես ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի ժամանակ Ծիծեռնակաբերդում նրա ունեցած ելույթը։

«Փաստինֆո»-ն տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեց թե՛ ԱԱԾ-ին, թե՛ ՔԿ-ին՝ պարզելու, թե ինչու է Արշակ Սրբազանը հրավիրվել և արդյո՞ք առկա է որևէ քրեական վարույթ։ ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ՔԿ Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված ՀՔԳՎ-ում Արշակ Սրբազանի հետ կապված գործընթաց չկա։ ՀՀ ԱԱԾ-ից որևէ մեկնաբանություն առ այս պահը չի ստացվել։ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց, որ հարկ նկատելու դեպքում Արշակ Սրբազանը կարձագանքի։

Փաստացի՝ Մայր Աթոռից շրջանառվող տեղեկությունը, որ Սրբազանն իրապես հրավիրվել է ԱԱԾ՝ չեն հերքել։ Հատկանշական է, որ օրենսդրական փոփոխություններից հետո ԱԱԾ-ն քրեական վարույթներ նախաձեռնելու լիազորություն այլևս չունի, ԱԱԾ քննչական դեպարտամենտը լուծարվել է, իսկ համապատասխան ստորաբաժանումը՝ տեղափոխվել է ՔԿ և փաստացի ստացվում է, որ ԱԱԾ-ն Սրբազանին հրավիրել է «զրուցելու»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 327 անգամ
Լրահոս
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի դեմ hետախnւզական տվյալներ է հավաքում․ Գալուզին Ակցիայի մասնակիցներին ծեծելուց հետո մեղադրանք են առաջադրել Վաղը Վարդենիս ենք գնալու․ Բագրատ Սրբազան 1․7 մլն դրամ․ հերթական կաշառքի դեպքը Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Գնել Սանոսյանի մոր` առանձնատուն կառուցելու փաստով. «Հետք» Արևմուտքը փորձում է Վրաստանում նոր «մայդան» իրականացնել․ Գալուզին ՄԻՊ-ը խուսափում է Բագրատ սրբազանի հետ բաց հանդիպումից ՀՀ-ին է մոտենալու հերթական ցիկլոնը. Սուրենյան Ահազանգ. Աճարկուտում մարդկանց գույքը քանդում են առանց նրանց համաձայնության Դանակաhարություն՝ Գեղարքnւնիքnւմ․ բազմաթիվ վնաuվածքներnվ տղամարդ է hիվանդանnց տեղափոխվել Քննչական կոմիտեն կար ու ձևո՞վ է զբաղված․․․ (video) Սամվել Բաբայան, ավելի լավ է՝ «հող ուտես» (video) Սրբազան շարժմանը շրջանից միացած մի կին ֆանտաստիկ բան ասաց․․․ քաղաքացի (video) Բագրատ Սրբազանին չհանդիպելու հրահա՞նգ եք ստացել․ հարց ՄԻՊ-ին (video) Ինչո՞ւ Հայաստանում տեղի չունեցավ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում (video) «Դոկտոր մահ»-ը հիմա էլ հարձակվել է եկեղեցու վրա․․․ այ «սատանի՛ստ», քեզ ի՞նչ ասեմ․ Ավետիսյան (video) Կտեսնե՛ք՝ կվիճեմ ու կապացուցեմ․ Սուրեն Պետրոսյան (video) Ճամբարակից Երևան եկած աշակերտները նկարվեցին Բագրատ Սրբազանի հետ (video) Ոստիկանները մարդու գլուխ են ջարդում, ու՞ր է ՄԻՊ-ը․ Գառնիկ Դանիելյան (video) Գուրգեն Արսենյանի հետ խոսելիս հունից դուրս եկան (video) Կրա՞կն ընկանք, որ ԼԳԲՏ համայնքից չենք․ լարված զրույց ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց (video) Սուրեն Պետրոսյանը պատասխանում է նիկոլական ստերին (video) Դրանք «մարդասպան են»․ ես Նիկոլին ո՛չ մարդ եմ համարում, ո՛չ էլ․․․ քաղաքացի (video) Շարժումը չի կարող մարել քանի կա ու կլինի մեր հայ Առաքելական եկեղեցին․ Բաբայան Աննան ու Նիկոլը դիմում են ծայրահեղ քայլերի․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am