Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Քննչական կոմիտեն էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործով ավարտական փուլի մեջ է գտնվում, եւ դատելով իրավիճակից՝ առաջիկայում գործով նախաքննության ավարտ կհայտարարվի:

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա գտնվում է տնային կալանքի տակ փետրվարի 16-ից:

 

Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով, քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։

Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ՝ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը եւ նրանց օժանդակությամբ՝ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով ընկերությանը հեռացնել մրցույթից: Սույն քրեական գործով մեղադրյալ են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը եւ այլ անձինք»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 240 անգամ
Լրահոս
Վաղը Վարդենիս ենք գնալու․ Բագրատ Սրբազան 1․7 մլն դրամ․ հերթական կաշառքի դեպքը Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Գնել Սանոսյանի մոր` առանձնատուն կառուցելու փաստով. «Հետք» Արևմուտքը փորձում է Վրաստանում նոր «մայդան» իրականացնել․ Գալուզին ՄԻՊ-ը խուսափում է Բագրատ սրբազանի հետ բաց հանդիպումից ՀՀ-ին է մոտենալու հերթական ցիկլոնը. Սուրենյան Ահազանգ. Աճարկուտում մարդկանց գույքը քանդում են առանց նրանց համաձայնության Դանակաhարություն՝ Գեղարքnւնիքnւմ․ բազմաթիվ վնաuվածքներnվ տղամարդ է hիվանդանnց տեղափոխվել Քննչական կոմիտեն կար ու ձևո՞վ է զբաղված․․․ (video) Սամվել Բաբայան, ավելի լավ է՝ «հող ուտես» (video) Սրբազան շարժմանը շրջանից միացած մի կին ֆանտաստիկ բան ասաց․․․ քաղաքացի (video) Բագրատ Սրբազանին չհանդիպելու հրահա՞նգ եք ստացել․ հարց ՄԻՊ-ին (video) Ինչո՞ւ Հայաստանում տեղի չունեցավ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում (video) «Դոկտոր մահ»-ը հիմա էլ հարձակվել է եկեղեցու վրա․․․ այ «սատանի՛ստ», քեզ ի՞նչ ասեմ․ Ավետիսյան (video) Կտեսնե՛ք՝ կվիճեմ ու կապացուցեմ․ Սուրեն Պետրոսյան (video) Ճամբարակից Երևան եկած աշակերտները նկարվեցին Բագրատ Սրբազանի հետ (video) Ոստիկանները մարդու գլուխ են ջարդում, ու՞ր է ՄԻՊ-ը․ Գառնիկ Դանիելյան (video) Գուրգեն Արսենյանի հետ խոսելիս հունից դուրս եկան (video) Կրա՞կն ընկանք, որ ԼԳԲՏ համայնքից չենք․ լարված զրույց ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց (video) Սուրեն Պետրոսյանը պատասխանում է նիկոլական ստերին (video) Դրանք «մարդասպան են»․ ես Նիկոլին ո՛չ մարդ եմ համարում, ո՛չ էլ․․․ քաղաքացի (video) Շարժումը չի կարող մարել քանի կա ու կլինի մեր հայ Առաքելական եկեղեցին․ Բաբայան Աննան ու Նիկոլը դիմում են ծայրահեղ քայլերի․․․ (video) Բագրատ Սրբազանի` Գյումրվա հանրահավաքը «վարկաբեկողները»․ Գագիկ Համբարյան Ես պատրաստ եմ Աննա Հակոբյանի համար ասմունքել․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am