«Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին, Արման Բաբաջանյանն էլ դատարանում պարտվեց»․ Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում

Իրավապաշտպան Սոս Հակոբյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ու նրա շրջապատի կողմից Արթուր Վանեցյանին ուղղվող մեղադրանքներին՝ հիշեցնելով՝ անգամ այս իշխանության օրոք է դատարանը վճռել, որ զրպարտանք է տարածվում։

«Մի հոգի կար, անունն էլ Մանե Գևորգյան, պաշտոնը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երբեմնի խոսնակ։ Այս տիկինը ժամանակին Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հայտարարեց, որ Արթուր Վանեցյանի հորը պատկանող ընկերությունը դարձել է ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող…

Անգամ այս իշխանության օրոք առաջին ատյանի դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է և պետք է հերքում տարածի։

Վերաքննիչ դատարանը Մանե Գևորգյանի (տվյալ դեպքում ասել է, թե՝ Նիկոլ Փաշինյանի) վերաքննիչ բողոքը մերժեց։ Վճռաբեկը տարի ու կես է՝ Մանեի բողոքը վարույթ չի ընդունում, որ մերժի և որոշումը մտնի ուժի մեջ։

Կարող եք ստուգել. Դատական գործ՝ ԵԴ/16144/02/20։

Դա նման է Արման Բաբաջանյանի զառանցանքին, երբ վերջինս ասում էր. «Վանեցյանն է «Դոսյեի» Կանդիդատ անունով անձը»։ Երևի «Որոգայթ» հեռուստասերիալի բացասական հետևանքներն էին, կամ այլ առողջական խնդիրներ, հաստատ չգիտեմ։ Ի միջի այլոց, Նիկոլ Փաշինյանի Արման Բաբաջանյանն էլ պարտվեց՝ դատական գործ ԵԴ/30898/02/20։

Ասածս ի՞նչ է՝ սուտասանների թագավորության արքայից արքա տիտղոսին դժոխքում ոչ մեկը չի մոտենում, բոլորը սպասում են «ամենաարժանավորին», այնպես որ, մի անհանգստացիր, եթե այս կյանքում չստացվի՝ դժոխքը կա ու կա, միևնույն է, ոնց հասկանում եմ, չի գտնվելու Հայ Առաքելական եկեղեցու այն հոգևորականը, որը կհամաձայնվի օգնել քեզ ապաշխարելու գործում, ոչ թե, որ իրենք չեն համաձայնվի, այլ՝ դու չես կարողանա անել ապաշխարության խորհրդի երեք քայլերը՝ մեղքի գիտակցում, խոստովանություն և, իհարկե, հատուցում։ Վերջինի մասով կկարողանա օգնել, բայց ոչ թե հոգևորականը, այլ՝ ՀՀ քրեական օրենսգիրքը»,- գրել է Սոս Հակոբյանը։

դիտվել է 530 անգամ
Լրահոս
Ինչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանը Սրբազանին (video) Բագրատ Սրբազանը մանրամասներ է հայտնում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից (video) «Ով դեմ է Հայաստանում ընդերքի շահագործմանը, ուզում է մեր պետությանը լրջագույն վնաս տալ» ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի ներկայացուցիչ (տեսանյութ) Ու՞ր եք դուք․․․ Էլինար Վարդանյանը «մերկացնում է» ՄԻՊ Անահիտ Մանասյանին (video) Մոլեռանդ նիկոլական Թաթուլ Ասիլյանը «պայթեց» (video) Ինչպես են ՔՊ-ականները նորից փորձում ստերով կերակրել (video) Մեզ «պիղծ, թուրք եք ասում»․ լարված զրույց Արծվիկ Մինասյանի ու Արարատ Միրզոյանի միջև (video) Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից կաշառք ստանալու մեջ Նիկոլի Սասուն Խաչատրյանը չկարողացավ «դուրս գալ Սերժ Սարգսյանի գործի տակից» (video) ՄԻՊ-ը խուսափում է Բագրատ սրբազանի հետ բաց հանդիպումից Սրբազանը խոսում է իր «թիկունքի» մասին (video) Եթե դա «ստատուս-քվոն է», որ կար 2019-ին՝ դուք պատրա՞ստ եք դա անել 4000 զոհի գնով. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը Հինգ տարի անց Ագրարայինի Ապարանի քոլեջը չի կառուցվել Տները քանդում են․ կիրանցեցին սարսափելի մանրամասներ է հայտնում հենց հիմա Կիրանցում տիրող իրավիճակից (video) Ես գնահատանքս եմ հայտնում ԱԱԾ-ին, որ արեցին դա. Բագրատ Սրբազան Սրբազանը կարևոր փակագծեր բացեց մեծ հանրահավաքին ընդառաջ (video) Սուտ պարունակող գրառումը լայքում են ՀՀ արդարադատության նախարարը, ԱԺ քպ-ական պատգամավորներ․ Ռուբեն Մելիքյան Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում, եկեղեցու ճանապարհին «УАЗ»-ը կողաշրջվել է Նոր Արեշում կրակոցներ են հնչել․ կա վիրավոր Վայոց Ձորում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա. նրա վիճակը ծանր է Երիտասարդները «փակված բերաններով» են շրջում՝ ի նշան բողոքի Հանձնվել չկա՛․ դաժանորեն ծեծի ենթարկված Աշոտ Հարությունյանի առողջությունը կարգավորվում է «Ամբողջ հայ ժողովրդի ամոթը. հայ ոստիկանները ծեծի են ենթարկել հոգևորականի»․ Սեմյոն Բաղդասարով Փաշինյանի համակիր, «ՔՊ»-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Շնորհավորանքի մասին «թմբկահարում» են, իսկ աջակցության մասին՝ լռում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am