Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«Նիկոլը չի հոգնում մանիպուլացնել 2018թ. դրությամբ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը՝ հղում անելով և աղավաղելով նաև 2017թ. ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանի հայտնած մտահոգությունները:

Մենք էլ չենք հոգնելու շարունակ պարզաբանել բանակցային իրականությունը և պնդել, որ 4 500 տարվա հայկական Արցախը կործանած և ամբողջությամբ հայաթափած անձը եղել և լինելու է ձախողումների միակ պատասխանատուն ու մեղավորը:

2018թ. դրությամբ, բանակցային գործընթացում թե՛ Հայաստանի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, և թե՛ միջազգային հանրության համար անվերապահորեն գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտման և ինքնորոշման իրավունքի իրացումը (տես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երեք երկրների նախագահների հինգ համատեղ հայտարարությունները):

2018թ. դրությամբ անվերապահորեն գոյություն ուներ խնդիրը միայն խաղաղ կարգավորմամբ լուծելու միջազգային լեգիտիմ պահանջը:

2018թ. դրությամբ անվերապահորեն գոյություն ուներ խնդիրը փոխզիջումային տարբերակով լուծելու՝ բոլոր կողմերի ընկալումը:

2018թ. դրությամբ անվերապահորեն գոյություն ուներ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրման միջազգային մեխանիզմների ներդրման գործընթացը, ինչը փաստացի բացառելու էր պատերազմի հավանականությունը:

2018թ. դրությամբ, ո՛չ նոր պատերազմի, և ո՛չ էլ Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ կորցնելու հեռանկար աշխարհում ոչ ոք չուներ: Նույնիսկ Բաքվում կամ Անկարայում այդ մասին չէին կարող պատկերացնել:

Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար, քանի որ արել է ամեն ինչ՝ այսօրվա աղետալի և կործանարար իրավիճակը ստանալու համար:

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին արցախյան հիմնախնդրի կարգավորման, Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման, ՀՀ գլոբալ անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայոց Ցեղասխանության միջազգային ճանաչման գործընթացները եղել են Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները: ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա:

Հ.Գ.- Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները: Սա նոնսենս է, ժամանակակից աշխարհի համար ծիծաղելի ողբերգություն: Սա ոչ թե, ինչպես Նիկոլն է ասում՝ «ֆորպոստից ազատվելու» գործընթաց է, այլ պետությունը բոլոր արտաքին ուժերից և բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց: Սրա հետևանքը կարող է լինել այն, որ որոշ ժամանակ հետո, մեր կամ հաջորդ սերունդները խնդրեն, որպեսզի ինչ-որ մեկի ֆորպոստը դառնան»:

դիտվել է 304 անգամ
Լրահոս
Էն մեկը տղամարդկությունը թողել է ուրիշ տեղ, Վահե Ղազարյան, պիտի բացատրություն տաք․ Բագրատ Սրբազան (video) Դագաղ դնողները լակոտ չե՞ն․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկանապետին Երևանում բախվել են «Toyota Corolla»-ն ու «Honda»-ն «Տականք դավաճան, բա ո՞վ ա ողբալու, եթե դու գունավոր շոր ես հագել»․ Փաշինյան (video) Ուրեմն հստակ ասում եմ՝ Ալիևը ոչ մի կերպով իշխանություն չունի այստեղ: Իրա միակ լծակը իր գործընկերն է, որի հետ թաքուն խոսում են, բանակցում են, քննարկում են. Բագրատ սրբազան Ալիև՛, քեզ խելո՛ք պահի, դու այստեղ մի գերի ու ստրուկ ունես․ Բագրատ Սրբազան (vidoe) Նիկոլը շուտով ներողություն է խնդրելու․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Արգելափակված 6 բնակավայրերում չկա սննդամթերքով, դեղորայքով սնուցման խնդիր․ Արեն Մկրտչյան Փաշինյանին փոխելու շարժումը ոչ թե մարում է, այլ նոր թափ հավաքում․ Հարութ Սասունյան Ավագանու ընդդիմադիր խմբակցությունը դատի էր տվել Ավինյանին․ դատական նիստը կկայանա այսօր Փաշինյանը կնոջ մասնակցությամբ «փարթիի» մեղքը «բարդեց» զոհված զինվորների ծնողների վրա (video) Իշխանությունն իր անպատվաբեր գործունեության մեջ դաշնակից է ընտրել Թուրքիային և Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան Փաշինյանն արձագանքել է Սրբազանի հանդիպման առաջարկին Լարված իրավիճակ․ Քաղաքացիները փակեցին Նալբանդյան փողոցը (video) Փաշինյանի ցինիկ բացատրությունը՝ Վեհափառի նկատմամբ ստորության վերաբերյալ (video) Շղթայական ավտովթար Երևանում. կա մեկ վիրավոր Գեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էր Նիկոլը հրահանգ էր իջեցրել վրեժ լուծելու, քանի օր է, իր պլանները ձախողվում են․ Գառնիկ Դանիելյան (video) Հենց հիմա Փաշինյանը ցայտնոտի մեջ է․ Բագրատ Սրբազան (video) ԱԱԾ նախկին տնօրենը` ՆԳՆ Վահե Ղազարյանին. Գտեք ելքը հանգուցալուծման, պարզապես վստահ եմ, որ այն պատկերացնում եք Սարդարապատի հուշահամալիրի մոտ «սև և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանը Կոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմ Տեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHub Մի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. Շարմազանով Ոստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am