Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փnխհրшձգnւթյուն է տեղի ունեցել

Ղրղզա-տաջիկական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել Տաջիկստանի բնակիչների և Ղրղզստանի սահմանապահների միջև։


Այս մասին հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայություն։

«2024 թվականի մայիսի 7-ին պետական սահմանի Ղրղզստան-Տաջիկական հատվածում հրազենի գործադրման հետ կապված միջադեպ է տեղի ունեցել։ Բատկենի շրջանի Լեյլեքի շրջանի Ակ-Բոսոգո գյուղի մոտ (Ղրղզստան), Ղրղզստանի սահմանապահը նկատել է Տաջիկստանի քաղաքացիների՝ հովիվների, որոնք արածեցնելիս են եղել իրենց անասունները Ղրղզստանի տարածքում՝ պետական սահմանային գծից 250-300 մ հեռավորության վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Տաջիկստանի քաղաքացիներն անտեսել են սահմանապահների՝ Ղրղզստանի տարածքը լքելու պահանջը, ավելին՝ սկսել են քարեր նետել զինվորականների ուղղությամբ։

«Հովիվներից մեկը 2-3 կրակոց է արձակել Ղրղզստանի սահմանապահի ուղղությամբ։ Իրավիճակի սրումը կանխելու համար Ղրղզստանի Հանրապետության սահմանապահները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ, որից հետո հովիվները փախել են դեպի Տաջիկստանի տարածք»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Նախնական տեղեկություններով՝ միջադեպի ժամանակ ոտքից վիրավորվել է Տաջիկստանի քաղաքացիներից մեկը։

«Սակայն ի՞նչ հանգամանքներում, ե՞րբ և որտե՞ղ է ստացվել վնասվածքը, անհայտ է, քանի որ Տաջիկստանի իրավապահները տրամադրել են միայն լուսանկար», - նշվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ առաջիկայում տեղի կունենա կողմերի սահմանային ներկայացուցիչների հանդիպումը։

«Ներկայումս իրավիճակը ղրղզ-տաջիկական հատվածում գնահատվում է կայուն»,- նշել են սահմանապահ ծառայությունում։

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Վարչապետի աշխատակազմը շուրջ 29 մլն դրամով շենքերի վերանորոգման աշխատանքներ է գնել 2023թ. գրանցված ոչ պատահական ՍՊԸ-ից․ 168.am Ուկրաինայում խաղաղությունը չի նշանակում, որ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին․ Բայդեն Վթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ Ջոկովիչը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը «Ռոլան Գարոս»-ում «Ինձ «սուտ հանելու» հանձնարարականը կատարելիս, քպականները տարբեր հարթակներից պնդում են, որ բոլոր գերիները վերադարձել են»․ Նաիրա Կարապետյան «Սրբազան շարժումն ապացուցել է ամենակարևորը». Էդուարդ Շարմազանով Արևմուտքի կողմից քաջալերվող դեմոկրատիան, աստիճանաբար վերածվում է կեղծ կատեգորիայի․ Արտակ Զաքարյան Թուրքիան Լեհաստանին է մատակարարել 2 տասնյակից ավելի անօդաչու թռչող սարք Բագրատ Սրբազանը հայտնեց՝ որոնք են լինելու Անցումային Կառավարության գործառույթները Հայաստանը պատասխանել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին Ահազանգ Գեղարքունիքից. մարզպետը տնօրեններին հրահանգել է՝ բացառել աշխատակիցների հանդիպումը Սրբազանի հետ Գազամուղի մի մասը հայտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո․ Վահե Դավթյան Հունիսի 9-ին՝ ժամը 18։30-ին, կհավաքվենք Հանրապետության հրապարակում․ հատիկ առ հատիկ առաջ ենք գնում․ Բագրատ Սրբազան Ամռանն այս գործը կվերջացնենք, մարդիկ թեթևացած, սիրուն, սրտները հանգիստ կգնան հանգստանալու. Սրբազան Մեզ ոգեշնչում է Սրբազան Հոր գաղափարախոսությունը, մեր մասնակցությունն ենք բերում Սրբազան Պայքարին․ Հայտարարություն Ի՞նչ «կամուրջ» լինել, Ձեր գործը մարդու իրավունքները պաշտպանելն է․ Սրբազանը՝ ՄԻՊ-ին «Այս մարդը պետք է հեռանա՝ իր հետ տանելով իր բոլոր գոյանքները»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ Փաշինյանի հեռացումը հրատապ խնդիր է ՄԻՊ-ը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ․ Տիգրան Աբրահամյան ԵՄ պաշտոնյայի հետ հանդիպմանը Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am