Ադրբեջանական «Baku.tv»-ն մի թողարկում էր սկսել, որը կոչվում էր «Արևմտյան Ադրբեջանի տարեգրությունը»

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Վերջերս հայկական տեղեկատվական տիրույթում մեծ աղմուկ հանեց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հեռուստաընկերության բացումը։ Ասեմ, որ նման հեռուստաընկերություն Ադրբեջանում գործում է դեռ անցած տարվա հուլիս ամսից, հիմա միայն շենքի բացման արարողությունն է տեղի ունեցել։

Դրանից բացի նաև նշեմ, որ Ադրբեջանում դա միակ հեռուստաընկերությունը չէ, որտեղ Հայաստանի տարածքը ներկայացվում է որպես «ադրբեջանական»։ Ադրբեջանում նման քարոզի լծված են բոլոր հեռուստաընկերությունները, այդ թվում՝ պետականները։ Ավելին, այդ հրահանգը պետությունն իջեցրել է 2022 թվականի դեկտեմբերին՝ Ալիևի ելույթից հետո, որտեղ Ադրբեջանի ղեկավարը բառացի ասել է․ «Հայաստանը երբեք չի եղել այս տարածաշրջանում։ Ներկայիս Հայաստանը մեր հողն է»։ Սա տեղի է ունեցել Փաշինյանի կողմից Արցախն ու անկլավները Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Այսպես էր էլի Ալիևը ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Անցած տարվա մարտ ամսից էլ ադրբեջանական «Baku.tv» հեռուստաընկերությունը մի թողարկում էր սկսել, որը կոչվում էր «Արևմտյան Ադրբեջանի տարեգրությունը»։ Այստեղ ՀՀ բոլոր մարզերը, գյուղերը, քաղաքները ներկայացվում են որպես «ադրբեջանական» տարածքներ։

Վերջերս իրենց թողարկումներից մեկում բառացի նշել էին․ «Արևմտյան Ադրբեջանի տարեգրություն» նախագծի նպատակն է պահպանել և հանրահռչակել մեր պատմական և հնագույն հողերի անվանումը, ինչպես նաև հայերի կողմից ադրբեջանցիների տեղահանման փաստերը։ Վեր հանել այն տեղանունները, որոնք գոյություն ունեին այդ տարածքներում՝ համաշխարհային հանրությանը փոխանցելով այն փաստերը, որոնք հաստատում են, որ այդ տարածքը զուտ օղուզ-թուրքական բնակավայր է։

Ինչպես ասաց՝ Իլհամ Ալիևը Արևմտյան Ադրբեջանի մասին. «20-րդ դարի սկզբի քարտեզը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի պատմական հողն է, քաղաքների և գյուղերի անունները ադրբեջանական ծագում ունեն, և մենք շատ լավ գիտենք, որ ադրբեջանական ժողովուրդը պատմության ընթացքում ապրել է այսօրվա Հայաստանի տարածքում։ Հիմա գլխավոր խնդիրն է այդ մասին տեղեկացնել համաշխարհային հանրությանը»,-ասվում է թողարկման մեջ։

Այս քարոզչությունը ինտենսիվորեն տարվում է արդեն մեկ ու կես տարուց ավել, իսկ այդ ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն հազիվ մեկ անգամ անդրադարձած լինի այս թեմային, փոխարենը իրենց գլխավոր գործառույթը դարձել է Ադրբեջանի բռնապետական ու ագրեսիվ իմիջը փոխելը, դրանով են զբաղված իրենց շփումներում, երբ պատերազմով ձևավորված իրողությունը ներկայացնում են որպես «ձեռքբերում»։

Մի խոսքով, ամբողջությամբ դարձել են Ադրբեջանի ԱԳՆ-ին կից կառույց։ Բայց եթե այս թեզը խելացի օգտագործվեր, սա կարելի էր դարձնել Ադրբեջանի ղեկավարության համար մեծ գլխացավանք, այնքան, որ իրենք ռիսկ չանեին անգամ այս թեման արծարծել։ Բայց դրա համար քաղաքական կամք ու գիտելիք է պետք»։

դիտվել է 348 անգամ
Լրահոս
Վարչապետի աշխատակազմը շուրջ 29 մլն դրամով շենքերի վերանորոգման աշխատանքներ է գնել 2023թ. գրանցված ոչ պատահական ՍՊԸ-ից․ 168.am Ուկրաինայում խաղաղությունը չի նշանակում, որ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին․ Բայդեն Վթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ Ջոկովիչը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը «Ռոլան Գարոս»-ում «Ինձ «սուտ հանելու» հանձնարարականը կատարելիս, քպականները տարբեր հարթակներից պնդում են, որ բոլոր գերիները վերադարձել են»․ Նաիրա Կարապետյան «Սրբազան շարժումն ապացուցել է ամենակարևորը». Էդուարդ Շարմազանով Արևմուտքի կողմից քաջալերվող դեմոկրատիան, աստիճանաբար վերածվում է կեղծ կատեգորիայի․ Արտակ Զաքարյան Թուրքիան Լեհաստանին է մատակարարել 2 տասնյակից ավելի անօդաչու թռչող սարք Բագրատ Սրբազանը հայտնեց՝ որոնք են լինելու Անցումային Կառավարության գործառույթները Հայաստանը պատասխանել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին Ահազանգ Գեղարքունիքից. մարզպետը տնօրեններին հրահանգել է՝ բացառել աշխատակիցների հանդիպումը Սրբազանի հետ Գազամուղի մի մասը հայտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո․ Վահե Դավթյան Հունիսի 9-ին՝ ժամը 18։30-ին, կհավաքվենք Հանրապետության հրապարակում․ հատիկ առ հատիկ առաջ ենք գնում․ Բագրատ Սրբազան Ամռանն այս գործը կվերջացնենք, մարդիկ թեթևացած, սիրուն, սրտները հանգիստ կգնան հանգստանալու. Սրբազան Մեզ ոգեշնչում է Սրբազան Հոր գաղափարախոսությունը, մեր մասնակցությունն ենք բերում Սրբազան Պայքարին․ Հայտարարություն Ի՞նչ «կամուրջ» լինել, Ձեր գործը մարդու իրավունքները պաշտպանելն է․ Սրբազանը՝ ՄԻՊ-ին «Այս մարդը պետք է հեռանա՝ իր հետ տանելով իր բոլոր գոյանքները»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ Փաշինյանի հեռացումը հրատապ խնդիր է ՄԻՊ-ը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ․ Տիգրան Աբրահամյան ԵՄ պաշտոնյայի հետ հանդիպմանը Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am