Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը․ Monument Watch-ը ահազանգում է

«Ադրբեջանական պաշտոնական կայքը՝ Oxu.Az նշում է, որ Մայիսի 1-ին Ադրբեջանում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը։ Այս մասին ահազանգում է Monument Watch-ը։

«Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» ասելով, նկատի ունեն ներկայիս Հայաստանի ողջ տարածքը։ Այս միտքը շենքի բացման արարողության ժամանակ հաստատել է «Արևմտյան Ադրբեջան համայնքի» վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։

Նրա խոսքով՝ հեռուստաալիքը «հետապնդում է վեր հանել հայրենի հողերից վերջին 200 տարիներին ադրբեջանցիների տեղահանման և Արևմտյան Ադրբեջանում ադրբեջանական ժառանգության ոչնչացման մասին ճշմարտությունը։ Հեռուստաալիքը ակտիվորեն պաշտպանելու է «բնիկ հողեր» ադրբեջանցիների խաղաղ և անվտանգ վերադարձի ապահովմանն ուղղված ջանքերը»։ Պետպատվերով աշխատող այս հեռուստատեսությունը հեռարձակելու է 3 լեզվով՝ ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն։

Հեռուստաալիքը եթեր դուրս կգա շաբաթը վեց անգամ երկու ժամով, երեք անգամ ադրբեջաներեն և երեք անգամ՝ ռուսերեն։ Բացի այդ, շաբաթվա ընթացքում եթեր դուրս կգա կեսժամյա տեսություն անգլերեն։ Հավելենք, որ մինչ հեռուստատեսության պաշտոնական բացումը, ադրբեջանական մեդիա տիրույթում բազմաթիվ նոր հարթակներ են ստեղծվել «Արևմտյան Ադրբեջան» անվանումով, որոնք նույն քարոզչական թեզն են առաջ քաշում

Իսկ հեռուստատեսությունը ունեցել է և շարունակում է ունենալ յութուբյան ալիք, որտեղ բազմաթիվ տեսանյութեր կան Հայաստանի տարածքը որպես ադրբեջանական ներկայացնելու, ռասսայական խտրականություն տարածելու և հայկական մշակույթը որպես աղվանական և թյուրքական ներկայացնելու։ Մեր արձագանքը Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ Սրանք անընդունելի գործողությունների ամբողջություն են, որոնց նպատակը հայկական հետքի բնաջնջումն է։

«Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ եզրույթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռուբեն Գալիչյանի հետևյալ հոդվածում «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանական կեղծիքի մասին կարող եք կարդալ նաև Արցախի մշակութային ժառանգաթյան մշտադիտարկում կայքի հետևյալ հոդվածներում․

«Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով, «Պատմական-մշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձեր», «Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն», «Ադրբեջանի հանրապետության ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումը»»,- նշվում է հաղորդագրության մեջ։

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Սրբազան շարժմանը շրջանից միացած մի կին ֆանտաստիկ բան ասաց․․․ քաղաքացի (video) Բագրատ Սրբազանին չհանդիպելու հրահա՞նգ եք ստացել․ հարց ՄԻՊ-ին (video) Ինչո՞ւ Հայաստանում տեղի չունեցավ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում (video) «Դոկտոր մահ»-ը հիմա էլ հարձակվել է եկեղեցու վրա․․․ այ «սատանի՛ստ», քեզ ի՞նչ ասեմ․ Ավետիսյան (video) Կտեսնե՛ք՝ կվիճեմ ու կապացուցեմ․ Սուրեն Պետրոսյան (video) Ճամբարակից Երևան եկած աշակերտները նկարվեցին Բագրատ Սրբազանի հետ (video) Ոստիկանները մարդու գլուխ են ջարդում, ու՞ր է ՄԻՊ-ը․ Գառնիկ Դանիելյան (video) Գուրգեն Արսենյանի հետ խոսելիս հունից դուրս եկան (video) Կրա՞կն ընկանք, որ ԼԳԲՏ համայնքից չենք․ լարված զրույց ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց (video) Սուրեն Պետրոսյանը պատասխանում է նիկոլական ստերին (video) Դրանք «մարդասպան են»․ ես Նիկոլին ո՛չ մարդ եմ համարում, ո՛չ էլ․․․ քաղաքացի (video) Շարժումը չի կարող մարել քանի կա ու կլինի մեր հայ Առաքելական եկեղեցին․ Բաբայան Աննան ու Նիկոլը դիմում են ծայրահեղ քայլերի․․․ (video) Բագրատ Սրբազանի` Գյումրվա հանրահավաքը «վարկաբեկողները»․ Գագիկ Համբարյան Ես պատրաստ եմ Աննա Հակոբյանի համար ասմունքել․ Հովհաննես Շահինյան (video) «Միայն մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ կարող են նույնականացնել Ադրբեջանի պահանջը Հայաստանին՝ ճանաչել Խոջալուի «ցեղասպանությունը». Լևոն Զուրաբյանը՝ Արարատ Միրզոյանին ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող անձին ավելի քիչ եմ հարգում, քան ամենավերջին «բերետին». Ռուբեն Մելիքյան Սրանց նոր տականքությունը․ ակցիաներին մասնակցող արցախացիներին ստիպում են վարձով տներից հանել (video) Քաղաքացին բարձր ձայներ է արձակել, արջը փախել է, սակայն նա չի նկատել երկրորդ արջին, որն էլ հարձակվել է․ նոր մանրամասներ Ինչո՞ւ ՄԻՊ–ն այսօր չընդունեց Բագրատ Սրբազանին (video) Բագրատ Սրբազանը տվել է այս շարժման հաղթական բանաձևը․ պատմաբան (video) ԱԳՆ-ի դիմացից բերման ենթարկված քաղաքացին, ազատ արձակվելու օրը կրկին բերման է ենթարկվել՝ այլ հիմքով Հովհաննես Ազոյանն ո՞վ է, Հռիփսիմե, գնա բերանդ լվա․ սատանաների անունը մի տվեք. Բագրատ Սրբազանը՝ լրագրողին Աշխարհում շատ սիրելի պտուղ-բանջարեղեն կա, որոնց մեջ դդումն ամենաառաջիններից չէ. Սրբազանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը. Բայդեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am