Նախկին ոստիկանապետի տղան, որ ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ-ն

Երեկ՝ մայիսի 5-ին, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մայիսի 2-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարողը փորձում է Բագրատաշենի անցակետով հատել ՀՀ սահմանը։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկանական խմբերը կարճ ժամանակում հասնում են Տավուշի մարզ և պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին ու ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Տավուշի մարզում բռնում և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 26-ամյա Սուրեն Մելքոնյանին։

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինիս հայրը ոստիկանության գնդապետ է, նախկինում աշխատել է ոստիկանության Նոյեմբերյանի և Իջևանի բաժինների պետ իսկ կասկածյալին ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Աղբյուրի տեղեկություններով ոստիկանների ու Արաբկիրի քննչական բաժնի քննիչների գրագետ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում պարզվել է նաև՝ ում օժանդակությամբ ու դրդմամբ է նախկին ոստիկանապետի տղան ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարել։

Աղբյուրի տեղեկություններով՝ օժանդակողը Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Արթուր Մ․-ն է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էինք, մայիսի 2-ին ատրճանակով զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի 3-րդ շենքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի մուտքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի դռան մոտ հայտնաբերել էին մարտական ատրճանակ, իսկ տան տերն էլ ոստիկաններին հայտնել էր, որ իրեն անծանոթ անձը, նշված ատրճանակով զինված, հարձակվել էր իր վրա, երբ ինքը փորձել էր տուն մտնել, ապա ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել իր պայուսակը, որում այլ իրերի հետ եղել էր նաև գումար, ապա դիմել էր փախուստի։

Տարածքը սահմանազատել էին պարեկ Նարեկ Մուրադյանն ու կրտսեր պարեկ Աղասի Հովհաննիսյանը։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

դիտվել է 277 անգամ
Լրահոս
«Մատդ ծալի», «մատդ...ի՛, եկել ես խանգարես հանձնաժողովի աշխատանքները». ԱԺ-ում իրավիճակը լարվեց (video) Խստօրէն կը դատապարտենք այս մեծապէս ամօթալի երեւոյթը, որ խոտոր կը համեմատի մեր ազգի վարքագիծին եւ բարոյական ու հոգեւոր արժէքներուն․ Արամ Ա Վահե Ղազարյանը վախեցել է գա․ լարված իրավիճակ ԱԺ-ում․ ընդդիմադիրների ու ՔՊ-ականների միջև լեռզվակռիվ սկսվեց (video) Արսեն Գրիգորյանը սալջարդ է ստացել Մեղրի համայնքը նոր ղեկավար ունի Փաշինյանին թվում է՝ Վեհափառն իր պես «քուչի բոմժ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Դադարեցրեք անհարկի քննարկումները և իմ անունը քաղաքական այս կամ այն պրոցեսում շահարկելու փորձերը. Արկադի Դումիկյան Մի պոլկ էիք կառուցում, Կիրանցում PR-վում․ լրագրողը «փչացրեց» Փաշինյանին (video) Կանադայից եկել եմ՝ Սրբազանի հետ փողոց փակեմ. Շարժման մասնակից (video) Տո դու սկի չես կարողանում քայլես քո երկրում, ուր մնաց իմ հետ հանդիպես․ Սրբազանը` Փաշինյանին (video) Ես ձեզ ասում եմ՝ սփյուռքը Նիկոլին չի աջակցում․ սփյուռքահայը եկել է Հայաստան՝ աջակցելու Սրբազանին (video) Աննան ասեց՝ 4 դիա՞կ, ի՞նչ ա եղել որ, մի հատ փարթի կանենք․ քաղաքացի (video) Սպառնու՞մ եք, դե ուժ կիրառեք, սա՞ եք ուզում. Սրբազանը` ոստիկաններին (video) Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է (video) Սկանդալային մանրամասներ ոստիկանների և նրանց կողմից կազմվող խմբերի մասին (video) Ինչպես է Փաշինյանն արդարացնում կնոջը՝ Լոռիում և Տավուշում աղետի օրերին «սև-սպիտակ փարթի» կազմակերպելու համար «Ամո՛թ, ամո՛թ»․ժողովուրդը խլացնում է ոստիկաններին (video) Սարդարապատում խայտառակ միջադեպի համար Փաշինյանը պարտավոր է անձամբ ներողություն խնդրել Վեհափառից. Վազգեն Մանուկյան Շատ կարևոր է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը բորբոքվի և դառնա իրական համաժողովրդական. Դավիթ Անանյան Էն մեկը տղամարդկությունը թողել է ուրիշ տեղ, Վահե Ղազարյան, պիտի բացատրություն տաք․ Բագրատ Սրբազան (video) Դագաղ դնողները լակոտ չե՞ն․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկանապետին Երևանում բախվել են «Toyota Corolla»-ն ու «Honda»-ն «Տականք դավաճան, բա ո՞վ ա ողբալու, եթե դու գունավոր շոր ես հագել»․ Փաշինյան (video) Ուրեմն հստակ ասում եմ՝ Ալիևը ոչ մի կերպով իշխանություն չունի այստեղ: Իրա միակ լծակը իր գործընկերն է, որի հետ թաքուն խոսում են, բանակցում են, քննարկում են. Բագրատ սրբազան Ալիև՛, քեզ խելո՛ք պահի, դու այստեղ մի գերի ու ստրուկ ունես․ Բագրատ Սրբազան (vidoe)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am