«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահմանագծումն ու սահմանազատումը Հայաստանի Հանրապետության համար անվտանգության նոր ռիսկեր են առաջ բերելու: Այս գործընթացի բացասական ազդեցության թիրախում է հայտնվելու տնտեսությունը: Արդյոք արտաքին և ներքին ներդրողների համար Հայաստանը կլինի՞ գրավիչ ու անվտանգ երկիր: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն առաջարկում է պոտենցիալ ներդրողներին բաժանել երեք խմբի՝ տեղական, օտարերկրյա, բացառությամբ Թուրքիայի և Ադրբեջանի, և Թուրքիան ու Ադրբեջանը միասին վերցրած:

«Տեղական ներդրողները, տեղական բիզնեսին և որոշակի կապիտալին տիրապետողները, վստահեցնում եմ, որ կապիտալն արտահանում են Հայաստանի Հանրապետությունից: Իմ ճանաչած մարդկանց շրջանակում չեմ ճանաչում միջին բիզնեսից սկսած մինչև խոշոր, որ կապիտալը չարտահանի Հայաստանից՝ գոնե այս պահին դիվերսիֆիկացիան ապահովելու համար: Օտարերկրյա ներդրումները բացակայում են Հայաստանում, դա ցույց են տալիս 2020 թ.-ից մինչ այսօր բոլոր վիճակագրական հետազոտությունները, այդ թվում՝ պաշտոնական վիճակագրական տվյալները: Բացակայում են ոլորտային ներդրումները, բացառությամբ մի քանի ոլորտի՝ գազային, էլեկտրաէներգիայի և հանքարդյունաբերության, վերջերս նաև կապի օպերատորներից «Վիվա ՄՏՍ-ի» բաժնետոմսերի մեջ տեղի ունեցավ փոփոխություն:

Դրանք այնպիսի ոլորտներ են, որոնք կարող են ցանկացած դեպքում, անկախ Հայաստանի Հանրապետության կարգավիճակից, տեղում օգտագործվել և տեղում շահույթներ է գեներացնել: Ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, այս «Խաղաղության խաչմերուկ» անվան տակ նրանք պատկերացնում են Հայաստանի Հանրապետությունն իրենց տարածք: Այս ամեն ինչի տակ դրված է տնտեսական սովորական հաշվարկ: Այսինքն, հաշվարկում են, թե որքան կլինեն պատերազմի ծախսերն ամբողջությամբ կամ իրենց հետաքրքրող հատվածը գրավելու համար, և «փափուկ ուժի» ծախսերն են հաշվում: Տեսնում են, որ «փափուկ ուժով» ձեռք բերելը տնտեսապես շատ ավելի ձեռնտու է և էֆեկտիվ, գնում են դրա հետևից:

Ի՞նչ են անում «փափուկ ուժով»: Նախ՝ Ադրբեջանը հայտարարում է, որ երեք հարյուր հազար ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստանի Հանրապետություն վերաբնակեցման, իսկ դա ահռելի, նույնիսկ կրիտիկական զանգվածը գերազանցող թիվ է: Այդ երեք հարյուր հազարի համար իրենք այստեղ սկսում են իրենց ներդրումները: Դրա վառ օրինակ-ապացույցն ու հիմնավորումն է Հայաստանի Հանրապետությունում ոստիկանական գվարդիա ստեղծելը: Երբ ֆրասիական զրահատեխնիկա էին բերում Հայաստանի Հանրապետություն, գովազդում էին, թե իբր դա սահմանային անվտանգության կամ բանակին ծառայող զինտեխնիկա է, բայց դա ընդամենը ներքին խժդժությունները զսպող, ներքին ուժ ստեղծելու համար զինտեխնիկա է:

Դրան գումարած՝ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են այս վերաբնակեցման ժամանակահատվածում նաև միջազգային խաղաղարար առաքելություն, ինչը նշանակում է թուրքական զորքերի կամ թուրքական ոստիկանական ուժերի ներկայություն Հայաստանի Հանրապետությունում: Այս պարագայում և այդպիսի վերադասավորումների դեպքում անհնար է լինելու Հայաստանում, բացի թուրք-ադրբեջանական տանդեմից, այլ ներդրումների ներգրավումը: Սա ուղղակի անհնար է, ոչ թե կասկածի տակ է, այլ ուղղակի բացառում ենք: Զուգահեռաբար Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով «Արևմտյան Ադրբեջան» կեղծ անվանումով քարտեզներ է հրապարակում, լրատվամիջոցներ ու ֆակուլտետներ ստեղծում: Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Իսկ ե՞րբ է Հայաստանի տնտեսությունը զգալու կապիտալի արտահոսքը: «Արդեն իսկ զգում ենք, դա պարզ կդառնա, երբ շփվեք որոշակի բիզնես շրջանակների հետ: Հունվարից այս կողմ պարտքերի հավաքագրումը դարձել է լուրջ խնդիր: Վերջերս նույնիսկ օրենսդրական փոփոխություն կատարեցին, իհարկե, դրանք դեռևս փուլային համակարգով են ներդրվում: Սա վերաբերում է «Առևտրի և ծառայությունների մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություն կատարելուն: Չորս մասնաճյուղ և միլիարդը գերազանցող շրջանառություն ունեցող սուպերմարկետները երեսնօրյա ժամկետում պետք է վճարեն իրենց մատակարարներին պարենային ապրանքների, վաթսունօրյա ժամկետում՝ ոչ պարենային ապրանքների համար: Խայտառակ վիճակ է:

2024 թ. հինգերորդ ամիսն է սկսվել, բիզնեսում անպատկերացնելի իրավիճակ է, անընդհատ խնդիրներ ու խնդիրներ են: Սա իրեն արդեն զգալ է տալիս: Սա շուտով կազդի նաև աշխատող խավի վրա, այսինքն՝ աշխատավարձերի ուշացումներ և կրճատումներ կլինեն, այդ ժամանակ բոլորը համատարած կզգան բացասական հետևանքները: Բիզնեսն արդեն զգում է բացասական հետևանքները, աշխատող հատվածը կզգա մի քանի ամսից»,- նշում է մեր զրուցակիցը: Տնտեսության համար կարևոր ենթաճյուղերում տնտեսական ցուցանիշները շարունակում են անկում գրանցել: «Գյուղատնտեսության ոլորտը մի քանի տարի շարունակ անկում է գրանցում, սահմանային այսպիսի իրավիճակն էլ ավելի է խորացնելու այդ անկման արագացումը՝ կապված խոտհարքների, արոտավայրերի, մշակվող հողատարածքների և անասնապահության հետ: Աստված մի արասցե, եթե հասանք «անկլավների» հանձնմանը, գյուղատնտեսության վրա դա շատ վատ ազդեցություն կունենա:

Վերջին մի քանի ամսին անկում է գրանցում սննդի արդյունաբերությունը, որն ուղիղ կապված է գյուղատնտեսության հետ: Ծխախոտի արդյունաբերությունը նվազում է գրանցում, խմիչքների արդյունաբերության ոլորտում փետրվարին հրապարակված տվյալներով որոշակի դրական ցուցանիշ կար, աճել էր, բայց վերջին ամիսներին նույնիսկ խմիչքի արտադրությունն է անկում գրանցում: Դեղագործության ոլորտը, որը Հայաստանի Հանրապետության լրջագույն պոտենցիալներից է հանդիսանում իր թեթևությամբ, ծավալի առումով և այլն, երկնիշ թվերով անկում է գրանցում, մինչդեռ կարող ենք այստեղ աշխարհում առաջին արտահանողներից մեկը լինել: Քիմիական արդյունաբերությունը անկում է գրանցում: Այս պահին տնտեսական այս «աճը», որը նաև վտանգավոր աճ է, բացառապես ապահովում ենք արտաքին առևտրի շրջանակներում՝ դեռևս պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և որոշակի տուրիստական ներհոսքերի հաշվին ծառայությունների ոլորտում՝ հյուրանոցային, ռեստորանասրճարանային ծառայություններ և այլն:

Այնպես որ, կարողանում ենք դեռևս աճ գրանցել»: Պետական գերատեսչությունները, սակայն, թերևս կհակադարձեն, որ տնտեսության տարբեր ճյուղերում հաջողություններ գրանցելու, տեղական արտադրությունը շահագրգռելու համար նախագծեր ու պիլոտային ծրագրեր են իրականացնում: Կարելի՞ է խոսել դրանց արդյունավետության մասին: «Անկման ցուցանիշները ապացուցում են նրանց ծրագրերի անարդյունավետությունը: Իրականացվող ծրագրերը որևէ կերպ հաշվարկված չեն: Ասեք, թե ովքեր են հաշվարկողները՝ ասեմ, դրանք ճիշտ են, թե ոչ: Էկոնոմիկայի նախարարությունը շարունակաբար ցույց է տալիս դրա հաշվարկները, բայց դեռևս չենք ունեցել նախարարության այնպիսի հաշվարկող, որ կարողանանք վստահ լինել՝ նրանք կարող են արդյունավետ ծրագիր ներդնել»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 252 անգամ
Լրահոս
Քննչական կոմիտեն կար ու ձևո՞վ է զբաղված․․․ (video) Սամվել Բաբայան, ավելի լավ է՝ «հող ուտես» (video) Սրբազան շարժմանը շրջանից միացած մի կին ֆանտաստիկ բան ասաց․․․ քաղաքացի (video) Բագրատ Սրբազանին չհանդիպելու հրահա՞նգ եք ստացել․ հարց ՄԻՊ-ին (video) Ինչո՞ւ Հայաստանում տեղի չունեցավ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում (video) «Դոկտոր մահ»-ը հիմա էլ հարձակվել է եկեղեցու վրա․․․ այ «սատանի՛ստ», քեզ ի՞նչ ասեմ․ Ավետիսյան (video) Կտեսնե՛ք՝ կվիճեմ ու կապացուցեմ․ Սուրեն Պետրոսյան (video) Ճամբարակից Երևան եկած աշակերտները նկարվեցին Բագրատ Սրբազանի հետ (video) Ոստիկանները մարդու գլուխ են ջարդում, ու՞ր է ՄԻՊ-ը․ Գառնիկ Դանիելյան (video) Գուրգեն Արսենյանի հետ խոսելիս հունից դուրս եկան (video) Կրա՞կն ընկանք, որ ԼԳԲՏ համայնքից չենք․ լարված զրույց ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց (video) Սուրեն Պետրոսյանը պատասխանում է նիկոլական ստերին (video) Դրանք «մարդասպան են»․ ես Նիկոլին ո՛չ մարդ եմ համարում, ո՛չ էլ․․․ քաղաքացի (video) Շարժումը չի կարող մարել քանի կա ու կլինի մեր հայ Առաքելական եկեղեցին․ Բաբայան Աննան ու Նիկոլը դիմում են ծայրահեղ քայլերի․․․ (video) Բագրատ Սրբազանի` Գյումրվա հանրահավաքը «վարկաբեկողները»․ Գագիկ Համբարյան Ես պատրաստ եմ Աննա Հակոբյանի համար ասմունքել․ Հովհաննես Շահինյան (video) «Միայն մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ կարող են նույնականացնել Ադրբեջանի պահանջը Հայաստանին՝ ճանաչել Խոջալուի «ցեղասպանությունը». Լևոն Զուրաբյանը՝ Արարատ Միրզոյանին ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող անձին ավելի քիչ եմ հարգում, քան ամենավերջին «բերետին». Ռուբեն Մելիքյան Սրանց նոր տականքությունը․ ակցիաներին մասնակցող արցախացիներին ստիպում են վարձով տներից հանել (video) Քաղաքացին բարձր ձայներ է արձակել, արջը փախել է, սակայն նա չի նկատել երկրորդ արջին, որն էլ հարձակվել է․ նոր մանրամասներ Ինչո՞ւ ՄԻՊ–ն այսօր չընդունեց Բագրատ Սրբազանին (video) Բագրատ Սրբազանը տվել է այս շարժման հաղթական բանաձևը․ պատմաբան (video) ԱԳՆ-ի դիմացից բերման ենթարկված քաղաքացին, ազատ արձակվելու օրը կրկին բերման է ենթարկվել՝ այլ հիմքով Հովհաննես Ազոյանն ո՞վ է, Հռիփսիմե, գնա բերանդ լվա․ սատանաների անունը մի տվեք. Բագրատ Սրբազանը՝ լրագրողին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am