Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան

Սկսված պրոցեսը, շարժումը պետության Էքզիստենցիալ խնդիր է լուծում, պետության լինել- չլինելու հարցն է լուծում, դրանից հետո, թե ով՝ ինչ կպահանջի, էական չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն՝ անդրադառնալով Բագրատ սրբազանի առաջնորդած երթին դեպի Երևան։

Դիտարկմանը, թե հստակ իշխանափոխության կամ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չի հնչում, ինչը իշխանությունների համար ընկալելի չէ։ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե չեն հասկանում ինչ պահանջ ունեն և ինչ են առաջարկում երթի մասնակիցները՝ Քոչարյանը պատասխանեց. «Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, էդ որ մինչև հիմա հնչում էր այդ հրաժարականի պահանջը՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել։ Երբ Փաշինյանը սկսեց քայլել Գյումրիից, այն ժամանակ էլ ոչ մեկի համար հասկանալի չէր, որ Փաշինյանը իշխանության է ուզում գալ, Փաշինյանը չէր ասում, որ ու գալիս էր վարչապետ դառնալու, Փաշինյանն ասում էր «Մերժիր Սերժին»։ Եւ միայն հետո, երբ բանը բանից անցել էր՝ ասեց, կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետը կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Փաստեր կան չէ»,- արձանագրեց քաղտեխնոլոգը։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի մեկ այլ պնդմանը, թե իրենց արածն են նորից փորձում կրկնել, նա հարցրեց՝ իսկ ՔՊ-ն ո՞ւմ էր կրկնել։

«Իրենց անունը Ջին Շա՞րփ է արդեն, հենց հիմա էլ այդ տեխնոլոգիաները կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում։ Ես կարծում եմ, որ առայժմ ամեն բան շատ լավ է ընթանում, այս պահին արվում է առավելագույնը»,- նշել է նա։

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ձեւավորվել է ընդդիմանալու իշխանությունների նախաձեռնած ապօրինի սահմանազատմանը։ Մայիսի 4-ին Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ որոշվել է տեղափոխվել Երեւան, քանի որ հարցերի պատասխանները գտնվում են Երեւանում եւ նույն օրը մեկնարկեց քայլերթը։ Անցած երեք օրերին տարբեր մտավորականներ, ստեղծագործողներ, ազատամարտիկներ, եւ, ընդհանրապես, երկրի ճակատագրով մտահոգ մարդիկ իրենց համերաշխությունն են հայտնել քայլերթին, որի մասնակիցները Երեւանում կլինեն մայիսի 9-ին։

դիտվել է 1325 անգամ
Լրահոս
«Իր բոլոր աշակերտները լացելով պետական քննություն են հանձնել»․ Երաժշտական դպրոցի տնօրենը՝ ջրահեղձ եղած աղջկա մասին Ամենասարսափելի բանն է, որ այսօր տեղի է ունենում մեր կյանքում․ խոսելու եմ դրա մասին․ Բագրատ Սրբազան (video) Կիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. Սրբազան ՄԻՊ-ը «չկարողացավ դուրս գալ Բագրատ Սրբազանի հարցերի տակից» (video) Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Գնել Սանոսյանի մոր առանձնատուն կառուցելու փաստով․ «Հետք» Դատախազի ընկերուհի ՄԻՊ-ը ո՞նց կարող է քաղաքացիների իրավունքները պաշտպանել․ Էդգար Ղազարյան (video) Վահագն Խաչատուրյանը ուրախ-զվարթ բաներ էր ասում այս վարչապետի հասցեին, ձեռք էին առնում. Սրբազան Հովհաննես Ազոյանն ո՞վ ա … վայ, լավ էլի, նման անուններ մի’ տվեք․ Սրբազանը՝ լրագրողին (video) Այս շարժումը ձեր «տապանաքարերի վրա գրելու է մահվան թվերը»․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Հենց երեկ ԱԱԾ-ն «վառեց Նիկոլին»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանը Սրբազանին (video) Բագրատ Սրբազանը մանրամասներ է հայտնում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից (video) «Ով դեմ է Հայաստանում ընդերքի շահագործմանը, ուզում է մեր պետությանը լրջագույն վնաս տալ» ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի ներկայացուցիչ (տեսանյութ) Ու՞ր եք դուք․․․ Էլինար Վարդանյանը «մերկացնում է» ՄԻՊ Անահիտ Մանասյանին (video) Մոլեռանդ նիկոլական Թաթուլ Ասիլյանը «պայթեց» (video) Ինչպես են ՔՊ-ականները նորից փորձում ստերով կերակրել (video) Մեզ «պիղծ, թուրք եք ասում»․ լարված զրույց Արծվիկ Մինասյանի ու Արարատ Միրզոյանի միջև (video) Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից կաշառք ստանալու մեջ Նիկոլի Սասուն Խաչատրյանը չկարողացավ «դուրս գալ Սերժ Սարգսյանի գործի տակից» (video) ՄԻՊ-ը խուսափում է Բագրատ սրբազանի հետ բաց հանդիպումից Սրբազանը խոսում է իր «թիկունքի» մասին (video) Եթե դա «ստատուս-քվոն է», որ կար 2019-ին՝ դուք պատրա՞ստ եք դա անել 4000 զոհի գնով. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը Հինգ տարի անց Ագրարայինի Ապարանի քոլեջը չի կառուցվել Տները քանդում են․ կիրանցեցին սարսափելի մանրամասներ է հայտնում հենց հիմա Կիրանցում տիրող իրավիճակից (video) Ես գնահատանքս եմ հայտնում ԱԱԾ-ին, որ արեցին դա. Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am