Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կառույցները՝ «Amnesty International»-ը և «Freedom House»-ը, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարությունն իրենց վերջին զեկույցներում արձանագրեցին, որ Հայաստանում ժողովրդավարության հետընթաց է գրանցվել։ Ընդ որում, այդ զեկույցներում, ի թիվս այլ խայտառակությունների, խոսվում էր ոստիկանական բռնությունների ու խոշտանգումների մասին։ Բայց, ինչպես այս կարճ ժամանակը ցույց տվեց, գնահատականները շատ մեղմ էին, իսկ ոստիկանությունը գնալով «կատարելագործվում» է: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կարող են լինել հաջորդ զեկույցները, եթե լիարժեք օբյեկտիվ ու ամբողջական լինեն:

Հայաստանի օրվա իշխանությունները ոստիկանական ուժերը դարձրել են գործիք իրենց քաղաքական շահերը սպասարկելու, բողոք, դժգոհություն արտահայտող խաղաղ բնակչությանը, ընդդիմախոսներին ճնշելու համար։ Ընդ որում, ոստիկանության համար այլևս չկան «կարմիր գծեր», միակ «գիծը» երևի թե մնացել է Նիկոլ Փաշինյանին պահելը: Ի մասնավորի, բռնություններ են գործադրվում նաև լրագրողների նկատմամբ։ Բռնությունների ալիքի տակ կարող են հայտնվել նաև կանայք, ծերերը, երեխաները։

Վերջերս ոստիկանները «Կիրանցը զավթելու» գործողության շրջանակներում հարձակվեցին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա՝ նրանց ծեծելով ու քարշ տալով։ Վաղն այդ ոստիկանների մի զգալի հատվածը գուցե կասի, թե ստիպված հրաման է կատարում։ Բայց դա արդարացում չէ նման վայրագությունների, սեփական ժողովրդի նկատմամբ նման թշնամանքի համար: Բագրատ Սրբազանը հայտարարեց, թե այդ ոստիկանների խիղճը հիմա տանջում է։ Հնարավոր է: Սակայն առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ոստիկանության շարքերում կան ներկայացուցիչներ, որոնք արդարացնում են բռնաճնշումները։ Օրինակ՝ փոխոստիկանապետը բիրտ ուժի կիրառումն արդարացնելու նպատակով խրոխտ կերպով հայտարարում է, թե «շատ լավ ենք անում»։ Իսկ հետո, երբ «Եռաբլուրը գրավածները» նաև Կիրանցի ճանապարհը բացեցին, բերետավորները ողջագուրվում ու շնորհավորում էին իրար:

Բնական է, այս ամենն անարձագանք չմնաց հասարակական, քաղաքական կառույցների, իրենց դժգոհությունն արտահայտող քաղաքացիների կողմից: Օրինակ՝ ի աջակցություն տավուշցիների, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները ՀՀ ներքին գործերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին։ Նրանք հայտարարում էին, որ եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չմասնակցեն սահմանադրական կարգի դեմ գործողությունների ու չդառնան հանցակից և հանցագործ։

«Տավուշը հանուն հայրենիքի նախաձեռնությունը» քաղաքացիներին կոչ արեց հանրապետության տարբեր հատվածներում շարունակել անհնազանդության ակցիաները՝ ի աջակցություն Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների: Գյումրիում քաղաքացիները իրազեկման ակցիա իրականացրին՝ ի աջակցություն տավուշցիների: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանն, ապա «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նամակ հղեցին Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության դեսպաններին, ԵՄ առաքելության ղեկավարին, Հայաստանում ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գրասենյակներին՝ իրենց մտահոգությունը հայտնելով երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հանդուրժողականության հետ կապված։

Ավելին, ընդդիմադիր խմբակցությունները ՀՀ–ում ներկայացված դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին, որոնք մեր երկրում բարեփոխումների ծրագրեր են իրականացնում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ուղղությամբ, հրավիրեցին փակ հանդիպման։ Այսուամենայնիվ, իշխանությունները շարունակում են իրավապահ համակարգը քաղաքական գործիք դարձնելու իրենց պրակտիկան, իսկ իրավապահները դեռևս շարունակում են կատարել այդ հրամանները, հատկապես ոստիկանությունը, որն աչքի է ընկնում առանձնահատուկ դաժանությամբ: Փաստացի հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը իր միակ հենարան մնացած ոստիկանության միջոցով, պարգևավճարներ տալով, աշխատավարձերը բարձրացնելով, պատերազմ է վարում սեփական ժողովրդի դեմ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

դիտվել է 244 անգամ
Լրահոս
Գրոսսին հայտարարել է, որ Իրանը շարունակում է ավելացնել մինչև 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները 27-ամյա երիտասարդը տարիներ շարունակ «Telegram»-ի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ է զբաղվել Դանակահարություն Գրիբոյեդով գյուղում Վրաստանի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել հեղեղումներից տուժած Հայաստանի մարզերին Նպատակն օբյեկտիվությունը չէ, նպատակն ինձ ամեն գնով ինչ-որ բանում մեղադրելն է. Լևոն Քոչարյան Գոհ ենք դատարանի որոշումից. Ռուբեն Մելիքյան Ըստ փաստաբանի, օպեր-լիազորներն առանց ոստիկանական համազգեստի մասնակցում են հավաքներին և սադրում Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է. Փաստինֆո Հայաստանը հիմա վերածվել է մի մեծ «Հայկական ժամանակ» թերթի․ Քրիստինե Վարդանյան «Պուտինի թաքնված խաղը Հարավային Կովկասում»․ Ադրբեջանի վերելքը, Վրաստանի շեղումը և Ռուսաստանի ձգտումը դեպի Իրան և Մերձավոր Արևելք Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը շարունակում կատարել հակառուսական պատվերները՝ կարծես փորձելով սադրել Մոսկվային Որտեղ է Արգիշտի Քյարամյանը Այ «քնձխ» Էդմոն Մարուքյան, դու ո՞վ ես, որ պահանջներ դնես․ Սահակյանց (video) Դատախազությունում տվյալներ չեն հայտնաբերվել Բագրատ սրբազանի՝ Կրեմլի գործակալ լինելու մասին Իրականում ո՞ւմ շահերն է սպասարկում Սամվել Բաբայանը Բայրամովն ու Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը Փաշինյանի ճակատագրական ինտրիգը․ Սուրեն Սուրենյանց (video) Թեժ լեզվակռիվ Արծվիկ Մինասյանի և Արայիկ Հարությունյանի հարցուպատասխանի ժամանակ (video) Օպեր-լիազորները շարունակում են քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին․ փաստաբան Արա Դանիե՛լ, Էրդողանի տված փողերը լափի՛․ հերոսի հայր (video) Անահիտ Մնացականյանին ծննդյան 25-ամյակի առթիվ ծնողներն էին նվեր արել 8 կադրային փոփոխություն դատախազությունում Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ Ուրեմն թող այդ բոլոր զրպարտողներին պատասխանատվության ենթարկեն. Բագրատ Սրբազան Ձերբակալվածներից Արթուրը խոսելու ծոմ է պահում. 3 օր է լուռ է. Թովմասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am