Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am

Irakanum.am–ը գրում է․

«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տարեկան հաղորդումն էր ներկայացնում Ազգային ժողովին, որի ընթացքում ոչ ձեռնտու բոլոր հարցերի դեպքում թաքնվում էր ոչ քաղաքական կառույցի ղեկավարի դերի շղարշով, ինչը նրան երբևէ չի հաջողվելու, որովհետև նա միշտ ընկալվելու է որպես Փաշինյանի օգնական և Աննա Հակոբյանի ընկերուհի։

Ի թիվս նրա, որ պարզվեց պատերազմում պարտության թիվ մեկ պատճառներից մեկը պաշտոնյաների կանանց առևտուր անելն է որոշ քաղաքներում, ոչ թե, ասենք, գերագույն հրամանատարը, Վարդապետյանը նաև մեկ այլ ստախոսությամբ աչքի ընկավ։ Քանի որ, ակնհայտ է, իշխանական լրատվամիջոցի լրագրողի հետ միջադեպի գործով պատգամավորի օգնականը մեկ օր անց արդեն կալանավորված է, Աննա Վարդապետյանին, որպես երկակի ստանդարտներ կիրառող, հարցեր են տրվել համեմատության մեջ, որ իր թիկունքին նստած Հակոբ Արշակյանը հարվածել է լրագրող Փայլակ Ֆահրադյանին և դա որևէ ընթացք չի ունեցել։

Նախ, Աննա Վարդապետյանն այդ օրինակին պատասխանելիս շեշտել է, թե ինքը այդ ժամանակ համակարգում չէր, իբր, որ հիմա ինքն է, ոչ մի անօրինություն չկա, և ոչ ավել, ոչ պակաս, լրագրողին վերագրում է սադրիչ գործողություններ։ Փաշինյանին, ՔՊ-ականներին վերաբերող հարցերին, Տավուշում հող հանձնելուն Վարդապետյանը չի պատասխանում, թե իր լիազորությունը այս կամ այն կերպ է տարածվում այդ արարքի վրա, լրագրող Փայլակ Ֆահրադյանի ու ՔՊ-ական Հակոբ Արշակյանի դեպքում Աննա Վարդապետյանն ասել է․ «Ձեր կողմից նշված դեպքը, որքանով տեղեկացված եմ լրատվամիջոցից, նաև սադրիչ գործողություններ կային լրագրողի կողմից այն իմաստով, այն ինչ կադրից դուրս էր մնացել, թե ինչու է պարոն Արշակյանը նման կերպ արձագանքել։ Կարծում եմ՝ Դուք էլ եք տեղեկացված։ Այդ իրավիճակում արդեն լրագրողական գործունեություն չի, որովհետև, որովհետև հայհոյանքին ի պատասխան, պարոն Արշակյան, ներողություն եմ խնդրում, վարքագիծ է եղել և միջանձնային հարաբերություն է եղել»։

Հարգելի ընթերցողներ ուշադրություն։ Աննա Վարդապետյանը ստախոս է, որովհետև ոչ հայհոյանք է եղել, ոչ էլ կադրից դուրս մնացած սադրիչ գործողություն։ Փաստորեն Աննա Վարդապետյանը նաև զրպարտիչ է, թե ինչն է նրան ստիպել հանուն Հակոբ Արշակյանի այդպես դիմակազերծել իրեն, ժամանակը կամ ժամանակից շուտ ի հայտ եկած հանգամանքեր ցույց կտան։ Եվ, իհարկե, Աննա Վարդապետյանին տալու հարցեր են առաջանում։ Իսկ եթե իրավապահ համակարգում չէիք, ապա ինչպես եք տեղեկացել։

Ինչ կադրից դուրս մնացած գործողության մասին է խոսքը։ Եթե տեղյակ եք կադրից դուրս մնացած գործողության մասին կամ տեղեկացել եք իրավապահ համակարգ պաշտոնապես մուտք գործելուց հետո, ապա ուր է քրեական վարույթը նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով նախաձեռնված։ Սրանք ընդամենը մի քանի հարցեր են, որոնց համազգեսատավոր տիկինը պարտավոր է շատ հստակ պատասխանել, թե չէ ստացվում է Վարդապետյանը զբաղվում է միայն յուրայիններին դատախազության համակարգում աշխատանքի ընդունելուց, թանկարժեք գնումներ կատարելուց ու ներկայացումներ նայելուց, (սրանց կանդրադառնանք լրացուցիչ)իսկ ահա ԱԺ ամբիոնն օգտագործում է սուտ խոսելու և զրպարտելու համար»։

դիտվել է 588 անգամ
Լրահոս
Նիկոլը իր առջև դրել է հայ ինքնության խեղման, ազգի ֆունդամենտը քանդելու նպատակ. Աշոտյան Դանիե՛լ Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար. Բագրատ Սրբազան Թուրքերը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը (տեսանյութ) Առաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին. Բագրատ Սրբազան Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների բոլոր թեզերը մեկին մեկ համապատասխանում են Հայաստանի չիշխանությունների թեզերին Լարված իրավիճակ Գավառ-Վարդենիս ճանապարհին․ Ոստիկանները բռնությամբ փորձում են բացել ճանապարհը ԿԳՄՍ փոխնախարա՛ր, ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստը անվանես «դերյա» ու ականջին հայհոյես. Թաթոյան Իջևանում BMW-ն բախվել է կայանված 3 «VAZ» մակնիշի ավտոմեքենաներին Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ) ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ Այսպես մարդկանց ուղեղներն ատելությամբ են լցնում, այդ կինն էլ դրա տակ է մնացել. Բագրատ Սրբազան Զինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումը 3 ժամից ավելի է Սևանա լճում որոնվում է ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորը «Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը Սրբապիղծնե՛ր,խաչը պոկելով եկաք իշխանության, հիմա էլ խաչ եք պոկում, որ․․․ուսուցիչ (video) 5000-7000 դրամով հենասյուներ են վարձակալել և 300 հազար դրամով վաճառել Դուք ձեր ձեռքով էս երեխեքին քաղաքականացրեցիք․ Բագրատ Սրբազան (video) Նիկոլը իր հաջորդ ծնունդը կանցկացնի ԱԱԾ մեկուսարանում՝ նզովելով իր անիծյալ ծնունդը. Զաքարյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել «Մայր Հայաստան»-ի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին (video) «Հողատու Էդոյին» իր հարազատ լեզվով ասում եմ՝ «ս**տիր» եղիր, քո հարազատ Ադրբեջանում ծառայիր․Համբարյան (video) Դուք ձեր ձեռքով էս երեխեքին քաղաքականացրեցիք․ Բագրատ Սրբազան Ես ասել եմ, որ ինքը անշնորհք է և հավելել եմ անդաստիարակ բառը․ Թովմաս Առաքելյանը՝ փոխնախարարի մասին Տականքնե՛ր, վերջին պահին երեխաների համերգը չեղարկել են. Բագրատ Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am