Ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացվել

Հայ դատի համակարգում գործող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC) «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման ապահովման դիմում է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարություն և ֆինանսների նախարարություն՝ ընդդեմ ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների։ Թվով 7 դիմումները ներկայացվել են Երևանում գործող «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» հետ համատեղ աշխատանքի արդյունքում, ինչպես նաև մի շարք միջազգային կազմապերպությունների, այդ թվում, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի ներգրավմամբ։ Այս դիմումներն ուղղակի արձագանք են արցախյան պատերազմի ժամանակ ռազմական հանցագործություններին և մարդու իրավունքների ոտնահարումներին, որոնց գագաթնակետն Արցախի էթնիկ զտումն էր և բնիկ ժողովրդի բռնի տեղահանումը:

Անդրադառնալով այս գործերի ներկայացմանը՝ Հայկական իրավական կենտրոնի նախագահ Քեն Խաչիկյանը նկատել է․ «Հայկական իրավական կենտրոնը հանձնառու է պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար արդարադատության իրականացմանը։ «Մագնիցկու գլոբալ ակտի» շրջանակում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարուցմամբ՝ մենք նպատակ ունենք մեղավորներին պատասխանատվության ենթարկել իրենց գործողությունների համար և ապահովել արդարադատության իրականացումը»։

Հայկական իրավական կենտրոնը ԱՄՆ կառավարությանը կոչ է անում վճռական գործողություններ ձեռնարկել մարդու իրավունքների լուրջ խախտումների համար պատասխանատու անձանց դեմ՝ ներառյալ ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները: Կենտրոնն ընդգծել է՝ արցախահայության, Հայաստանի և ողջ հայության դեմ իրականացված վայրագությունները պահանջում են արագ և հաստատակամ արձագանք՝ արդարադատության ապահովման և ապագա վայրագությունների կանխման համար:

Հաշվի առնելով ամերիկյան օրենսդրությամբ նախատեսված՝ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման ընթացակարգերի բարդ բնույթը և իրավաքաղաքական համապատասխան գործընթացների ապահովման հրամայականը, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից անցնող ամիսների ընթացքում ձեռնարկվել են ԱՄՆ պետդեպարտամենտի վրա կոնգրեսական ճնշման ապահովմանն ուղղված գործողություններ, որոնք զուգորդվել են այս աշխատանքներում նաև ամերիկահայ համայնքի ներգրավմամբ և կոնգրեսականների հետ համայնքային աշխատանքով։

Այդ աշխատանքի առաջին արդյունքը հայտնի դարձավ արդեն նախորդ շաբաթ, երբ շուրջ 20 օրենսդիրների երկկուսակցական խումբը՝ Դինա Տիտուսի և Գուս Բիլիրակիսի առաջնորդությամբ, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ դրեց ադրբեջանցի նույն պաշտոնյաների դեմ թիրախային պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևի նախագիծ։

Առաջարկվող օրինագիծը Բայդենի վարչակազմին պարտավորեցնում է Ադրբեջանի հետ հարաբերությունների համապարփակ վերանայում իրականացնել, իսկ օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո 180 օրվա ընթացքում՝ պարզել, թե արդյոք օրինագծում թվարկված ադրբեջանցի պաշտոնյաները համապատասխանում են ԱՄՆ գործող օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցների չափանիշներին, այդ թվում՝ «Մագնիցսկու գլոբալ պատժամիջոցների» ակտին և հարակից այլ իրավակագրավորումներին:

Օրինագծում նշված ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների ցուցակը կազմել է Հայկական իրավական կենտրոնը՝ համագործակցելով «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» իր գործընկերների հետ, որոնք ստուգել են նշված անձանց մեղսակցությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ կատարելու գործում։

«Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» ակտը, որն ընդունվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից 2016թ․, ԱՄՆ կառավարությանը լիազորում է վիզային արգելքներ և ակտիվների սառեցում սահմանել օտարերկրյա պետական պաշտոնյաների և անհատների նկատմամբ, ովքեր պատասխանատու են խոշորամասշտաբ կոռուպցիայի կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:

Վաշինգտոնում տեղակայված Հայկական իրավական կենտրոնը շահույթ չհետապնդող, ոչ կառավարական կազմակերպություն է, որի առաքելությունն է արդարադատություն իրականացնել Հայոց ցեղասպանությունից ու դրա հետևանքներից բխող մարդու իրավունքների խախտումների համար, նպաստել հայկական պետականության անվտանգությունը:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Այլանդակ վերաբերմունք կա․ այս հարցը պիտի լուծենք․ Բագրատ Սրբազան (video) Աննան ֆռֆռալով Նիկոլին կտանի համապատասխան տեղը․ մանկավարժ (video) Փողոցում մարդկանց թիվը կապ չունի․ Նիկոլն ու իշխանությունը հեռացվում են․ Քենիայից ժամանած զինվորական (video) Ես դրանց ի՞նչ պատասխանեմ․ իրենք թող իրենց յուղով տապակվեն․Սրբազանը՝ Նիկոլի ու ՔՊ-ականների մասին (video) Գերիների վերադարձը տեղի չի ունենա, եթե․․․ Բագրատ Սրբազան (video) Բագրատ սրբազանը խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևորության մասին (video) Մասիսում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ Գազաբենզալցակայանի պայթյունից տուժած 6 անձանց առողջական վիճակը Ալեն Սիմոնյանն ո՞վ է, իսկ ակվարիումում ձկները լավ են լողում․ Բագրատ Սրբազան (video) Կառավարությունը ոչ կոմպետենտ է, չկարողացան կանխարգելել, որ այդ աստիճանի աղետ տեղի չունենա․ Բագրատ Սրբազան Կառավարությունը վեկտորի փոփոխության խնդիր չունի, պարզապես տարերային, աջ ու ձախ, իրադարձային հարաբերություններ են․ Բագրատ Սրբազան «Մալիբու» այգում դանակահարել են 21-ամյա տղամարդուն. հայտնաբերվել են արնանման հետքեր Մեր խնդիրն է՝ իրական բանակցությունների հասնել, ԵԱՀԿ ներկայությունը կարևոր է․ Սրբազան Ալենը հույս ունի՝ մինչև 2026-ը մնալու՞ ա, ես խիստ կասկածում եմ․ Միհրան Մախսուդյան (video) ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը կայցելի Հայաստան Փաշինյանի հեծանիվ քշելը ցույց է տալիս, որ վախենում է հանրությունից. Ստեփան Դանիելյան Փաշինյանը՝ հայկական «կոմունիկացիոն տուպիկի» ճարտարապետ Ալենը մոռացել է, թե ժողովրդի ուժ ինչ է նշանակում․ Սուրեն Պետրոսյան (video) Ստեփանավանում «BMW X5»-ը բախվել է կայանած «BMW E46»-ին․ հոսպիտալացվել է երեք մարդ, այդ թվում՝ երեխա Այսօր բանակցություններ գոյություն չունեն, Ադրբեջանը խոսում է սպառնալիքի և պարտադրանքի լեզվով, մեր խնդիրն է՝ բանակցությունները դարձնել իրական և բազմակողմանի․ Բագրատ Սրբազան Շատ բնական է, որ այս փուլում այդ հարաբերությունների, կարելի է ասել, չգոյության պայմաններում ենք գտնվում Քաղաքացին ցանկացել է նետվել Հաղթանակի կամրջից Բագրատ Սրբազանն ասուլիս է տվել միջազգային լրատվամիջոցներին Ալիևին զգուշացնում եմ՝ Հայաստանում քո ծառան շուտով հեռանալու է․ Բագրատ Սրբազան (video) 25 տարվա աշխատանքս գետը տարավ. Ալավերդիում մարդիկ դեռ ուշքի չեն գալի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am