Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ ու մասնագիտություն․ ԳԹԿ-ն հորդորում է ակտիվ լինել

Ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը սկսվել է, սակայն դիմորդների շրջանում ակտիվություն չի նկատվում։ Հատկապես այն դիմորդների, որոնք այս տարվա հունվար-փետրվար ամիսներին առաջին փուլով քննություն են հանձնել, իրենց գնահատականներից գոհ են և 2-րդ փուլին չեն ցանկանում մասնակցել։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին քննություն հանձնել է 8 հազարից ավելի շրջանավարտ, սակայն նրանցից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել, չի նշել ոչ բուհ, ոչ մասնագիտություն։


«Առաջին փուլում դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու։ 2-րդ փուլում արդեն բոլոր նրանք, որոնք հունվար- փետրվարին մասնակցել են քննություններին, պարտադիր պետք է հայտագրվեն dimord.am կայքէջում՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը։ Եթե դիմորդը դա չանի, ապա մրցույթից դուրս կմնա»,-ասաց Կարո Նասիբյանը։

Գնահատման և թեստավորման կենտրոնում արդեն անհանգստանում են այս պասիվությունից։ Դա բացատրում են այն հանգամանքով, որ կամ հետևում են դիմումների շարժին ու հարմար պահի են սպասում, կամ ամբողջական չեն ընկալում ընթացակարգը։ Քանի որ դիմորդները չեն նշել բուհը, մասնագիտությունը, ապա չեն կարողանա մասնակցել ընդունելության մրցույթին։ Մինչև մայիսի 10-ը պարտադիր բոլոր դիմորդները պետք է հայտագրվեն dimord.am կայքում՝ նախապես ձեռք բերելով ԳԹԿ անձնական համարը։ Դիմորդն այն ստանում է կամ իր դպրոցից կամ ԳԹԿ-ի կողմից առանձնացված դպրոցներից որևէ մեկից։ Անհրաժեշտ է նաև լուսանկար, անձը հաստատող փաստաթուղթ, միասնական և կենտրոնացված քննությունների մասնակցության վճարի անդորրագիր։

Այս տարի ևս մեկ քննություն անցկացվելու է Տավուշի մարզի շրջանավարտների համար։ Տավուշի մարզի դպրոցներում 2021 թվականից նոր կրթական չափորոշիչներ են կիրառվում։ Այդ իսկ պատճառով, նշված 2 փուլից բացի, ևս մեկ քննության հնարավորություն է տրվելու՝ հիմքում դնելով նոր չափորոշիչները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի խոսքով, որ քննության արդյունքները բարձր լինեն, այդ գնահատականներն էլ ընդունելության մրցույթի ժամանակ հաշվի կառնվեն։

«3-րդ փուլում Տավուշի շրջանավարտների համար քննությունների բովանդակությունը համապատասխանեցված է լինելու նոր չափորոշիչներին։ Սա դիմորդների համար հնարավորություն է ևս մեկ անգամ ընտրած առարկաներով քննություն հանձնելու։ Պետության համար հնարավորություն է գործնականում գնահատելու նոր չափորոշիչների արդյունքները և տեսնել որքանով են կարողացել յուրացնել»,-ասաց Թամարա Սարգսյանը։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ սկիզբ են դնում նոր բարեփոխումների։ Կրթության զարգացման 2020-2030 ծրագրով սահմանված է, որ վերանայվեն բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության մեխանիզմները։

«2026 թվականին կարող ենք ընդունելության նոր ձևաչափ ունենալ։ Փոփոխությունները տարբեր են լինելու։ Նախ «Հայոց լեզու» առարկայի քննությունը դառնալու է պարտադիր։ Հայաստանի յուրաքանչյուր շրջանավարտ, ավարտելով դպրոցը և ցանկանալով ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն պարտադիր պետք է ունենա հայոց լեզվի արտաքին գնահատման վկայական»,-ասաց Լուսինե Գրիգորյանը։

Դրանից բացի, ավագ դպրոցներին հնարավորություն է տրվելու ներմուծել կրեդիտային համակարգը, որը կարող է նաև լրացուցիչ պայման լինել բուհ ընդունվելու ժամանակ։ Ընդունելության ամբողջ գործառույթներն էլ վերապահվելու են բուհերին։

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Միջանցքի վերահսկում․ ինչի՞ է ձգտում ԱՄՆ-ն Վրաստանում Կարապետ Պողոսյանն ապօրինաբար է կալանավորվել․ շատ հանգամանքներ հաշվի չեն առնվել․ Անգին Մալխասյան Լոռու մարզում բախվել են «Opel»-ն ու «Ucom»-ի վիլիսը. վիրավորներից մեկը անչափահաս է Ի՞նչ անուն տալ հայաստանյան ոստիկանապետության նոր նախաձեռնությանը. ահազանգ ՔՊ-ն Գրիգոր Մինասյանին շրջապատել է կենդանի «ժուչոկներով». թիրախում փոխնախարարներն են Սևեռուն հայացքի առեղծվածը. անեկդոտային վարկած Բեռնատարը հայտնվել է Հրազդան գետում. ջրասուզակը դուրս է բերել կնոջ և աղջիկ երեխայի մարմին. վարորդին փնտրում են Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը մասնակցելու է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման կազմակերպած հանրահավաքին Այն կուսակցական համակարգը, որն այսօր գոյություն ունի, անդառնալի փոփոխության պետք է ենթարկվի. քաղաքագետ Դանիայի վարչապետը ապաքինվում է Կոպենհագենում հարձակման ժամանակ ստացած վնասվածքից Դեպի Հանրապետության հրապարակ` հանրահավաքի երթը կմեկնարկվի երեք ուղղություններով Ստեփանավանում 25–ամյա վարորդը «BMW»-ով բախվել է կայանված «BMW»-ին. կան վիրավորներ Հայաստանում առաջնային խնդիրը ոչ թե «լավ ապրելն» է, այլ անվտանգությունը. Վարդան Ոսկանյան «ԶԻԼ»-ը Արամուս գյուղում 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակում Պետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է Սարսափելի է, ահավոր է Սրանց փորացավը մեկն է՝ ցույց տալ, որ տեսեք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, երբ փոխվեց երկրի ղեկավարը, նույնը կլինի նաեւ Հայաստանում․ Խաչատրյան Իրանը պառակտում է ԱՄՆ-ն ու Եվրոպան միջուկային դոսեի շուրջ Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու դռները մի քանի տարի է՝ փակ են Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության նախագահը լքել է պաշտոնը Ապավինած Աստծուն մենք արել ենք այն, ինչ դեռ երեկ անհնար էր թվում․ մեր կյանքի սրբագրման նոր էջը պիտի բացվի․ Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին Եթե այսպես շարունակվի, Լոռին նույնպես կդառնա սահմանապահ. Բագրատ Սրբազան Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ Սահմանային փոփոխություններից հետո Խնածախի արժեքավոր խաչքարերը հայտնվել են սահմանից 400-960 մ-ի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am