Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հետաձգվեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատալսումները։

Դատական նիստի մեկնարկին նախագահողը հայտնեց, որ մեղադրյալ Մարթա Սիմոնյանի պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել, համաձայն որի՝ Սիմոնյանը չի կարող ներկայանալ նիստին, ըստ այդմ, նիստը հետաձգվեց։ Մինչ Արմեն Աշոտյանին ոստիկանության ծառայողները կուղեկցեին նիստերի դահլիճից դուրս՝ լրագրողները մի քանի հարց ուղղեցին՝ Կիրանցում տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցն իր նպատակին հասնի։ եթե Երևանում փոփոխություններ չլինեն, մնացած բոլոր պայքարները շատ գովելի են, բայց վերջնական արդյունքի բերող չեն»,- նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ ինքն ազատության մեջ լինելու դեպքում կգտնվեր Տավուշում, բայց խնդիրը Երևանում է լուծվում։

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի տարեկան հաղորդմանը, ապա Աշոտյանը հայտնեց, որ իր վերաբերյալ զրպարտություն և կեղծիք է տեղ գտել, իր փաստաբանները պահանջել են հերքում՝ զրպարտության համար։
«Հուսով եմ՝ տիկին դատախազը սեփական օրինակով ցույց կտա, որ օրենքը գոնե ձևական առումով հարգում է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Ծայրը ծայրին հազիվ հասցնող քայլիստների բարեկամները շատ են հարստացել վերջին 3֊4 տարում․ Գագիկ Համբարյան Շրջիկ երաժիշտներին չեն թույլատրի Երևանի կենտրոնական հատվածներում նվագել Հայ սահմանապահ զինվորը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել է ականի պայթյունից․ Ոսկան Սարգսյան Ընդամենը մի քանի քայլ է պակաս կարևոր հաղթանակից․ Սուրեն Պետրոսյանը՝ Սոթքում (video) Արսեն Թորոսյանի մոտ ինչ-որ խնդիր կա մարմինը կառավարող օրգանի և անսանձելի լեզվի միջև. Տեր Գաբրիել քահան Վարդանյան Հուզիչ տեսարան․ Հայաստանի սահմանագլխին երգում ենք ՀՀ օրհներգը (video) Սևազգեստ մայրերը կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում Ես թքա՛ծ ունեմ դրանց վրա․ մեր գյուղը, որ չկա՛, մենք ու՞մ ենք պետք․ իջևանցի (video) «Խոպանչի» մարզպետին ուղարկելու ենք իր գործերին․ Գառնիկ Դանիելյանը՝ Սոթքում (video) Երեքն էլ պետության ղեկավար են նշանակվել ու բերել գրեթե նույն արդյունքները․ վերլուծական Փաստաբաններին անասելի հարկերով ծանրաբեռնելը դիտում են սոսկ պարգևավճարի աղբյուր, և թքած թե համակարգային ասպեկտով դա ինչ հետևանքների կհանգեցնի․ Դանիելյան Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ ՄԱԿ-ը պետք է չեղարկի Ադրբեջանի՝ որպես COP29 հյուրընկալող երկիր ճանաչելու որոշումը. Լեմկինի ինստիտուտ Մի ժամ հետո ստեղ էլ ապագա կա՛, բայց ի՞նչ ապագա՛․ Սոթքի բնակիչ (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը Սրբազանի գլխավորությամբ շարժումը եզակի երևույթ է մեր երկրի վերջին տարիների քաղաքական կյանքում. Դավիթ Անանյան Սրբազանի անեկդոտը Փաշինյանի մասին (video) Ես պաշտոնապես հերքում եմ դրանց ասածը․ ադրբեջանցիներն այդկերպ հետ չե՛ն քաշվելու․ Հակոբ Ավետյան (video) 8-ամյա երեխան «գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը մեկնելու է Ադրբեջան. Շաիրօղլու Փաշինյանին հասցրել ենք խուճապային վիճակի․ լուծելու ենք հարցը․ Գառնիկ Դանիելյան (video) Արդեն 3 oր է գտնվում ենք ինֆեկցիոնում. ոչ բժիշկ ենք կարողանում գտնել, ոչ բուժքույր. ահազանգ Վայքի զինկոմի տեղակալը վթարի է ենթարկվել. կա վիրավոր Հունիսի 9-ից տրվելու է գործն ավարտին հասցնելու՝ Շարժման վերջնական փուլի մեկնարկը. Քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am