Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա

«Փաստ» օրաթերթը գրում է.


Մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը «Նոր ուժ» անունով կուսակցություն է հիմնում: Եվ ահա, ինչպես նախատեսված էր, երեկ կայացել է այդ կուսակցության հիմնադիր համագումարը, որը գրեթե միաձայն կուսակցության նախագահ ընտրեց Հայկ Մարությանին: Վերջինս նշել է, թե իրենք չեն կարող ոչ մի բան չանել, ուղղակի նստել ու նայել, թե ինչպես է քանդվում մեր պետությունը: «Սա վերջը չէ: Մենք արթնացնելու ենք մեր ժողովրդին թմբիրից և առաջնորդելու ենք մեր ժողովրդին: Մենք բեկում ենք մտցնելու այս ամեն ինչի մեջ»,-ասաց Երևանի նախկին քաղաքապետը:

Ի դեպ, «Նոր ուժը» ևս գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այլևս անելիք չունի, պետք է հեռանան: Հայկ Մարությանն ասում է, թե այն իշխանությունը, որը խոսք է տվել Արցախի անկախության երաշխավորում ու խոստացել է՝ նշաձողի իջեցման պարագայում ապահովել արցախցիների անվտանգությունը, հետո հրաժարվել է անգամ Արցախ բառից, այդ իշխանությունն այլևս կորցրել է Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցերով զբաղվելու լեգիտիմությունը. «Այս իշխանությունները որևէ վստահություն չեն ներշնչում։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն»։

Ինչ վերաբերում է Տավուշում ծավալվող իրադարձություններին, ապա համագումարից հետո լրագրողների հետ կայացած հանդիպմանը Մարությանն ասաց. «Սա Տավուշով չի վերջանալու, Ադրբեջանը նոր պահանջներ է դնելու, այս իշխանությունն այլևս այդ լեգիտիմությունը չունի, որ զբաղվի Հայաստանի համար կարևոր հարցերով։ Մեր անելիքն այսօր այստեղ է, մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում է, մենք այս դահլիճում դնում ենք Տավուշի և ամբողջ սահմանամերձ գյուղերի խնդրի լուծման սկիզբը»:

Ի դեպ, հավելենք, որ «Նոր ուժ» կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն ունի: «Մենք համագործակցելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք այս ուղղվածությունն ունեն, բացի դրանից, մենք սահմաններ չենք դնելու համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք ազնվորեն միտված են երկրի զարգացմանը եւ չեն փորձում ուղղակի իրենց քաղաքական, կուսակցական շահերի համար երկրի ապագան խեղաթյուրել։ Ես եւ մեր թիմը աշխատել ենք երեք տարի, ապացուցել ենք դա, ցույց ենք տվել, որ հնարավոր է աշխատել մաքուր, ազնիվ, հնարավոր է արդյունք ունենալ։ Մեր ուժը ուզում է այդ արդյունքները ցույց տալ ամբողջ պետությունով»,ասաց Հայկ Մարությանը:

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Պարզվում է՝ շատ գործեր փուչիկ էին. ՔՊ-ականը՝ ՔԿ պետի տեղակալին (video) Գազալցակայանի տարածքում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներից երկուսն ունեն մարմնի մակերեսի 60 տոկոս և ավելի այրվածքներ՝ թոքերի ախտահարմամբ․ Հովհաննիսյան Այ այստեղից այնտեղից առանց հասկանալու ամեն ինչ «copy paste» անող «քառակուսի» մտածողներ. Կարեն Ճշմարիտյան Հայաստանում ԵՄ առաքելությունից ոչինչ չենք կարող սպասել` բացի տարածաշրջանի ապակայունացումից. Զախարովա Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին․ ՔՊ Վահագն Ալեքսանյանի ակնարկները (video) Եղանակն առաջիկա 5 օրերին Նիկոլը բացել է Ալիևի ախորժակը և մրցում է Զելենսկու հետ. Անդրանիկ Թևանյան Ո՞ր մի դատավորը կուզի Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի ձեռքը ընկնել․ Աննա Մկրտչյան Ուշագրավ փաստեր երեկվա պայթյունից. Ռոբերտ Հայրապետյան Գնել Սանոսյանը հայտարարում է, որ 200 000 դոլարանոց տունը եղբայրները կարող էին Մոսկվայում ասֆալտի գումարով հանգիստ առնեին Բաբայան Սամվելի նման վտանգավոր, «աբիժնիկ․ փողամոլ ծախու շուն» չկա՛․ Տիգրան Չոբանյան (video) Երեխшյի վшճшռք՝ Հանրապետական հիվանդանnցn՞ւմ․ մայրը պնդnւմ է՝ դnւստրը nղջ է. MediaHub Պայթյունից հետո տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռի արտահոսք՝ հրդեհի բռնկումով․ մանրամասներ Հենց դու՛ք եք մարդկանց դրդում, որ քայլերի դիմեն․ ակցիա Քննչական Կոմիտեի դիմաց (video) Քաղաքական դաշտը՝ պայքարի հանդիսատես Հայաստանի կեսն էլ որ տաք, Ալիևը խաղաղության պայմանագիր չի կնքելու․ Երվանդ Բոզոյան (video) Սրանք նա՛խ դագաղներ պարացրեցին, հետո ոսկորների վրա սկսեցին պարել․ Աննա Մկրտչյան (video) Մարիա Զախարովայի հերթական կոշտ գնահատականը․ Հայաստանում դրանք հակառուսական սպառնալիք են (video) Բժիշկները պայքարում են պայթյունից տուժած երկու քաղաքացու կյանքի համար․ մանրամասներ (video) Կիրանցեցիներին ասում են՝ ձեր տները չհանձնե՛ք, գլուխներներդ ջարդելու ենք․․․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլը չգիտի՝ իր հեծանիվի հետ ինչ կլինի․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (Չեխիա) (video) Լեզվակռիվ ԱԺ-ում․ «ԱԱԾ–ից հերքել են, որ գործակալ է»․․․ (video) Ողբերգական դեպք՝ Երևանում․ մահացած վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 ամսական երեխա Ակնհայտ է, որ իրեն հատուկ նենգ ոճով գործելով, Ադրբեջանի բռնապետը միայն մեծացնում է իր ախորժակը. Չալաբյան Սամվել Բաբայանին Փաշինյանը վճարում է, որ նա «հաչա»․ Գնդապետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am