«Խելքներդ գլուխնե՛րդ հավաքեք». ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններին (video)

Մենք եկել ենք այստեղ իրենց ժամանակ տալու. Եթե իրենցից մեկը կա, որ մտածում է, որ էս երեխեքի գործը պետք է փակի, գնա, չարաչար սխալվում է. մենք մինչեւ վերջ գնալու ենք: Այս մասին, այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց զինվորական կացարանի հրդեհից մահացած Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:

«Ուզեն-չուզեն, պետք է բացահայտեն: Իրենք չբացահայտեն, իրենցից հետո եկողը կբացահայտի: Ու ես իրանց հերը կանիծեմ մի ուրիշ ձեւով, որ իրենց իշխանության օրոք մենք երեխա տվեցինք, իրանք տարան, կերան։ Էնքան չկան իրանք, որ էդ գործը բացահայտեն զուտ ծնողի խղճի հանգստության համար։

Մինչև ամսի 10-ը ժամանակ ենք տալիս, որ կալանքի տակ վերցնեն ում որ պետք ա։ Ես անուններով կարող եմ ասել, բայց որոշ բաներ հաշվի առնելով՝ անուններով չեմ ասում:

Եթե ամսի 10-ի դատին մենք գնացինք ու իմացանք, որ քրեական հետապնդում չեն հարուցել տվյալ մարդկանց նկատմամբ, մեզ կմիանան նաև մնացած բոլոր ծնողներն ու հարազատները, ու, մեղմ ասած, անհարմարություն ենք ստեղծելու իրանց համար: Թող խելքները գլուխները հավաքեն: 15 երեխեքի սպանությունը անհայտ պայմաններում խաղ ու պար չի, որ փակեն, գնա»,-ասաց զինծառայողի հայրը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

դիտվել է 332 անգամ
Լրահոս
Իրանի խորհրդարանի ղեկավարն առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում Մեքենան ընկել է ձորակը, 43-ամյա վարորդը մահացել է Նիկոլ Փաշինյանին մեղադրանք- հարց տալու համար ձերբակալել են Ոսկեպարի լեգենդար հերոս Հրաչ Ալավերդյանի որդուն Կառավարության գաղտնի որոշմամբ վաճառքի է հանվել Գիտատեխնիական գրադարանի շենքը. 168.am Հոբարձի կարելի է գնալ Վարդաբլուր բնակավայրի այլընտրանքային ճանապարհով 77.761.545 ՀՀ դրամի չափով փողերի լվացման վարույթի նախաքննությունը, մեկ անձի մասով, ավարտվել է «Լազարյան ակումբը» պահանջում է ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերիներին Միջպետական ավտոճանապարհով երթևեկում են ադրբեջանցի զինյալների դեմ-դիմաց Իմացեք՝ դանդաղ, բայց կարեւորը վստահ քայլերով առաջ ենք գնում, հետքայլ չկա․ Մհեր Մելքոնյան․ «Հրապարակ» Ալիեւն Էրդողանին խանգարում է դիրքավորվել Անդրկովկասում Մեծ Բրիտանիայում հայտնում են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասին Սասուն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին. Ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք․ «Ազատության» Երևանում բախվել է 3 մեքենա․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Սպասվում է գեոմագնիսական փոթորիկ Գրոսսին հայտարարել է, որ Իրանը շարունակում է ավելացնել մինչև 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները 27-ամյա երիտասարդը տարիներ շարունակ «Telegram»-ի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ է զբաղվել Դանակահարություն Գրիբոյեդով գյուղում Վրաստանի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել հեղեղումներից տուժած Հայաստանի մարզերին Նպատակն օբյեկտիվությունը չէ, նպատակն ինձ ամեն գնով ինչ-որ բանում մեղադրելն է. Լևոն Քոչարյան Գոհ ենք դատարանի որոշումից. Ռուբեն Մելիքյան Ըստ փաստաբանի, օպեր-լիազորներն առանց ոստիկանական համազգեստի մասնակցում են հավաքներին և սադրում Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է. Փաստինֆո Հայաստանը հիմա վերածվել է մի մեծ «Հայկական ժամանակ» թերթի․ Քրիստինե Վարդանյան «Պուտինի թաքնված խաղը Հարավային Կովկասում»․ Ադրբեջանի վերելքը, Վրաստանի շեղումը և Ռուսաստանի ձգտումը դեպի Իրան և Մերձավոր Արևելք Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը շարունակում կատարել հակառուսական պատվերները՝ կարծես փորձելով սադրել Մոսկվային
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am