Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը խոշտանգում է. փաստաբան

Այսօր՝ 2024թ. ապրիլի 30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում տեղի ունեցավ Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը, որը անցկացվեց դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանը քննում էր Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակին վերաբերող հարցեր։

Գագիկ Խաչատրյանը դատարան բերվեց շտապ օգնության բրիգադի ուղեցկությամբ․ դատական նիստի ընթացքում ցավերը սաստկացել են և բժիշկները պարբերաբար ներարկումներ են կատարել Գագիկ Խաչատրյանին:

Նիստի ավարտից հետո Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կրկին միջնորդել է դատարանին թույլատրել Գագիկ Խաչատրյանին բուժօգնություն ստանալ արտասահմանում:

«Մենք արդեն քանի ամիս է բարձրաձայնում ենք, անընդհատ նոր ապացույցներ, նոր բժշկական եզրակացություններ ներկայացնելով դատարանին հիմնավորում ենք մի պարզ իրողություն, որ Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ է ստանալ բուժօգնություն, որը հնարավոր չէ ստանալ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Դատախազն ու դատարանն ասում են՝ նույն բանը` նորից ապացուցեք, նախորդ եզրակացությունը չի հավաստում այսինչ փաստը, նոր եզրակացություն բերեք և այլն։ Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակով պայմանավորված անհապաղ միջոցի քննարկման հարցով նշել է կալանքից ազատելու և պատշաճ բուժօգնություն ապահովելու անհրաժեշտությունը։ Հիմա, երբ Գագիկ Խաչատրյանը կալանավորված չէ, սակայն զրկված է պատշաճ բուժօգնություն ստանալուց, ստացվում է ՄԻԵԴ որոշումը չի կատարվում, ստացվում է՝ պետությունը խոշտանգում է մարդուն»- նշել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

Փաստաբանը անդրադարձել է քրեական գործի մասին երեկ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հիշատակումներին:

«Այնպիսի տպավորություն է, որ դատախազությունը յոթ երգ գիտի, յոթն էլ Գագիկ Խաչատրյանի մասին է. դատախազին հարց են տալիս, թե ինչու է այսքան տարի կալանքի տակ պահվում Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, դատախազն ասում է՝ բա տեսեք, թե ինչքան է ձգվում Գագիկ Խաչատրյանի գործը։ Այստեղ մեկնաբանությունները ավելորդ են. եթե համեմատվում են անհամեմատելի քրեադատավարական գործընթացներ, ապա պարզ է, որ այստեղ իրավական խոսույթի հետ գործ չունենք»։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տրված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, և ըստ գործում առկա ապացույցների, երբևէ փորձ չեն կատարել թաքնվել քննությունից կամ խոչընդոտել քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը, 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում, քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման, որոշման հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։

 NEWS.am

դիտվել է 385 անգամ
Լրահոս
Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը շարունակում կատարել հակառուսական պատվերները՝ կարծես փորձելով սադրել Մոսկվային Որտեղ է Արգիշտի Քյարամյանը Այ «քնձխ» Էդմոն Մարուքյան, դու ո՞վ ես, որ պահանջներ դնես․ Սահակյանց (video) Դատախազությունում տվյալներ չեն հայտնաբերվել Բագրատ սրբազանի՝ Կրեմլի գործակալ լինելու մասին Իրականում ո՞ւմ շահերն է սպասարկում Սամվել Բաբայանը Բայրամովն ու Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը Փաշինյանի ճակատագրական ինտրիգը․ Սուրեն Սուրենյանց (video) Թեժ լեզվակռիվ Արծվիկ Մինասյանի և Արայիկ Հարությունյանի հարցուպատասխանի ժամանակ (video) Օպեր-լիազորները շարունակում են քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին․ փաստաբան Արա Դանիե՛լ, Էրդողանի տված փողերը լափի՛․ հերոսի հայր (video) Անահիտ Մնացականյանին ծննդյան 25-ամյակի առթիվ ծնողներն էին նվեր արել 8 կադրային փոփոխություն դատախազությունում Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ Ուրեմն թող այդ բոլոր զրպարտողներին պատասխանատվության ենթարկեն. Բագրատ Սրբազան Ձերբակալվածներից Արթուրը խոսելու ծոմ է պահում. 3 օր է լուռ է. Թովմասյան ՀԱՊԿ-ում դեռ հույս ունեն Բա ո՞ւր են Հայաստանի արբանյակի արած լուսանկարներն աղետի գոտուց. Կարեն Վրթանեսյան Սրբազանը Քննչականի դիմաց նոր պահանջ դրեց (video) Ի՞նչ խորհրդանիշ է Սրբազանի ձեռքի մատանու վրա (video) Ոստիկանության Երևանի վարչության պետը սուտ մատնություն արեց` Պետրոսյանը խմած է (video) Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է. Փաստինֆո Տիգրան Հակոբյա՛ն, դու ոտքից գլուխ հակահիգիենիկ ես․ Հարությունյան (video) Դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան․ ՔԿ-ն՝ Անահիտ Մնացականյանի մահվան մասին Աղետի գոտում պետության մասնակցությունն անբավարար է եղել, կենտրոնացված տարհանում չի կազմակերպվել Վրաստանի խորհրդարանի խոսնակը ստորագրեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am