Հիմա շատ բան է փոխվել, մեկ տարի առաջ եւ հիմա տարբերությունն զգալի է․ Մհեր Մելքոնյան

Hraparak.am-ի զրուցակիցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն է, ով այս օրերին ընդդեմ իշխանության ակցիաներ իրականացնող, Երևան-Գյումրի ճանապարհը փակող քաղաքացիների կողքին է։

-Պարոն Մելքոնյան, որքա՞ն են շարունակվելու եւ ի՞նչ են տալու այս ակցիաները, միայն ճանապարհ փակելով ցանկալի արդյունքի հասնելո՞ւ եք ։

-Ակցիաները չեն դադարելու, ճանապարհ փակելը շարունակական է լինելու, այլ ձևաչափեր ևս կընտրվեն, ու ես լիահույս եմ, որ հասնելու ենք մինչև ԱԺ ամբիոն եւ այս իշխանությանը վերջ ենք տալու հենց ԱԺ-ում։

- Բայց տեսնում ենք՝ իշխանությունն ինչ ուժ է կիրառում, ոստիկանությունն ինչպես է ճնշում քաղաքացիներին․․․․

-Դա միանշանակ սպասելի էր, ոստիկանությունն իրենց պաշտպանող միակ ուժն է, որ մնացել է, եւ ի սկզբանե էլ ոստիկանների միջոցով փորձել ու փորձում են շարժումը ճնշել, բերման են ենթարկում ակտիվիստներին, բայց չի հաջողելու, քանի որ ամեն մի բերման ենթարկած քաղաքացու փոխարեն ոտքի է ելնելու տասը։

-Իշխանության ներկայացուցիչները պարծենում են, թե ճանապարհ փակելը իրենց մեթոդն էր, եւ այսօրվա ընդդիմությունը օգտագործում է հենց իրենց գործիքակազմը։

-Ճանապարհ փակելն իրենց մենաշնորհը չէ, այո, 2018թ-ին իրենք այդկերպ եկան իշխանության, ու այսօր համարում են, թե սահմանադրական խախտումներ են տեղի ունենում, հաշվի չառնելով, որ 6 տարի է՝ մեր իրավունքներն ու սահմանադրությունը ոտնահարում են ։ Եթե այս իշխանությունը մնա, այլևս ոչինչ չենք ունենալու։

-Ի՞նչ եք կարծում, քաղաքացիների գիտակցության մեջ ինչ-որ բան փոխվե՞լ է, հասկանո՞ւմ են, թե պայքարն ինչի համար է։

-Հիմա շատ բան է փոխվել, կասեի՝ նույնիսկ մեկ տարի առաջ եւ հիմա տարբերությունն զգալի է։ Մարդիկ հիմա, երբ տեսնում են ճանապարհը փակ է, բացատրում ենք, թե ինչու՝ հայրենիք ենք կորցնում, եւ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է, լսում են, համբերատար նստում են մեքենան, սպասում են :

-Սպասելի՞ էր, որ եկեղեցին է պայքարի ազդարարը լինելու, հոգևորականներն են նաև առաջնորդելու այս շարժումը:

-1918թ․-ին էլ, երբ եղավ Սարդարապատը, հայ ժողովուրդը շատ ավելի ծանր վիճակում էր, եկեղեցին միշտ էլ նման ծանր իրավիճակներում ժողովրդի կողքին է եղել: Այն ժամանակ էլ սրբազան հայրերը, կանգնելով հայրենիքի նվիրյալների կողքին, փրկեցին երկիրը, իհարկե, սպասելի էր, եւ ոչինչ պատահական չէ․․․

-Պարոն Մելքոնյան, այսօր ԱԺ-ում միջադեպ է գրանցվել Ձեր խմբակցության պատգամավորի օգնականի եւ լրագրողի միջև, ինչպես կմեկնաբանեք:

-Ես հիմա դա որևէ կերպ չեմ մեկնաբանի, բայց կասեմ, որ ինձ համար անընդունելի է, ավելին՝ անբարոյականություն է թիրախավորել սրբազան հայրերին, առավել ևս Բագրատ Սրբազանին, ով այս պահին խաչը վերցրել է ձեռքը ու հայրենիքի համար պայքար է տանում:

դիտվել է 375 անգամ
Լրահոս
Փաշինյանի անկարգությունների ժամանակ, ոստիկանի գլխարկը հանում էին, թքում մեջը, չէին վիրավորվում. video Անգամ անշնչությունն ինձ ետ չի պահի Սրբազան պայքարից․ քաղաքացի (video) Նիկոլի կողքը մնացել են Էրդողանի եթիմներն ու Սորոսի ճտերը․ Խաչիկ Մանուկյան (video) Նիկոլն ու իր կինը խելագարվելու են․ Արամ Հարությունյան (video) Ոստիկանի լկտվի պահվածքը Գևորգ Պետրոսյանի դեմ․ նրան խմած անվանեցին (video) Ջերմաստիճանը կբարձրանա Տնտեսական աճի պատկերն աղճատված է Ի՞նչ է ասել Էդմոն Մարուքյանը՝ Բագրատ Սրբազանի հետ զրույցում (video) Երևանում վրացական համարանիշներով «DAF»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. նա հիվանդանոցում մահացել է Պետրոս Ղազարյա՛ն, դու արհեստական բուծված մարդ ես, հիշի՛ր․ Սրբազան (video) Իմ պատգամավորական գործունեության ողջ ընթացքում ոստիկանության կողմից նման ագրեսիա չեմ տեսել. Տիգրան Աբրահամյան Լևոն Երանոսյանի մեղադրանքը վերաորակվեց, դատարանը համաներում կիրառեց Նիկոլ Փաշինյանը ձերբակալված է․․․ իր իսկ հրամանով․ Արամ Հարությունյան (video) Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին Հենց հիմա ձերբակալեք Նիկոլ Փաշինյանին․ Պարույր Հայրիկյանը՝ ոստիկաններին (video) Արի ու տես, որ ստի ու կեղծիքի իշխանությունն ամեն ինչի պատրաստ է. Դանիել սարկավագը մանրամասնում է Բագրատ Սրբազանը դատի է տվել իրեն զրպարտած իշխանական լրագրողին Ասում են՝ ծառայողական քննություններ են նշանակված, բայց հստակ չէ՝ ինչ են արել, այն դեպքում, երբ իրենց գործողությունները քրեական գործերի առիթ են. Բագրատ Սրբազան Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը. Լեմկինի ինստիտուտ Այնքան ասեցինք, հեծանիվ չես քշում, գնաց քշելու, ինչ ասում եք՝ լինում է․ Բագրատ Սրբազան (video) Առաջ 3 հոգով էին ծեծում, հիմա՝ 40, դա բարեփոխո՞ւմ է. Սրբազան Մեծանում են մարմիններով, բայց գլուխները չի աշխատում. Բագրատ Սրբազան Ֆաշիստ ե՞ք լրիվ։ Ամոթդ կորցրել ե՞ս, ա՛յ տղա։ ալիևից ե՞ս պարգև ակնկալում, թե՞ ումից. Ռուբեն Մելիքյան Պարոն Քյարամյան, եթե չեք ուզում, մի իջեք ձեր բարձունքից, մի օր մենք ինքներս կբարձրանանք այդտեղ. Սրբազան Արտառոց դեպք՝ Երևանում․ 12-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am